«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 110.
'''''Հայ տպագրությունը Անգլիայում'''''<ref>{{Cite book|title=Հայկական Տպագրություն|last=Բաբախանյան Ա․|first=Լեո|year=1905|location=Թիֆլիս}}</ref>
 
Լոնդոնում հայերեն առաջին տպագրությունը Մովսես Խորենացու «Պատմութիւն և աշխարհագրութիւն» գիրքն է՝ լույս ընծայված Կարոլի Ակքերսի տպարանում Վիստոն եղբայրների խմբագությամբ 1736թ.: 1780թ. Լոնդոնում՝ Ջոն Ռիվինգտոնի տպարանում, նորջուղայեցի Գրիգոր Խալդարյանցը հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց» լատիներեն և հայերեն երկլեզու գիրքը։ Լոնդոնում  մինչև 1800թ. հրատարակվել է 2 միավոր հայերեն գիրք «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց։ Հայ. և լատին. լեզ.», «Պատմութիւն եւ աշխարհագրութիւն», որտեղ զետեղված է Ն. Շնորհալու «Հավատով խոստովանիմը»:։ 1863-1864թթ. Կարապետ Շահնազարյանը տպագրել է «Երկրագունդ» ամսագիրը։
[[Պատկեր:Գրատպության սփյուռք.jpg|մինի|325x325փքս|Հայկական գրատպության սփյուռքը։ 3–րդ սրահ]]
'''''Հայ տպագրությունը Իտալիայում [https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_13.djvu/462]'''''
 
Իտալիան համարվում է հայատառ տպագրության բնօրրան։ Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը 1512-13թթ. Վենետիկում տպագրել է 5 գիրք ` «<nowiki/>[[Ուրբաթագիրք|ՈՒրբաթագիրք]]<nowiki/>ը», «Պատարագատետրը», «<nowiki/>[[Աղթարք]]<nowiki/>ը», «<nowiki/>[[Պարզատումար (5124)|Պարզատումար]]<nowiki/>ը», «<nowiki/>[[Տաղարան (3386)|Տաղարան]]<nowiki/>ը»։ Հայ երկրորդ տպագրիչը` Աբգար Դպիր [[Աբգար Թոխաթեցի|Թոխաթեցի]]<nowiki/>ն  1566թ. Վենետիկում տպագրել 1 գիրք` «Սաղմոսարանը» և 1 էջանոց օրացույց, որն անվանել է «Խառնայփնթուր տումարի գեղեցիկ և պիտանի»։ Հռոմում 1584թ. գրքեր տպագրեցին [[Հովհաննես Տերզնցի]]<nowiki/>ն «Դաւանութիւն ուղղափառութեան» և [[Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի|Սուլթանշահ Թոխաթեցի]]<nowiki/>ն «Տօմար Գրիգորեան»։ (Հայ գրատպություն և գրքավեստ, Երևան 2015, էջ444)։ 1621թ. Հայերեն գրքեր տպագրվեցին Միլանում,  հայագետ Ֆրանցիսկո Ռիվոլայի «Բառգիրք հայոց»,  հայերեն- լատիներեն (Հայ գրատպություն և գրքավեստ,Երևան 2015, էջ444-445)։ 1644թ. Լիվոռնոյում Հակոբ Ջուղայեցի տպագրել է «Սաղմոսարան»։ (Միակ գործը)։ 1690թ. Պադուայում ասորի եպիսկոպոս Տիմոթեոս Գառնուկը «Դաշանց թուղթ», (Սխալաշատ) հայերեն- իտալերեն լեզուներով։  Գրքի մեջ ներառված էր Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթքը (24ժամվա)։  1669-1672թթ Լիվոռնոյում աշխատել է Ոսկանյան տպարանը։ Իտալիայում հայերեն գրքեր հրատարակել են նաև եվրոպացի տպագրիչներն ու հրատարակիչները։ Հայատառ տպագրության գործում մեծ ներդրում ունեն Մխիթարյան միաբանության միաբանները։ 1701թ. Մ.Սեբաստացին միաբանություն հիմնեց Կ. Պոլսում, խուսափելով կրոնական հալածանքներից 1715թ. Միաբանությունը տեղափոխվեց Վենետիկ։ 1717 թ. Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան գործիչներ։ Սբ. Ղազարում առաջին գիրքը տպագրվել է 1719 թ.