«Արսեն Բագրատունի (հայագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 4.
| պատկեր = Arsen bagratuni.jpg
}}
'''Արսեն Կոմիտաս Բագրատունի'' (''Արսեն Անթիմոսյան)'')'<ref>{{cite web | url=http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_Of_armenian_language_and_literature_bagratuni_arsen | title=Հայոց լեզվի և գրականության հանրագիտարան. Բագրատունի Արսեն | accessdate=2017 Փետրվար 12 | archive-date=2017-06-18 | archive-url=https://web.archive.org/web/20170618183529/http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_Of_armenian_language_and_literature_bagratuni_arsen | dead-url=yes }}</ref> ({{ԱԾ}}), հայագետ, փիլիսոփա, գրող, թարգմանիչ, հայ գրականության մեջ [[կլասիցիզմ|կլասիցիստական]] ուղղության ամենախոշոր դեմքերից։ [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ էր։
 
== Կենսագրություն ==
Արսեն Բագրատունին ծնվել է 1790 թ. [[օգոստոսի 21]]-ին [[Կոստանդնուպոլիս]]ում, ուսումնառությունն ստացել է Մխիթարյանների մոտ. եղել է միաբանության անդամ։ Լավատեղյակ էր դասական լեզուներին։ Եղել է [[գրաբար]]ի խոշորագույն գիտակ։
 
Նրա ստեղծագործության գլուխգործոցը «Հայկ դյուցազն» պոեմն է, որի նյութն առնված է գլխավորապես [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց պատմությունից»]]։ Պոեմում Բագրատունին գովերգում է [[Հայկ նահապետ]]ի պայքարը հայրենի երկրի անկախության և ազատության համար, դրվատում է կործանված հայկական պետության վերականգնման գաղափարը։
 
Գրապայքարում կանգնած էր գրաբարյանների կողմը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ դասական հեղինակներից, արժեքավոր գործ է արել տեքստաբանության բնագավառում։ Նրա ղեկավարությամբ և խմբագրությամբ հրատարակվել են հայերեն դասական (ինքնուրույն) ու թարգմանական երկեր։
Տող 16.
 
== Աշխատություններ ==
[[1846]] թվականին հրատարակել է «Տարերք հայերէն քերականութեան» գիրքը, որը դպրոցական ձեռնարկ էր և ունեցել է ութ հրատարակություն։ Սակայն նրա հայերենագիտական գործունեությունն առավել նշանավորում է «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» գիրքը (1852), որը մեծ ներդրում էր ոսկեղենիկ հայերենի ուսումնասիրության մեջ։ Քերականությունն աչքի է ընկնում փաստական նյութի հարստությամբ և դիտարկումների համակողմանիությամբ։ Մանրամասն ու բազմակողմանիորեն քննված են գրաբարի [[Հնչյունաբանությունհնչյունաբանություն|հնչյունական]], [[Բառագիտություն|բառային]], [[Ձևաբանություն (լեզվաբանություն)|ձևաբանական]], [[շարահյուսություն|շարահյուսական]], [[Ուղղագրություն|ուղղագրական]], նույնիսկ [[ոճաբանություն|ոճաբանական]] երևույթները։ Հին գրական հայերենը դիտարկված է ժամանակի մեջ, պատմական ընթացքով (V-XII դարեր)։ Հեղինակի կարծիքով, գրաբարը աստիճանական անկում է ապրել։ IV-VI դարերը համարում է «ոսկեդար», VII-XII դարերը՝ «արծաթե դար», XIII դարը՝ «պղնձի դար», իսկ հաջորդ դարերը՝ «երկաթի, խեցու և վատթարագոյն և այլն»։
 
== Երկեր ==
Տող 36.
* Ճաշակ հելլեն և լատին ճարտարխոսության / Թարգմ. ի բնագրաց Հ. Արսէն Կոմիտաս Բագրատունի Մխիթարեանց, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ս. Ղազար, 1863։
* Կորուստ դրախտին, Միլտոն Ջոն, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ս. Ղազար, 1861։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
Տող 49 ⟶ 46՝
* Թ. Գ. Ջուհարյան, Հայ Գրականություն, 1990 թ, «Լույս» հրատարակչություն։
* [[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, Ե., 1987։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=200}}
 
{{DEFAULTSORT:Բագրատունի, Արսեն}}