«Լուկա Մոդրիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
Երբ Մոդրիչը դեռ երեխա էր, Խորվաթիայում [[Խորվաթիայի անկախության պատերազմ|պատերազմ]] է սկսվել, որի պատճառով ընտանիքն ստիպված է եղել փոխել բնակության վայրը<ref>{{cite web |url=http://www.nogometni-magazin.com/hrv-5022d.shtml |title=Kako je stvaran Luka Modrić |date=2007-12-30 |publisher=Nogometni-magazin |accessdate=2021-02-12 |lang=hr}}</ref>։ 1991 թվականի դեկտեմբերին նրա պապին սպանել են սերբ ազգայնականները տնից ոչ հեռու{{sfn|Модрич, Маттеони|2020|с=18}}<ref name="Stvaran">{{cite web |url=http://www.nogometni-magazin.com/hrv-5022d.shtml |title=Kako je stvaran Luka Modrić |trans-title=Development of Luka Modrić |date=30 December 2007 |publisher=Nogometni-magazin |access-date=20 January 2016 |language=hr}}</ref><ref name="Holiga2012">{{cite news|url=https://www.theguardian.com/football/blog/2012/oct/04/real-madrid-luka-modric-spurs-bernabeu|title=Real Madrid's Luka Modric: from Balkan warzone to the Bernabéu|first=Aleksandar|last=Holiga|date=4 October 2012|work=[[The Guardian]]|access-date=14 July 2017}}</ref><ref>{{cite web |url=http://www.vecernji.hr/hrvatska/bivse-milicajce-u-srbiji-ce-ispitati-i-o-likvidaciji-djeda-luke-modrica-305581 |title=Bivše milicajce u Srbiji će ispitati i o likvidaciji djeda Luke Modrića |trans-title=Former policemen in Serbia will be examined for the liquidation of grandfather of the Luka Modrić |author=Ivana Jakelić, Frane Šarić |date=30 June 2014 |publisher=Večernji list |access-date=18 January 2014 |language=hr}}</ref><ref name="MakingofModric">{{cite news|url=https://thesefootballtimes.co/2017/10/09/the-making-of-luka-modric-from-war-torn-croatia-to-the-worlds-best-midfielder/|title=The making of Luka Modrić from war-torn Croatia to the world's best midfielder|author=Justin Sherman|date=9 October 2017|access-date=20 October 2017|work=These Football Times}}</ref>, իսկ այն բանից հետո, երբ ընտանիքը փախել է, տունը այրվել է{{sfn|Azpitarte|Puertas|2016|p=21–22}}<ref>{{cite web |url=https://www.vecernji.hr/sport/cetnici-su-luki-modricu-izresetali-djeda-i-zapalili-kucu-1174084 |title=Četnici su Luki Modriću ubili djeda i zapalili kuću |trans-title=Chetniks killed grandfather of Luka Modrić and burned his house |author=Karlo Ledinski |date=3 June 2017 |publisher=Večernji list |access-date=25 June 2018 |language=hr}}</ref>։ Լուկայի հայրը գնացել է պատերազմ, սակայն ավելի ուշ կարողացել է վերադառնալ ընտանիքի մոտ{{sfn|Модрич, Маттеони|2020|с=30—31}}։ Որպես փախստական՝ Լուկայի ընտանիքը մեկնել է [[Մակարսկա]], որտեղ նրանք տեղավորվել են հատուկ ճամբարում։ Չորս ամիս անց նրանք տեղափոխվել են Զադար{{sfn|Модрич, Маттеони|2020|с=32—33}}։ Կարճ ժամանակ անց Լուկան սկսել է հաճախել դպրոց, ամենից շատ սիրել է պատմության և ֆիզկուլտուրայի դասերը, սակայն դպրոցում ուսուցումը առաջնային չէր։ Նա աշխատել է առավելագույն ժամանակ հատկացնել ֆուտբոլին և աչքի չի ընկել ուսումնական հաջողություններով։ Սկզբում Մոդրիչը խաղացել է տարբեր դիրքերում։ Կանգնել է դարպասի մոտ, եղել պաշտպան, սակայն ամենից շատ նրան դուր է եկել գնդակ վարելը և գոլ խփելը։ Հիմնական ֆուտբոլային հմտությունները