«Արծվի Բախչինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Առաջին անգամ տպագրվել է 1987 թ. «Պիոներ» հանդեսում։ 1990 թվականից բանասիրական, սփյուռքագիտական, կինոգիտական բնույթի հարյուրավոր հոդվածներ է հրատարակել Հայաստանի և Սփյուռքի գիտական և մասսայական մամուլին («[[Գարուն (ամսագիր, Երևան)|Գարուն]]», «Գեղարվեստ», «Անդրադարձ», «Առագաստ», «[[Հայրենիքի ձայն]]», «[[Բանբեր Երևանի համալսարանի]]», «Journal of Society for Armenian Studies», «[[Հայկազյան հայագիտական հանդես]]», «Հայաստանի զրուցակից», «[[Ազգ (շաբաթաթերթ)|Ազգ]]», «Иные берега» և այլն)։ Եղել է Ուփսալայի «Նոր հորիզոն» ամսագրի հայաստանյան ներկայացուցիչը (1998-2006) և «Հայ արվեստ» ամսագրի (Երևան) խմբագրակազմի անդամ (2005-2009)։ Բեյրութի «Հայկազյան հայագիտական հանդեսի» և Պրահայի «[[Օրեր (ամսագիր)|Օրեր]]»-ի հայաստանյան ներկայացուցիչն է։
 
Կատարում է թարգմանություններ (հիմնականում անգլերենից և շվեդերենից հայերեն և հակառակը), որոնք ընդգրկվել են տարբեր գրքերում և լազերային ձայնասկավառակներում։ Չափածո ստեղծագործություններ է հրատարակել «Բնագիր» հանդեսում, արձակ գործեր՝ հայ մամուլում և առանձին գրքերով։ Կարևորելով նրա «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վեպը՝ [[Երվանդ Ազատյան]]ը նշել է, որ այն "միանշանակ, հավակնում էՙ բեստսելլեր լինելու"<ref>[https://www.azg.am/AM/2019053103 Տեղի ունեցավ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը. Մայիսի 31, 2019]</ref>: Ըստ [[Վահագն Սարգսյան]]ի՝Սարգսյանի՝ (ովա ?) «կարդալով երգիծական մոտիվով այս վիպակը` հանկարծ նկատում ես, որ սա դրամա է` հայկական ժամանակակից դրամա։ Երբ հասնում ես գրքի երկրորդ շերտին` ընկալում ես սատիրական այն վիճակը, որում հայտնվել ենք, և քանի որ գերանը մոտիկ է, չենք նկատում ինքներս մեզ, մեր օտարասիրությունը, մեր թափառաշրջիկ կյանքով ապրելու մեծ մոլուցքը, մեզ անգամ թվում է, որ այնտեղ ուր մենք չկանք, շատ ավելի լավ է, քան այնտեղ, որտեղ մենք ենք»<ref>[https://www.aravot.am/2017/09/10/906815/ Արծուիի «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցի» գրքի շնորհանդեսը, 2017]</ref>։ Բախչինյանի հաջորդ՝ «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպը (2019) բնորոշվել է որպես նատյուրմորտ՝ գրականության մեջ<ref>[https://www.azg.am/AM/culture/2019102501 Նատյուրմորտ՝ գրականության մեջ, 2019]</ref>։
 
Աշխատակցել է «Հայ Սփյուռք» հանրագիտարանին (Երևան, 2004) և այլ գրքերի։