«Արմեն Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Պատմագիտության թեկնածու է 1992 թվականից, քաղաքագիտության դոկտոր՝ 2004 թվականից.։թվականից։ 1992-1994 թվականներին աշխատել է որպես [[ՀՀ նախագահ]]ի օգնական, [[Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար|ՀՀ արտգործնախարարի]] խորհրդական, [[Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն|Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում]] ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար ([[Վիեննա]])։ Մասնակցել է ԵԱՀԿ [[ԵԱՀԿ Մինսկի խումբ|Մինսկի խմբի]] բանակցություններին։ 1994 թվականից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու [[Ֆուլբրայթի ծրագիր|Ֆուլբրայթի]] անվան ամերիկյան և [[Ալեքսանդր Օնասիս]]ի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի [[Սիրաքյուսի համալսարան|Սիրաքյուսի]] և [[Սթենֆորդի համալսարան|Ստենֆորդի]] համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև [[Հայաստանի ամերիկյան համալսարան]]ի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, [[ԵՊՀ|Երևանի պետական համալսարանում]]՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության [[Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա|Կառավարման ակադեմիայում]] որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թվականներին եղել է [[Եվրոպական հանձնաժողով]]ի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։
 
== Գիտական գործունեություն ==