նրան սովորեցրել է հայրը{{sfn|Модрич, Маттеони|2020|с=36—37}}։ Մոդրիչի առաջին մարզիչներից մեկի խոսքով՝ պատերազմի տարիներին մշտական ռմբակոծությունները դարձել են սովորական, իսկ ֆուտբոլը թույլ էր տալիս շեղվել<ref>{{cite web|url=https://www.theguardian.com/football/blog/2012/oct/04/real-madrid-luka-modric-spurs-bernabeu|title=Real Madrid's Luka Modric: from Balkan warzone to the Bernabéu|first=Aleksandar|last=Holiga|date=4 October 2012|publisher=[[The Guardian]]|accessdate=2021-02-12|lang=en}}</ref>։ Ավելի ուշ Մոդրիչը կիսվել է իր մտքերով, թե որքան ծանր է ռազմական ժամանակն ազդել իր անձի կայացման վրա<ref name="Nathanson">{{cite news |url=https://www.telegraph.co.uk/sport/football/teams/tottenham-hotspur/3390235/Luka-Modrics-return-to-Dinamo-Zagreb-with-Tottenham-revives-tough-childhood-memories-Football.html |title=Luka Modric's return to Dinamo Zagreb with Tottenham revives tough childhood memories |first=Patrick |last=Nathanson |date=6 November 2008 |work=The Daily Telegraph |access-date=9 July 2018}}</ref><ref name="AlanSmith">{{cite news |url=https://www.telegraph.co.uk/sport/football/leagues/premierleague/tottenham/3853343/Luka-Modric-puts-war-years-behind-him-at-Spurs.html |title=Luka Modric puts war years behind him at Spurs |first=Alan |last=Smith |date=19 December 2008 |work=The Daily Telegraph |access-date=11 May 2011}}</ref><ref name="BoyMarca">{{cite web|url=http://www.marca.com/2012/06/29/en/football/real_madrid/1340959296.html|title=The boy with the wooden shin pads|first=Juan|last=Castro|date=29 June 2012|publisher=Marca|lang=en|accessdate=2021-02-11}}</ref>։
 
Շուտով Մոդրիչին ընդունել են «[[Զադար ՖԱ|Զադար]]» ակումբի ֆուտբոլային դպրոց։ Առաջին իսկ մարզումից հետո նրան տեղափոխել են տարիքով ավելի մեծ տղաների խումբ։ Նա թույլ էր ֆիզիկապես, սակայն վստահ էր և չէր խուսափում պայքարից{{sfn|Модрич, Маттеони|2020|с=39—40}}։ Մոդրիչը մանկուց որոշել է, որ ցանկանում է խաղալ դաշտի կենտրոնում և կրել տասներորդ համարը։ Նրա կուռքը խորվաթ ֆուտբոլիստ [[Զվոնիմիր Բոբան]]ն էր, որը խաղացել է այդ համարի մարզաշապիկով{{sfn|Модрич, Маттеони|2020|с=42}}։ Հետագայում Լուկայի հայրն աշխատանք է ստացել Զադարից ոչ հեռու գտնվող Զեմունիլ-Դոնյայի մունիցիպալիտետի օդանավակայանում, ինչի պատճառով ընտանիքը տեղավորվել է տեղի հյուրանոցում<ref name="Stvaran" /><ref name="Boboska">{{cite web |url=http://www.boboska.com/sport/3617-modri-e-nositi-broj-19-donosimo-biografiju-djeaka-iz-obrovca |title=Modrić će nositi broj 19, donosimo biografiju dječaka iz Obrovca |trans-title=Modrić will wear number 19, we bring the biography of a boy from Obrovac |date=28 August 2012 |publisher=Portal Boboska |access-date=30 March 2013 |language=hr |archive-url=https://web.archive.org/web/20130925163811/http://www.boboska.com/sport/3617-modri-e-nositi-broj-19-donosimo-biografiju-djeaka-iz-obrovca |archive-date=25 September 2013 |url-status=dead }}</ref><ref name="MarcaBio2017">{{cite news|url=http://www.marca.com/en/football/real-madrid/2017/07/09/596147aa22601df4408b45b1.html|title=Luka Modric's Beverly Hills|first=Hugo|last=Cerezo|date=9 July 2017|work=Marca|access-date=14 