«Մեսրոպ Տեր-Մովսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 22.
 
== Կենսագրություն ==
Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյանը ծնվել է 1865 թվականին Շիկահող գյուղում։ Կրթություն է ստացել Շուշիի թեմական դպրոցում (1885), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890), [[Դորպատի համալսարան]]ում։ Դորպատի համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Վիեննա և որոշ ժամանակ թղթակցել տեղի Մխիթարյան հայրերի կողմից հրատարակվող «Հանդէս ամսօրեւսյամսօրեայ» պարբերականին։ 1882 թվականին մեկնել է Փարիզ և որոշ ժամանակ անց հրավիրվել [[էջմիածնի Գևորգյան ճեմարան]]՝ որպես հայագիտության դասախոս<ref>[http://echmiadzin.asj-oa.am/5983/1/15.pdf Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյան]</ref>։ 1898 թվականի ապրիլի 24-ին ձեռնադրվել է [[աբեղա]], իսկ հունիսի 21-ին նշանակվել է նորընտիր [[Խրիմյան Հայրիկ]] կաթողիկոսին [[Երուսաղեմ]]ից [[էջմիածին]] ուղեկցող պատգամավորության անդամ։ Նույն թվականի մայիսին սատացել է վարդապետի աստիճան։ 1895 թվականին նշանակվել է Երևանի թեմական դպրոցների տեսուչ, իսկ մեկ տարի անց՝ Շուշիի թեմական դպրոցների տեսուչ։ Վերապատրաստվել է [[Վիեննա]]յում, [[Փարիզ]]ում, [[Երուսաղեմ]]ում, [[Լոնդոն]]ում, [[Բեռլին]]ում, [[Վենետիկ]]ում։ Մագիստրոսի գիտական աստիճանը ստացել է 1902 թվականին՝ [[Պետերբուրգ]]ում։ Նրա աշխատության թեման եղել է «Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունը»։ Տեր-Մովսիսյանի քնաքերով Հայաստանում վերաբացվել են հայկական դպրոցները վերադարձվել եկեղեցական կալվածքները<ref>{{Cite web|url=http://zangezur.tv/news/view/13591.html|title=«Սյունիք»․ պատմության նոր էջ|last=One|first=Studio|website=www.zangezur.tv|language=am|accessdate=2019-10-22}}</ref>։ 1908 թվականի սեպտեմբերին նշանակվել է էջմիածնի [[Սինոդ]]ի անդամ։ Մեկ տարի անց Կ. Պոլսից Ս. էջմիածին է ուղեկցել նորընտիր կաթողիկոս Մատթևոս Բ Իզմիրլյանին, և նույն թվականի հոկտեմբերին ստացել ծայրագույն վարդապետի աստիճան։ 1909 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Տեր-Մովսիսյանի ջանքերով 1908— 1911 թվականներին կառուցվել է Ս. էջմիածնի մատենադարանի շենքը։
 
[[Պատկեր:Բնակելի տուն Գորիսում 22.jpg|left|thumb|270px|Գորիսի այս տանը 1870-1882 թվականներին ապրել է Մեսրոպ Մագիստրոս արք․Տեր-Մովսիսյանը]]