«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.54&d=HASH01f840894161b2118c967d2b ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ]»''' ====
[[Պատկեր:Համատարած .png|մինի|447x447px|Համատարած Աշխարհացոյց]]
Հայերեն առաջին տպագիր քարտեզ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» լույս է ընծայվել [[1695]]<nowiki/>թ. Ամստերդամում։ Այն կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները։ Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոնբեկ եղբայրները, ովքեր եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ քանդակելու մեծ փորձ ունեին։ Կարևոր նշանակություն ունի «Համատարած աշխարհացոյցի»  անունների հայերեն տառադարձությունը։ «Համատարած աշխարհացոյցը» գիտության և արվեստի լավագույն նմուշ է։ Վերածննդի արվեստին բնորոշ է տարվա չորս եղանակների պատկերումը կիսագնդերի շրջանակից դուրս, որտեղ արտացոլվել են տեսարաններ  հին հունական դիցաբանությունից։ Աջում՝ վերևը «Գարնանայինք»։ Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը։ Ձախում՝  «Ամառնայինք», ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլորակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը`այսինքն Լուսաբեր։ Ներքևում` հարավային բևեռի տակ ՝ «Աշնանայինք»։ Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ։ Ներկա են Պոմոնան,Քլորինդան, Պանը և Բաքոսը:Բաքոսը։ Հարավային բևեռի աջում՝  «Ձմեռայինք»։ Ներկայացված են [[Պոսեյդոն|Պոսեյդոնը]], Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն:այլն։ Քարտեզի վերևի, կենտրոնական մասում պատկերված են աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն  աշխարհացույց այլ նաև աստեղացույց:աստեղացույց։ Երկնակամարների քարտեզների ներքևում ներկայացված է արեգակնային համակարգը։ Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ։ Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր [[Հոլլանդիա]], դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար, պարունակում է  այդ ժամանակաշրջանում հայտնի տեղեկությունները<ref>{{Cite book|title=Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր։|last=Աթոյան|first=Վանիկ|publisher=«Դիզակ պլյուս»|year=2009|isbn=ISBN 9789939800677|location=Ստեփանակերտ}}</ref>։ 1695թ. Ամսերդամում լույս տեսած աշխարհացույցից պահպանվել է 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում։ Աշխարհացույցը բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահրատարակվել է [[Սուրբ Ղազար կղզի|Վենետիկի Սուրբ Ղազար կղզում]] Մխիթարյան միաբանության տպարանում` [[1749]]<nowiki/>թ.-ին։ Քարտեզը տպագրված է 8 մասով ընդհանուր չափսերն են 150ը`120 սմ վրա։ 1696 թվականին [[Թովմաս Վանանդեցի|Թովմա Վանանդեցի]]<nowiki/>ն [[Ամստերդամ]]<nowiki/>ում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի»։ Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ։ Աղյուսակում մեծ մասամբ առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները։ Դրանք են՝ [[Սպահան|Սպահանը]], [[Շամախի|Շամախին,]] [[Միլան|Միլանը]], [[Կրակով|Կրակովը]], Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններն էին։
[[Պատկեր:Հայերեն առաջին տպագիր գլոբուսը.jpg|մինի|'''Հայերեն առաջին տպագիր գլոբուսը''']]
Օրինակ <ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Երևան}}</ref>
'''''Հայ տպագրությունը Ռուսաստանում'''''  <ref>{{Cite book|title=Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия.|year=1987|location=Երևան|pages=С. 464-465.}}</ref>
 
Ռուսական կայսրությունում հայկական առաջին տպարանը սկսել է գործել 1781թ.: Նորջուղայեցի վաճառական Գրիգոր Խալդարյանցը Լոնդոնում պատրաստած իր հայերեն տպատառերը ռուսահայերի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի նախաձեռնությամբ  բերել է Պետերբուրգ, գնել տպագրական անհրաժեշտ սարքեր, որտեղ հրատարակել է գրքերից առաջնեկը` «Տետրակ այբբենականը»՝ մայրենի լեզվի դասագիրքը։ Պետերբուրգում տպագրել է 16 գիրք։ 1787թ. Խալդարյանցի մահից հետո տպարանը ղեկավարել է կինը` Եկատերինան։ 1789 թ.  արքեպիսկոպոս  Արղությանը, ով հովանավորել  էր տպարանի աշխատանքները, որպես Էջմիածնի սեփականություն՝  տպարանը տեղափոխել է Նոր Նախիջևան (այժմ Ռոստով), հաստատել Սբ. Խաչ վանքում:վանքում։ Այն Ռուսաստանի առաջին տպարանն էր։ 1790թ. հրատարակել է առաջին գիրքը՝ Աղեքսանդր Ջուղայեցու «Աղոթամատոյց»։ Տպարանը գործել է 6 տարի, տպագրել 21 գիրք։ 1795թ.  վերջերին արքեպիսկոպոս Արղությանի որոշմամբ տպարանը փոխադրվել է Աստրախան[2]: 1796թ. Աստրախանում տպագրվել է առաջին նյութը։ Այն կայսրուհի Եկատերինա Երկրորդի հրովարտակն էր` Պարսկաստանին հայտարարված պատերազմի կապակցությամբ։ Տպագրվել է 2 լեզուներով` հայերեն և ռուսերեն։ Տպարանը գործել է մինչև 1837թ.: «Արաքս» գրական գեղարվեստական պատկերազարդ հանդեսը լույս է տեսել Պետերբուրգում` 1887-1898 թթ.- ին։  Խմբագիր-հրատարակիչ` Սիմեոն Գուլամիրյան։ Այն հարուստ բովանդակության, լավ տպագրության համար 1893 թ. Չիկագոյում արժանացել է «Կոլումբեան աշխարհահանդիսի մասնաժողովի» մրցանակին։ Համաշխարհային ցուցահանդեսը   անցկացվել է 1893թվականին Չիկագոյում և նվիրված էր Կոլոմբոսին, ԱՄՆ հայտնագործման 400-ամյակի կապակցությամբ։ Մոսկվայում առաջին հայերեն գիրքը տպագրվել է  1819թ.։ 1781 թ. մինչև 1800թ. Ռուսաստանում տպագրվել է 37 միավոր  հայերեն գիրք այդ թվում Նոր Նախիջևանում(այժմ Ռոստով) ՝ 21 գիրք, Պետերբուրգում՝ 16 գիրք<ref>{{Cite book|title=История армянской книги,|last=Ишханян|first=Рафаел|year=1977|pages=, стр. 351-379}}</ref>։
 
'''''Հայ տպագրությունը  Բուլղարիայում''''' [http://www.ysu.am/files/04Hakob_Kilikyan.pdf]