July 2017}}</ref>։ Լուկան ստիպված է եղել փոխել նաև դպրոցը։ 1998 թվականի հունիսին ծնվել է նրա երկրորդ քույրը՝ Դիորան{{sfn|Модрич, Маттеони|2020|с=41}}։ Ռազմական գործողություններից հետո վերականգնման շրջանում շատ մարդիկ աստիճանաբար վերադարձել են իրենց տները։ Դա կարող էր անել նաև Մոդրիչի ընտանիքը, սակայն նրանք որոշել են մնալ Զադարում։ Դա կապված էր Լուկայի համար զարգացման մեծ հնարավորությունների հետ, հայրը հավատում էր նրա ֆուտբոլային տաղանդին։ Ֆուտբոլով զբաղվելը մեծ ծախսեր էր պահանջում, ծնողները փորձում էին դրանք ապահովել, չնայած համեստ եկամուտներին, օգնում էր նաև Լուկայի հորեղբայրը՝ Ժելկոն{{sfn|Модрич, Маттеони|2020|с=43}}։ ՄոդրիչըՄոդրիչն արագ առաջադիմել է կրտսեր խմբում, նրա թիմը դրական արդյունքներ է ցույց տվել, ինչի մասին բազմիցս գրել են տեղի թերթերը{{sfn|Модрич, Маттеони|2020|с=44}}։ Երիտասարդական թիմի մարզիչները նրան դնում էին հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ նշելով նրա էներգիան, տեխնիկան և հարձակման գծում հաջող խաղը{{sfn|Модрич, Маттеони|2020|с=49}}։ «Զադարում» Լուկային մեծապես աջակցել է ակումբի երիտասարդական ակադեմիայի ղեկավար Տոմիսլավ Բաշիչը, ավելի ուշ Մոդրիչը Բաշիչին անվանել է իր «մարզական հայր»<ref>{{cite web|url=https://thesefootballtimes.co/2017/10/09/the-making-of-luka-modric-from-war-torn-croatia-to-the-worlds-best-midfielder/|title=The making of Luka Modrić from war-torn Croatia to the world's best midfielder|first=Justin|last=Sherman|date=9 October 2017|accessdate=2021-02-12|lang=en|publisher=These Football Times}}</ref><ref>{{cite web|url=http://www.marca.com/en/football/real-madrid/2017/07/09/596147aa22601df4408b45b1.html|title=Luka Modric's Beverly Hills|first=Hugo|last=Cerezo|date=9 July 2017|publisher=Marca|accessdate=2021-02-12|lang=en}}</ref>։
 
Հետագայում Մոդրիչը փորձաշրջան է անցել «[[Հայդուկ (ֆուտբոլային ակումբ, Սպլիտ)|Հայդուկում]]»։ Նրա ընտանիքի մեծ մասը երկրպագում էր այդ ակումբին, ինչպես և ինքը՝ վաղ մանկությունից, սակայն արդյունքում «Հայդուկի» ներկայացուցիչները Մոդրիչին իրենց ակադեմիա տեղափոխելու ցանկություն չեն հայտնել։ Դա պայմանավորված էր ֆիզիկական տեսանկյունից նրա ոչ բավարար զարգացվածությամբ։ Մոդրիչի հայրը փորձաշրջան մեկնելուց առաջ որոշել է տեղյակ չպահել Բաշիչին, սակայն հետագայում նա իմացել է այդ մասին և երիտասարդ խորվաթին երեք ամսով հեռացրել մարզումներից{{sfn|Модрич, Маттеони|2020|с=50—53}}։ Այդ ընթացքում նրան հանձնարարել են մարզումների անհատական ծրագիր, որի նպատակն էր հասակի ավելացումը։ Բացի այդ, նա ամեն օր մարզվում էր հոր հետ։ Արդյունքում Մոդրիչին հաջողվել է ավելացնել հասակը, սակայն իր իսկ խոստովանությամբ՝ միանգամայն հավանական է, որ այդ մարզումների վրա ուժեղ ազդեցություն չեն ունեցել{{sfn|Модрич, Маттеони|2020|с=54}}։ Դպրոցն ավարտելուց հետո Լուկան ընդունվել է համալսարանի հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ֆակուլտետ{{sfn|Модрич, Маттеони|2020|с=56}}։ «Հայդուկում» ձախողված դիտումից մոտ մեկ տարի անց Մոդրիչին խորհուրդ են տվել անցնել ավելի բարձր մակարդակի՝ զարգացումը շարունակելու համար։ Բաշիչը պայմանավորվել է Զագրեբի «[[Դինամո Զագրեբ|Դինամոյի]]» ներկայացուցիչ Զդրավկո Մամիչի հետ Մոդրիչի տեղափոխության վերաբերյալ{{sfn|Модрич, Маттеони|2020|с=57—58}}։