«Վիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{| style="width:100%; margin-bottom:5px; border: 1px solid # ffebdc; background-color: # fff7f1; text-align:center; font-size:0.9em;" |- | style="width:20%; text-align:left; font...»:
(Տարբերություն չկա)

08:13, 12 Մայիսի 2021-ի տարբերակ

Ֆինանսատնտեսական վիքիամիս
Համագործակցություն Կենտրոնական բանկի հետ
Մայիսի 20-31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում
Հունիսի 1-30-ը՝ Վիքիպեդիայի հոդվածների ստեղծում և բարելավում

Միամսյակի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ապահովել ֆինանսատնտեսական բովանդակության ամբողջական համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի ներկայացումը թե՛ հայերեն և թե՛ այլ լեզուներով։ Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին մատուցենք բնագավառի ամբողջական արդի տեղեկատվություն։
Վիքիմեդիա Հայաստանի և Կենտրոնական բանկի համատեղ միամսյակը նախատեսում է 30 օրերի ընթացքում մասնակիցներին սովորեցնել Վիքիպեդիայում խմբագրման հմտություններ։ Մասնակիցները 2 շաբաթվա ընթացքում, շաբաթական 3 հանդիպման ֆորմատով կսովորեն խմբագրել Վիքիպեդիայում։ Դասընթացը կունենա 2 տարբերակ՝ առցնաց և անցանց։ Մասնակիցներին խմբագրման հմտություններին տիրապետելուց հետո նախապես կազմված ցանկերից հոդվածներ կառաջարկվեն: Այնուհետ մասնակիցները 30 օրերի ընթացքում կխմբագրեն ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ։ Հոդվածները մասնագիտական տեսանկյունից կստուգվեն ԿԲ հանձնաժողովի կողմից և Վիքիֆիկացման մասով կստուգվեն Վիքիմեդիա Հայաստանի կողմից (հոդվածները պատրաստ լինելուն պես)։ Մրցույթի ավարտին արդյունքները կամփոփվեն, և մասնակիցները կգնահատվեն։ Առավել բարձր գնահատականի կարժանանան մասնակիցները, որոնց ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում ծավալուն է և որակյալ։

Մինչև մայիսի 19-ը՝ մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով։