«PandaMR»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''PandaMR''' ({{lang-en|Panoramic District Alternative - Mixed Reality}}) վիրտուալ իրականությունում իրադարձություններ ստեղծելո...»:
(Տարբերություն չկա)

13:04, 13 Մայիսի 2021-ի տարբերակ

PandaMR (անգլ.՝ Panoramic District Alternative - Mixed Reality) վիրտուալ իրականությունում իրադարձություններ ստեղծելու հարթակ, որը հանդիսանում է նորարար տեխնոլոգիաների մշակող SoftConstruct ընկերության մի մասը, հիմնադրվել է 2017 թվականին և նախատեսված է աշխատանքային միջավայրում հանդիպումներ անցկացնելու, մեծ ու փոքր մասշտաբի կոնֆերանսներ, ցուցահանդես-տոնավաճառներ, աշխատանքի և կարիերայի տոնավաճառներ և այլ միջոցառումներ կազմակերպելու ու դրանց մասնակցելու համար[1] [2]։

Նպատակ

Հարթակի գաղափարը միջոցառումների ոլորտում գոյություն ունեցող խնդիրների գլոբալ լուծումն է։ Մեր օրերում, երբ կախված գլոբալ կամ անհատական հանգամանքներից աշխատանքային միջավայրը պետք է իրականից վերափոխվի վիրտուալի և տարբերվի տեսահեռարձակումներից՝ լինեն դրանք գիտության, առողջապահության, նորաձևության, թե խաղային ոլորտներում, PandaMR-ը ելք է առաջարկում։

Հարթակ

PandaMR հարթակում հասանելի է տարածք առանձին բաղադրիչներով, ինչպիսիք են՝ շնորհանդեսների կամ պանելային քննարկումների համար նախատեսված կոնֆերանս դահլիճները, ընդհանուր հանդիպումների սենյակները, ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների համար նախատեսված տաղավարները, ավատարները, ինչպես նաև վիրտուալ գովազդների հարթակները և բազմակառավարելի խաղայնացման հնարավորությունը։

Կորպորատիվ կառավարման գործիք

Կորպորատիվ միջավայրում, որտեղ ընկերությունները կարող են կազմակերպել իրենց համատեղ աշխատանքային միջոցառումները, ինտեգրված են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ Jira-ն, Slack-ը և Google Calendar-ը, ինչը թույլ է տալիս կառավարել ընդհանուր աշխատանքային գործընթացը՝ առանց հավելվածից դուրս գալու։

eLearning

PandaMR-ը ֆունկցիոնալ առումով հնարավորություն է տալիս համալսարաններին, քոլեջներին և այլ հաստատություններին իրականացնել առցանց կրթական պրոցեսներ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ուսանողների հետ։ Հավելվածում ներդրված հանդիպումների սենյակները և կոնֆերանս դահլիճները թույլ են տալիս միաժամանակ օգտագործել 6 էկրան, ձեռք բարձրացնել, փոխել նստատեղը և անցկացնել հարց ու պատասխաններ ձայնի կառավարման ֆունկցիայով։ Հարթակը տրամադրում է դասախոսություններ իրականացնելու համար նախատեսված լսարաններ ճիշտ այնպես, ինչպես իրական կյանքում։

Հիբրիդային միջոցառումներ

Հիբրիդային միջոցառումները համեմատաբար նոր հասկացություն են համաշխարհային միջոցառումների ինդուստրիայում։ PandaMR-ի համաշխարհային հարթակի Կարգավորումներ ֆունկցիան թույլ է տալիս իրական իրադարձությունը առանց որևէ փոփոխության տեղափոխել վիրտուալ միջավայր։

Հաղորդակցություն

PandaMR հարթակում ներքին հաղորդակցությունն իրականացվում է ակնթարթային հաղորդագրությունների, տեսազանգերի և իրական ժամանակում տեղի ունեցող զրույցների միջոցով՝ ավատարների միջև ձայնային 3D տեխնոլոգիաների կիրառմամբ։

Օգտատերերի պրոֆիլներ

Վիրտուալ հարթակը նախատեսված է 4 հիմնական օգտատերերի պրոֆիլների համար.

  1. Միջոցառումների կազմակերպիչներ, որոնք պատասխանատու են վիրտուալ ցուցահանդեսի անցկացման, կազմակերպման և համակարգման համար։
  2. Ցուցահանդեսի մասնակիցներ, որոնք ցանկանում են ընդհանուր առմամբ ներկայացնել իրենց պրոդուկտները, լուծումները և ապրանքանիշը։
  3. Այցելուներ, որոնք ցուցահանդեսին ներկա գտնվողների շղթայի վերջնական օգտագործողներն են։
  4. Տեխնիկական աջակցության աշխատակիցներ, որոնք հանդիսանում են միջոցառման կազմակերպչի աշխատողները և պատասխանատու են մասնակիցներին տեղեկություններ և տեխնիկական աջակցություն տրամադրելու համար։

Վիրտուալ հարթակում բոլոր 4 օգտատերերը տեսողականորեն տարանջատված են անվանաքարտի պատկերակով (badge icon), որը ցուցադրված է իրենց ավատարների վերևում։

Համագործակցություններ

PandaMR-ն այս պահին համագործակցում է iGaming-ի ոլորտում ծրագրային ապահովման մատակարար BetConstruct-ի և ցուցահանդեսների ու կոնֆերանսների կազմակերպմամբ զբաղվող հորդանանյան Afaq Group ընկերության հետ։ Մեր համագործակցության շրջանակներում մենք կազմակերպել ենք East & West Virtual Expos Vol. 1 and 2,, Վիրտուալ iFEX և CIE Virtual միջոցառումները[3] [4] [5]։

Մրցանակներ

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2021 JFEX Awards Ամենանորարար պրոդուկտ և տեխնոլոգիա Հաղթել է
2021 EGR Ծառայությունների/ծրագրային ապահովման նորարարություն Առաջադրվել է՝ որպես թեկնածու
2020 IG Awards Առցանց նորարարություն Հայտնվել է եզրափակիչ ցուցակում[6]

Խողովակներ

PandaMR հավելվածը հասանելի է համակարգչի, iOS и Android սարքերի համար։

Ծանոթագրություններ

  1. Press Releases (3 September 2020). «Save the date: The East & West Virtual Expo, the iGaming industry's largest virtual expo». https://calvinayre.com/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «BetConstruct annuncia l'East & West Virtual Expo». https://www.pressgiochi.it. 04 Settembre 2020. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «The East & West Virtual Expo set to gather 10,000 visitors». https://www.yogonet.com/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. BetConstruct (4th September 2020). «BetConstruct announces East & West Virtual Expo». https://igamingbusiness.com. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  5. «Armenia – BetConstruct to host East & West Virtual Expo». https://g3newswire.com. 3 September 2020. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); External link in |website= (օգնություն)
  6. «The iGaming Industry's Largest Virtual Expo». https://gaming-awards.com/. Fri, Sep 4th, 2020. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