«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ)
 
Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը 1567թ հիմնադրել Է Աբգար Թոխաթեցին Սբ․ Նիկողայոս եկեղեցում ` իր որդի Սուլթանշահի հետ համագործակցելով։ Առաջին գիրքը կոչվում էր «Փոքր քերականություն» ։ Տպարանը գործել է մինչև 1569թ.։ Տպագրվել է վեց գիրք։ Ավելի քան մեկդարյա ընդմիջումից հետո՝ 1677թ. , Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը  հիմնել է մի նոր տպարան, որը երկու գրքույկ տպագրելուց հետո փակվել է 1678թ.։ 1698թ. [[Գրիգոր Մարզվանեցի|Գրիգոր Մարզվանեցին]]  և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին  իրենց հիմնադրած տպարանում լույս ընծայեցին «Տաղարան վայելուչ և գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից» գիրքը, որից հետո նրանցից յուրաքանչյուրը հիմնեց իր առանձին տպարանը։ Մարզվանեցու տպարանը գործեց մոտ 40 տարի, իսկ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանը՝ մոտ 50 տարի։ Երեմիա  Քյոմուրճյանի տպարանի պահպանված մասը` տպատառերով հանդերձ անցել է  <nowiki/>[[Գրիգոր Մարզվանեցի|Գրիգոր Մարզվանեցուն]]։ Կ. Պոլսում 1820թ. գործել է Արապյան տպարանը։ 1816թ Պողոս Արապյանը Մահմուդ 2 հրովարտակով նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Պողոս Արապյանը 1831թ նոյեմբերից տպագրել է Օսմանյան կայսրության առաջին պաշտոնական թերթը՝ «Թագվիմի վէգայի» թերթը, և նրա հայկական տարբերակը  «Լրոյ գիրը» (1832 թ.): Սուլթանը Պողոս Արապյանին շնորհել է գլխարկի վրա «Մամուլ- նշանը»  կրելու իրավունքը[1]: Արապյանների տպարանը գործել է 130 տարի տպագրել 176 անուն գիրք։ Կ. Պոլսում 1839 թ. Հովհաննես Մյուհենտիսյանը հիմնել է իր տպարանը՝  ձեռնամուխ լինելով հայկական տպագրական նոր տառերի ստեղծման աշխատանքներին։ Հ. Մյուհենտիսյանն է առաջին անգամ ստեղծել հայկական նոտագրության (խազերի) հայրատառերի ու մայրատառերի կաղապարները։ 19-րդ դարից մինչև  20-րդ դարի  սկիզբը Կոստանդնուպոլսում գործել է շուրջ 80 հայկական տպարան։ Հայ պարբերական մամուլի պատմության մեջ՝ որպես ամենաերկարակյաց տպագրություն, իր ուրույն տեղն ունի «Ժամանակ» թերթը։ Անդրանիկ համարը լույս է տեսել 1908 թվականին Միսաք (Քասիմ) և Սարգիս Գոչունյանների ջանքերով և շարունակվում է տպագրվել մինչ այսօր ։ Թուրքիայում հայկական տպագրության երկրորդ խոշոր կենտրոնը եղել է '''Զմյուռնիան'''։ Առաջին տպարանը հիմնադրել է 1759թ. Մահտեսի Մարկոսը<<Գիրք Մեկնության>>: Առաջին անգամ այստեղ է տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» (1762 թ.): Այստեղ գրքեր հրատարակել են Ամերիկյան մարդասիրական ընկերությունը 1830-50թթ. շուրջ 150 անուն գրքեր։ Մինչև 1922թ. Զմյուռնայի շուրջ 20 հայկական տպարաններում լույս են տեսել 50 հայկական պարբերականներ։ <ref>{{Cite book|title=Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում (1567-1850 թթ.),|last=Կորկոտյան|first=Քնարիկ|year=1964։|location=Երեւան,}}</ref>
[[Պատկեր:Թանգարանի մուտքը.jpg|մինի|418x418փքս|'''Գրատպության թանգարանի բակը''']]
 
'''''Հայ տպագրությունը Ռուսաստանում'''''  <ref>{{Cite book|title=Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия.|year=1987|location=Երևան|pages=С. 464-465.}}</ref>