-ին` «Պարտէզ հոգեւոր»:(թարգմանություն- Թարգմանեցեալ ի Յոհաննիսէ վարդապետէ Կոստանդինուպօլսեցւոյ; Հրատարակիչ՝ Մխիթար Սեբաստացի)։ Սբ. Ղազարում նա զբաղվել է գիտական, մատենագիտական ուսումնասիրություններով, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան» (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նրա «Քերականութիւն գրաբառի լեզուի» (1730 թ.) երկը ։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան լեզուի» (1749–69 թթ.) երկհատոր աշխատությունը։ Բայրոնն առաջին հայագետներից է։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության  վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր''''',''''' ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ 1772 թ. միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել են Վենետիկը և 1773 թ. հաստատվել Տրիեստում, Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ հիմնեցին տպարան և 35տարիների ընթացքում հրատարակեցին շուրջ 60-ից ավելի անուն գիրք, որոնցից մոտ 2 տասնյակը հայատառ թուրքերեն։  Տրիեստում 1776թ. տպագրված առաջին գիրքն է «Այբբենարանը»:։ 1811 թ. տեղափոխվել են Վիեննա։ Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը, և ստեղծվել է [[Վիեննա]]<nowiki/>յի [[Մխիթարյան միաբանություն]]<nowiki/>ը։ Վիեննայում առաջին գիրքը տպագրվել է1812թ. «Վարք ամենասուրբ կույս Մարիամին»:։
 
'''''Հայ տպագրությունը Կ. Պոլսում  և Զմյուռնիայում''''' <ref>{{Cite book|title=Հայ գիրքը եվ տպագրությունը|last=Բաբայան|first=Արամ|publisher=հայպետհրատ|year=1963։|location=Երևան}}</ref>
Տող 133.
'''''Հայ տպագրությունը Անդրկովկասում''''' <ref>{{Cite book|title=Ուղեգրություններ, հ. Ա.,|last=Հակոբյան|first=Հովհաննես|year=1932|location=Երևան|pages=էջ 55}}</ref>
 
'''Թիֆլիսում'''  հայկական առաջին տպարանը հիմնադրել է   հայոց  հոգևոր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս(1843-ից կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին 1823թվականին։ Տպարանի ստեղծման գործում նյութական մեծ աջակցություն է ցույց տվել վանեցի հարուստ վաճառական Գևորգ աղա Արծրունին, ով եվրոպա կատարած իր ճանապարհորդության ժամանակ Ամստերդամում գնում է հայկական տպագրական պատրաստի տառեր, բերում  Թիֆլիս և նվիրում  Ներսիսյան դպրոցին։ Միայն 1825-1830 թթ. Տպարանի խմբագիրն էր Հարություն Ալամդարյանը։ Տպարանը գործել է մինչև 1860-ական թվականների սկիզբը։ Հրատարակել է Շնորհալու   «Ողբ Եդեսիոյ», Աբովյանի  «Վերք Հայաստանի», «Ռուս-հայերեն բառարան» և այլ գրքեր։ Հայ տպագրական գործի խոշոր կենտրոն է եղել '''[[Շուշի]]<nowiki/>ն''', որտեղ տպագրական գործը ծնունդ է առել XIX դ. առաջին կեսից (1828 թ.): Շուշիում տպագրության գործի կազմակերպողները եղել են Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական-քարոզչական ընկերությունը»։ Ծրագրի կենսագործումը ձեռնարկել է Հովհաննես Կարբեցի կաթողիկոսը, ում  նախաձեռնությամբ տառեր են բերվում Մոսկվայի Լազարյան ճեմարանից։ Շուշիում առաջին գիրքը լույս է տեսնում 1828թ.