«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն==
[[Պատկեր:The Museum of Printing (11).jpg|մինի|386x386փքս]]
Գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար հայերեն տպագիր ամենամեծ պահոցում՝ [[Հայաստանի ազգային գրադարան]]ում, ստեղծվել է նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարան<ref name="nla">[http://www.nla.am/arm/?q=hy/node/96 Գրատպության թանգարան]</ref>։
 
 
405 թվականին Մեսրոպ Մաշտոցը՝ Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի գործուն աջակցությամբ, ստեղծեց հայերենի այբուբենը՝ 36 տառերով։ Անմիջապես հաջորդեց դպրոցների լայն ցանցի ստեղծումը, ապա՝ թարգմանական և մշակութային հսկա մի աշխատանք, որի արդյունքով հայերենացվեց  Աստվածաշունչը, և ապա՝ քրիստոնեության դավանաբանական ու ծիսական հիմնական գրականությունը։
[[Պատկեր:ARM 3936.jpg|մինի|419x419փքս|'''Հայոց այբուբեն''']]
 
[http://www.encyclopedia.am/pages.php?hId=1076 ՀԱՅԵՐԵՆԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ]
 
 
=== «Հայ գրատպության առաջնեկներ» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:Էջ Ուրբաթագրքից.jpg|մինի|414x414փքս422x422px|'''Ուրբաթագրքի առաջին էջը''']]
Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի: Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը: Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել [[Եվրոպա]]: Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]<nowiki/>ն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը: Եվրոպայում տպագրության սկզբնավորողը [[Յոհան Գուտենբերգ]]<nowiki/>ն էր [[1440]] –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ: Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է [[Հակոբ Մեղապարտ]]<nowiki/>ը՝ հայ առաջին տպագրիչը: [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ի «Հայ գրատպության առաջնեկները» ներկայացված են հայերեն  տպագրված առաջին գործերը:<ref>{{Cite book|title=Հակոբ Մեղապարտ|last=Իշխանյան|first=Ռաֆայել|year=2012|location=Երևան|pages=էջ 43-50}}</ref>
 
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.28&d=HASH01205e9ca5919cf9365488d1 ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ]»''' ====
[[Պատկեր:Ոսկանյան Աստվածաշունչ.jpg|մինի|320x320փքս446x446px|«Ոսկանյան Աստվածաշունչ»]]
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել Ամստերդամում [[1666]]-[[1668|1668թթ]]. Ոսկան Երևանցու տպարանում, ով [[1662]] թվականին [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]<nowiki/>ի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել էր [[Ամստերդամ]] Աստվածաշունչը հայերեն տպագրելու: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1444555&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B9] Աստվածաշնչի տպագրության համար որպես բնագիր օգտագործվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով [[1295]]<nowiki/>թ. ձեռագիր գրված Աստվածաշունչը, որն  այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Գրչագրի մեջ պահպանվել  են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները: Ոսկանյան Աստվածաշունչը  բաղկացած է 50 տողանի 1462 երկսյուն էջերից /2924սյունակ/, 159 պատկերից, որոնցից 150 հեղինակը գերմանացի նկարիչ Քրիստոֆել վան Զիխեմն է, տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում: Տպագրությունը կատարվել է վարպետորեն ու խնամքով, ունի շատ մաքուր շարվածք, պահպանվել են տողերի, սյունակների, խորագրերի միջև եղած տարածությունները: Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը երբևէ չէին ունեցել: Ըստ պատմաբանների՝ Աստվածաշնչի տպագրության համար հայ վարդապետ [[Մատթեոս Ծարեցի|Մատթեոս Ծարեց]]<nowiki/>ին [[1658]]<nowiki/>թ. ժամանակի հայտնի փորագրիչ և գրաձուլիչ  Քրիստոֆել  վան Դեյքին պատվիրել էր  երեք տեսակի հայերեն տպագրական տառահայրեր և տառամայրեր  /մեծ, միջակ և փոքր չափերի/:<ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Էջմիածին}}</ref> Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործվել է յոթ տեսակի տառեր` խոշոր և փոքր զարդագրեր, խոշոր և փոքր գլխագրեր, խոշոր և փոքր բոլորագիր, Ոսկանի նոտրգիր: Աստվածաշնչի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի [[Լյուդովիկոս XIV]] թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը:<ref>{{Cite book|title=Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը Եվրոպական արվեստի զուգահեռներով։|last=Ղարիբյան|first=Նազենի|year=2018|location=Երևան։|pages=էջեր 146–149}}</ref>
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.54&d=HASH01f840894161b2118c967d2b ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ]»''' ====
[[Պատկեր:Համատարած .png|մինի|318x318փքս447x447px|Համատարած Աշխարհացոյց]]
Հայերեն առաջին տպագիր քարտեզ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» լույս է ընծայվել [[1695]]<nowiki/>թ. Ամստերդամում: Այն կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոնբեկ եղբայրները, ովքեր եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ քանդակելու մեծ փորձ ունեին: Կարևոր նշանակություն ունի «Համատարած աշխարհացոյցի»  անունների հայերեն տառադարձությունը: «Համատարած աշխարհացոյցը» գիտության և արվեստի լավագույն նմուշ է: Վերածննդի արվեստին բնորոշ է տարվա չորս եղանակների պատկերումը կիսագնդերի շրջանակից դուրս, որտեղ արտացոլվել են տեսարաններ  հին հունական դիցաբանությունից: Աջում՝ վերևը «Գարնանայինք»: Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը: Ձախում՝  «Ամառնայինք», ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլո-րակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը`այսինքն Լուսաբեր: Ներքևում` հարավային բևեռի տակ ՝ «Աշնանայինք»: Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ: Ներկա են Պոմոնան,Քլորինդան, Պանը և Բաքոսը:Հարավային բևեռի աջում՝  «Ձմեռայինք»: Ներկայացված ենՊոսեյդոնը, Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն:Քարտեզի վերևի, կենտրոնական մասում պատկերված են աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն  աշխարհացույց այլևս նաև աստեղացույց:Երկնակամարների քարտեզների ներքևում ներկայացված է արեգակնային համակարգը: Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար, պարունակում է  այդ ժամանակաշրջանում հայտնի տեղեկությունները:<ref>{{Cite book|title=Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր։|last=Աթոյան|first=Վանիկ|publisher=«Դիզակ պլյուս»|year=2009|isbn=ISBN 9789939800677|location=Ստեփանակերտ}}</ref> 1695թ. Ամսերդամում լույս տեսած աշխարհացույցից պահպանվել է 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում: Աշխարհացույցը բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահրատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազր կղզում Մխիթարյան միաբանության տպարանում` 1749թ.-ին: Քարտեզը տպագրված է 8 մասով ընդհանուր չափսերն են 150ը`120 սմ վրա: 1696 թվականին Թովմա Վանանդեցին Ամստերդամում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի»: Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ: Աղյուսակում մեծ մասամբ առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները: Դրանք են՝ Սպահանը, Շամախին, Միլանը, Կրակովը,Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններն էին:
[[Պատկեր:Հայերեն առաջին տպագիր գլոբուսը.jpg|մինի|'''Հայերեն առաջին տպագիր գլոբուսը''']]