«Շարահյուսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 37.252.91.239 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Ավետիսյան91 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
'''Շարահյուսություն''', [[ՔլերականությունՔերականություն|քերականության]] երկու հիմնական բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է [[բառ]]երի գործառական կիրառությունները, նրանց կապակցությունները, նախադասությունները, սրանց կառուցվածքային տիպերը և կապը միմյանց հետ։ Շարահուսության հիմնական խնդիրը, այդպիսով, լեզվի շարահյուսական միավորների և դրանք պայմանավորող քերականական հարաբերությունների քննությունն Է։ Այդ միավորներն են՝ նախադասության անդամներն են բառակապակցությունները և նախադասությունները։
 
Քերականագիտության մեջ մի ժամանակ շարահուսության հանգեցվել է բառակապակցությունների ուսմունքի, ըստ որում նախադասությունները նույնպես դիտվել են որպես բառակապակցությունների առանձին տեսակ։ Սակայն հետագայում նախադասություններն ու բառակապակցություններն առանձնացվել են։ Այս դեպքում ևս մասնագետների զգալի մասը շարահուսության համարել Է [[բառակապակցություն]]ների ու [[նախադասություն]]ների ուսմունք։ Բայց, այդուհանդերձ, նրա ուսումնասիրության ոլորտում չեն անտեսվել նաև նախադասության անդամները։ [[Աշխարհաբար]]ի քերականագիտության մեջ մինչև․ [[20-րդ դար|XX դ․]] [[1960|60-ական թթ․]] Շարահուսության բաժնում շեշտը դրվել է նախադասությունների ու նրանց անդամների վրա, [[բառակապակցություն]]ները քննության առարկա գրեթե չեն դարձվել։ ժամանակակից հայերենագիտությունը շարահուսության ուսումնասիրության ոլորտի մեջ է ընդգրկում և՝ նախադասություններն ու նրանց անդամները, և՝ բառակապակցությունները։ Նախադասության անդամները, քերականական զանազան կապերի մեջ լինելով, բաղադրում են նախադասությունը և այդպիսով մասնակցում համապատասխան մտքի ձևավորմանն ու հաղորդմանը։ Բառակապակցություններն ավելի մեծ միավորներ են, քան նախադասության անդամները, որովհետև երկու կամ ավելի լիիմաստ բառերի անդամազատ զուգակցումներ են, լրացում-լրացյալ միություններ, որտեղ կա կախման հարաբերություն, գլխավոր բառը գերադաս է, մյուսը՝ ստորադաս, կախյալ, և նրանցից յուրաքանչյուրը նախադասության առանձին անդամ է։ Բայց որոշ դեպքերում նախադասության անդամները կարող են արտահայտվել ամբողջական բառակապակցություններով, ինչպես նաև հիմնական ու սպասարկու բառերի զուգակցությամբ։