` «Պատմութիւն սուրբ գրոց»։  1836 թ. բազելցիներին արգելվում է շարունակել իրենց գործունեությունը, և տպարանը գնում է Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար մետրոպոլիտը, ով  շարունակում է գրքեր տպագրել։ 1880-ական թվականներին Շուշիում բացվում է նոր, արագատիպ տպարան, ուր  1881 թ. առաջին անգամ լույս է տեսնում Րաֆֆու «Խենթը»։ '''Շամախիում''' առաջին տպարանը հիմնադրել են 1848թ. Մովսես Զոհրապյան, Մարգարե Ղուլոյանը ու Մինաս Տարղլիջյանը և տպագրել «Համառօտ պատմութիւն սուրբ գրոց»:։ Տպարանը կոչվել է «Երիցն ընկերացն Զօհրապյանց»։ '''Բաքվում''' առաջին  հայկական տպարանը հիմնել է Հայոց Մարդասիրական ընկերությունը 1870թ.: Իր գործունեության 13 տարիների ընթացքում տպարանը հրատարակել է 20-ից ավելի գրքեր։ Մինչև 1920թ.  Բաքվում հրատարակվել է ավելի քան 60 պարբերական։ '''Գանձակում''' առաջին տպարանը 1874թ. հիմնադրում են Ֆյոդորովը և Թառումյանը։ Տպարանը գործում է մինչև 1879թ. և տպագրում 6 գիրք, իսկ 1874-1875թթ.` «Հայկական աշխարհ» ամսագիրը (Խմբագիր` Խորեն Ստեփանե)։
 
'''''Հայ տպագրությունը Հնդկաստանում'''''
[[Պատկեր:ARM 3926.jpg|մինի|323x323փքս]]
Հնդկաստանում առաջին հայկական տպարանը 1772թ.-ին հիմնել են Շահամիրյանները Մադրասում։ Այս տպարանում 1772թ. -ին լույս է տեսել  Մովսես Բաղրամեանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակը», իսկ 1773թ. Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»։ Այս երկերը անկախ հանրապետական Հայաստան ստեղծելու ծրագիրն էին առաջ մղում։ Շահամիրյանների տպարանը գործել է 1772-1783թթ.: Շահամիրյանների տպարանի գործունեության դադարեցմամբ հնդկահայ տպագրական գործը չավարտվեց։ 6 տարի անց Մադրասում բացվեց մի նոր տպարան։ Տպարանատերն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Տպարանը գործել է 1789-1809թթ.: 1794թ. հոկտեմբերից Շմավոնյանի նախաձեռնությամբ սկսվեց տպագրվել հայոց պարբերական մամուլի առաջնեկը `«Ազդարար» ամսագիրը (հրատարակումը տևեց մինչև 1796թ.): Մադրասում հայկական մյուս տպարանը 1812թ. –ին հիմնել է Նազար Շամրեանն իր որդիների` Հակոբի և Հովսեփի անունով։ Տպարանը աշխատել է մեկ տարի։ Այն իրականացրել է ընդամենը երկու հրատարակություն։ Կալկաթայում առաջին հայկական տպարանը հիմնել է Հովսեփ Ստեփանոսյանը Ս. Նազարեթ եկեղեցուն կից (1796-1798թթ.): 1796թ. հրատարակել է Աբրահամ Կրետացու «Պատմութիւն անցից»:։ [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/vichabanutyun1797.pdf Տպարանում] տպագրվել է 5 գիրք։ Կալկաթայում գործել է 7 տպարան, որոնցից ամենաերկարակյացն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմարանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր։ Սինգապուրում տեղի հայկական համայնքի համար սկսել է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը (լույս է տեսել մինչև 1853 թվականը):Ցուցափեղկում ներկայացված է ապակետիպ եղանակով տպագրված «Միմոս կամ բանք զուարճարարք» գիրքը, (թարգմանությունը`Հ. Միքայելյան) որը լույս է տեսել 1853 թվականին։ Ապակետիպ տպագրությունը հարթ տպագրության ձևերից մեկն է, երբ ապակու վրա անցկացնում են տպագրվող նյութը քիմիական քայքայման միջոցով:Այս եղանակով ստացված տպագրությունը այդքան էլ որակյալ չէ և մեծ տարածում չի ունեցել։ 18-րդ դարի վերջին Բենգալիայի(Հնդկաստան) Սերամփուր քաղաքում բրիտանական Արևելա-Հնդկական