«Սոլյուտրեյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
'''Սոլյուտրեյան մշակույթ''', ուշ [[պալեոլիթ]]յան հնագիտական մշակույթ [[Ֆրանսիա]]յի և Հյուսիսային Իսպանիայի տարածքում։ Հաջորդել է Օրինյակյան և [[Պերիգորյան մշակույթ]]ներին, նախորդել [[Մադլենյան մշակույթ]]ին։ Ունի մ․թ․ա․ 18-15 հազար տարվա վաղեմություն։ [[1860]]-ական թվականներին Սոլյուտրեյան մշակույթը առանձնացրել է Մորտիլիեն՝ Սոլյուտրե քարեդարյան կայանի ([[Ֆրանսիա]]) անունով։ Բնորոշվում է խնամքով պատրաստված, հղկված, դափնու կամ ուռենու տերևի ձևի, ինչպես նաև ակոսավոր կայծքարե շեղբերով։ Դրանց մի մասը ծառայել է իբրև նիզակների կամ տեգերի սայրեր, մյուսները՝ դանակներ ու դաշույններ։ Գտնվել են նաև կայծքարե քերիչներ, կտրիչներ, ծակիչներ, ոսկրե սայրեր, ասեղներ, մականներ, արվեստի առարկաներ ևն։ Կենտրոնական [[Եվրոպա]]յի և [[ԽՍՀՄ]] եվրոպական մասի ուշ նեոլիթյան մի շարք կայանների նյութերի մեջ նմանության որոշ գծեր կան Սոլյուտրեյան մշակույթի հետ։
{{մշակույթ-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=490}}
Տող 6 ⟶ 7՝
[[Կատեգորիա:Պալեոլիթ]]
[[Կատեգորիա:Եվրոպայի հնագիտական մշակույթներ]]
 
 
{{Անավարտ}}