ընկերության հովանավորությամբ կրթական և գիտական աշխույժ գործունեություն է ծավալել Ֆորթ Վիլյամ անգլիական բողոքական միսիոներների քոլեջը:Այս հաստատության մեջ գործել է հատուկ խումբ` Աստվածաշնչյան ընկերակցությունը, Սուրբ Գիրքն արևելյան լեզուներով թարգմանելու նպատակով։ Խմբի ղեկավարները փափագել են Սուրբ Գիրքը թարգմանել չինարեն և որոնել են այդ լեզվին հմուտ տիրապետող մեկին, ով ոչ միայն կթարգմանի, այլև քոլեջում կդասավանդի չինարեն։ Արևելա-Հնդկական ընկերության Բենգալիայի տարածքում չի եղել մեկը, ով նույնիսկ տարրական չինարեն գիտենար։ Ֆորթ Վիլյամի պաշտոնյաները գտել են չինահայ  առևտրական Հովհաննես Ղազարյանին /Յոհաննես Լասար/:  Ծնվել էր 1778-ին, Չինաստանի Մակաո (այժմ` Աոմին) քաղաքում, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական տիրույթ (1557-ից սկսած, ընդհուպ մինչև 1999 թվականը, Մակաոն պատկանել է Պորտուգալիային)։ Հովհաննես Ղազարյանի հայրը հարուստ առևտրական էր, ծնունդով հավանաբար Նոր Ջուղայից։ Որդին չինարեն լեզվին տիրապետել է մանկուց` իրենց տանը ապրող երկու քրիստոնյա չինացի տղամարդ և կին ծառաներից։ Նա վարժ իմացել է նաև հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները։ 1802-ին 24-ամյա Հովհաննեսը մեկնել է Կալկաթա` առևտրական նպատակներով, որտեղ որոշ դժվարություններ է ունեցել։ Անգլիական իշխանութունները Սիրամփուրի միսիոներական հաստատության ղեկավարությունը, տեղեկանալով նրա չինագիտությանը, հրավիրել են աշխատելու որպես չինարենի թարգմանիչ։ Հովհաննեսին առաջարկել են  զբաղվել Աստվածաշնչի չինարեն թարգմանությամբ։ Ձեռքի տակ ունենալով հայերեն և անգլերեն հրատարակությունները` նախապես նա թարգմանել է Հովհաննու Ավետարանը։ 1805-ի դրությամբ, նա թարգմանել է  [[Գիրք ծննդոց|Գիրք Ծննդոց]]<nowiki/>ը, [[Մատթեոս առաքյալ|Մատթեոսի Ավետարանը]], և երկուսից էլ որոշ գլուխներ տպագրվել են1807թ. :Ղազարյան-Լասսարն ավարտել է Մատթեոսի Ավետարանի թարգմանությունը, արտագրել չինական գեղագրությամբ և ուղարկել Մեծ Բրիտանիա, Քենթրբերիի արքեպիսկոպոսին։ Նրա թարգմանած Մատթեոսի, Ղուկասի և Մարկոսի Ավետարանները արդեն տպագրվել են 1808-ին` քոլեջում հաստատված չինական տպագրական մեքենայով։ Թեև Լասսարի անժամանակ մահը (ենթադրվում է, որ մահացել է 1820-ական թթ..) խանգարել է գործն ավարտին հասցնել, սակայն փաստը մնում է, որ Աստվածաշնչի առաջին չինարեն թարգմանիչը եղել է հայորդի և որի թարգմանությունը համարվում է Սուրբ Գրքի չինարեն թարգմանություններից լավագույնը։ Լասսարի չինարեն թարգմանած Հին և Նոր կտակարանները լույս տեսան1815-1822 թվականներին, Սերամփուրում։ Սա չինարեն աստվածաշնչի ամենավաղ տպագրությունն է, քանի որ ավարտվել էր 1822-ին, մեկ տարի շուտ, քան չինագիտությանն առավել հայտնի «Շեն-ծիան շեն-շու» աստվածաշնչյան թարգմանությունը, որ կատարել էին Ռոբերթ Մորիսոնը և Վիլյամ Միլնը:[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/patmutyun_ancic1796.pdf]
 
'''''Հայ տպագրությունը Հոլանդիայում''''' <ref>{{Cite book|title=Հայ գիրքը 1512-1800 թվականներին.|last=Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան,|year=1988|location=Երևան}}</ref>
Տող 167.
=== «Գրի հավերժություն» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:ARM 3940.jpg|մինի|284x284փքս]]
Հայ տպագրությունն իր սկզբնավորումից  259 տարի անց՝ 1771 թվականին, հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում՝ '''Էջմիածնում''', Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։  Տպարան հիմնադրելու գաղափարը Սիմեոն Երևանցուն ներշնչել է ջուղայեցի մեծահարուստ վաճառական Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանցը, ով խոստացել էր Էջմիածնում տպարան հիմնադրելու դեպքում հոգալ ամբողջ ծախսը։ Սիմեոն Երևանցին սկսում է տպարանի համար տառեր ձեռք բերելու մասին բանակցություններ վարել Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրական գործով զբաղվող մի շարք անձնավորությունների հետ, բայց հաջողության չի հասնում։ Ապա նա որոշում է հենց վանքում, տեղական միջոցներով պատրաստել տառեր, փորագրություններ, զարդագրեր։  Տպարանը հիմնադրվում է 1771թ. վանքի բակում  և կոչվում    Ս. Գրիգոր Լուսավորչի անունով։ Էջմիածնի տպարանի առաջին արգասիքը Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգևոր» գիրքն է։ 1776թվականին Սիմեոն Երևանցուն հաջողվում է Էջմիածնում հիմնադրել թղթի գործարան, որը  գործում է 5-6 տարի։ 1868 թ. Էջմիածնում հիմնվում է «Արարատ» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը Գևորգ 4-րդ կաթողիկոսի օրօք մինչև 1919։ 1944-ից Գևորգ 6-րդ կաթողիկոսի օրօք  լույս է տեսնում «Էջմիածին» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը:(Սկզբում Երևանում, ապա Էջմիածնում)։ 1870-ական թթ-ին տպագրությունը մուտք է գործել նաև Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Հայաստանի այլ քաղաքներ։ 1874թ. հոկտեմբերի 25-ին Երևանում հիմնադրվել է առաջին տպարանը։ Տպարանի հիմնադիրը Թիֆլիսից Երևան տեղափոխված մտավորական, մանկավարժ, հրատարակիչ Զաքարիա Գևորգյանն էր։ 1875թ. Երևանում տպագրված առաջին գիրքն է Աբգար Գուլամիրյանի կազմած «Օրացույց 1876 նահանջ թվականին»:։ Երևանում առաջին թերթը '''«Պսակն» էր, որը լույս է տեսել 1880թ'''. մարտի 15-ից և ընդհատումներով տպվել մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր Վասակ Պապաջանյանը։   Իսկ 1918 թ․Հայոց պետականության վերականգնումից  հետո Երևանն աստիճանաբար  վերածվեց աշխարհում հայ մշակույթի  և տպագրության խոշոր կենտրոնի։Հայկական տպագրության խորհրդային շրջանի կարևոր իրադարձություններից էր 1921թ.  Երևանում Հայպետհրատի ստեղծումը։ Այս շրջանում ստեղծվել է բարձրարժեք տպագիր գրաֆոնդ, տպագրվել են  հայ և համաշխարհային դասականների բազմահատոր հատընտիր գրականություն, մանկական պատկերազարդ գրքեր։ 1918-1920թթ. ՀՀ-ում լույս են տեսել մոտ 60 անուն պարբերականներ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանում։  Խորհրդահայ առաջին պարբերականը ՀԿԿ Կենտկոմի և Երևանի կոմիտեի օրգան «Կոմունիստ» թերթն էր (1920թ. դեկտեմբերի 5-ից, խմբ. Աշոտ Հովհաննիսյան), որն ուներ «Կնոջ թերթիկ», «Երիտասարդ կոմունիստ» և այլ մշտական բաժիններ։
 
'''Արցախի պարբերական մամուլը'''