«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
 
=== «Հայ գրատպության առաջնեկներ» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:Էջ Ուրբաթագրքից.jpg|մինի|414x414փքս|Ուրբաթագրքի առաջին էջը]]
Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի: Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը: Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել [[Եվրոպա]]: Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]<nowiki/>ն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը: Եվրոպայում տպագրության սկզբնավորողը [[Յոհան Գուտենբերգ]]<nowiki/>ն էր [[1440]] –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ: Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է [[Հակոբ Մեղապարտ]]<nowiki/>ը՝ հայ առաջին տպագրիչը: [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ի «Հայ գրատպության առաջնեկները» ներկայացված են հայերեն  տպագրված առաջին գործերը:<ref>{{Cite book|title=Հակոբ Մեղապարտ|last=Իշխանյան|first=Ռաֆայել|year=2012|location=Երևան|pages=էջ 43-50}}</ref>
 
Տող 59 ⟶ 60՝
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.28&d=HASH01205e9ca5919cf9365488d1 ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ]»''' ====
[[Պատկեր:Ոսկանյան Աստվածաշունչ.jpg|մինի|320x320փքս|«Ոսկանյան Աստվածաշունչ»]]
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել Ամստերդամում [[1666]]-[[1668|1668թթ]]. Ոսկան Երևանցու տպարանում, ով [[1662]] թվականին [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]<nowiki/>ի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել էր [[Ամստերդամ]] Աստվածաշունչը հայերեն տպագրելու: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1444555&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B9] Աստվածաշնչի տպագրության համար որպես բնագիր օգտագործվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով [[1295]]<nowiki/>թ. ձեռագիր գրված Աստվածաշունչը, որն  այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Գրչագրի մեջ պահպանվել  են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները: Ոսկանյան Աստվածաշունչը  բաղկացած է 50 տողանի 1462 երկսյուն էջերից /2924սյունակ/, 159 պատկերից, որոնցից 150 հեղինակը գերմանացի նկարիչ Քրիստոֆել վան Զիխեմն է, տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում: Տպագրությունը կատարվել է վարպետորեն ու խնամքով, ունի շատ մաքուր շարվածք, պահպանվել են տողերի, սյունակների, խորագրերի միջև եղած տարածությունները: Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը երբևէ չէին ունեցել: Ըստ պատմաբանների՝ Աստվածաշնչի տպագրության համար հայ վարդապետ [[Մատթեոս Ծարեցի|Մատթեոս Ծարեց]]<nowiki/>ին [[1658]]<nowiki/>թ. ժամանակի հայտնի փորագրիչ և գրաձուլիչ  Քրիստոֆել  վան Դեյքին պատվիրել էր  երեք տեսակի հայերեն տպագրական տառահայրեր և տառամայրեր  /մեծ, միջակ և փոքր չափերի/:<ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Էջմիածին}}</ref> Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործվել է յոթ տեսակի տառեր` խոշոր և փոքր զարդագրեր, խոշոր և փոքր գլխագրեր, խոշոր և փոքր բոլորագիր, Ոսկանի նոտրգիր: Աստվածաշնչի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի [[Լյուդովիկոս XIV]] թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը:<ref>{{Cite book|title=Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը Եվրոպական արվեստի զուգահեռներով։|last=Ղարիբյան|first=Նազենի|year=2018|location=Երևան։|pages=էջեր 146–149}}</ref>
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.54&d=HASH01f840894161b2118c967d2b ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ]»''' ====
[[Պատկեր:Համատարած .png|մինի|318x318փքս|Համատարած Աշխարհացոյց]]
Հայերեն առաջին տպագիր քարտեզ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» լույս է ընծայվել [[1695]]<nowiki/>թ. Ամստերդամում: Այն կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոնբեկ եղբայրները, ովքեր եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ քանդակելու մեծ փորձ ունեին: Կարևոր նշանակություն ունի «Համատարած աշխարհացոյցի»  անունների հայերեն տառադարձությունը: «Համատարած աշխարհացոյցը» գիտության և արվեստի լավագույն նմուշ է: Վերածննդի արվեստին բնորոշ է տարվա չորս եղանակների պատկերումը կիսագնդերի շրջանակից դուրս, որտեղ արտացոլվել են տեսարաններ  հին հունական դիցաբանությունից: Աջում՝ վերևը «Գարնանայինք»: Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը: Ձախում՝  «Ամառնայինք», ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլո-րակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը`այսինքն Լուսաբեր: Ներքևում` հարավային բևեռի տակ ՝ «Աշնանայինք»: Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ: Ներկա են Պոմոնան,Քլորինդան, Պանը և Բաքոսը:Հարավային բևեռի աջում՝  «Ձմեռայինք»: Ներկայացված ենՊոսեյդոնը, Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն:Քարտեզի վերևի, կենտրոնական մասում պատկերված են աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն  աշխարհացույց այլևս նաև աստեղացույց:Երկնակամարների քարտեզների ներքևում ներկայացված է արեգակնային համակարգը: Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար, պարունակում է  այդ ժամանակաշրջանում հայտնի տեղեկությունները:<ref>{{Cite book|title=Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր։|last=Աթոյան|first=Վանիկ|publisher=«Դիզակ պլյուս»|year=2009|isbn=ISBN 9789939800677|location=Ստեփանակերտ}}</ref> 1695թ. Ամսերդամում լույս տեսած աշխարհացույցից պահպանվել է 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում: Աշխարհացույցը բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահրատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազր կղզում Մխիթարյան միաբանության տպարանում` 1749թ.-ին: Քարտեզը տպագրված է 8 մասով ընդհանուր չափսերն են 150ը`120 սմ վրա: 1696 թվականին Թովմա Վանանդեցին Ամստերդամում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի»: Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ: Աղյուսակում մեծ մասամբ առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները: Դրանք են՝ Սպահանը, Շամախին, Միլանը, Կրակովը,Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններն էին:
[[Պատկեր:Հայերեն առաջին տպագիր գլոբուսը.jpg|մինի|'''Հայերեն առաջին տպագիր գլոբուսը''']]
 
Օրինակ <ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Երևան}}</ref>
 
Տող 81 ⟶ 84՝
 
'''''Հայերեն տպագիր առաջին գլոբուսի տպանմուշները՝ Հեղինակ Վիեննայի Մխիթարյան միաբանության միաբան Արսեն Այտընեան, Վիեննա, 1850թ. ևս ցուցադրվում է Գրատպության թանգարանում։'''''
[[Պատկեր:«Որոգայթ Փառաց» .jpg|մինի|350x350փքս|«Որոգայթ Փառաց»]]
 
==== [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%88%d5%90%d5%88%d4%b3%d4%b1%d5%85%d4%b9+%d5%93%d4%b1%d5%8c%d4%b1%d5%91--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=2&cl=search&d=HASH01243f43eb1204a7bacd3c72 «'''ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ'''»] ====
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ  ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՋ, ՄԱԴՐԱՍ [[1773]] Թ., [[Շահամիր Շահամիրյան|ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆ]]: Հրատարակվել է Շահամիր Շահամիրյանի որդու [[Հակոբ Շահամիրյան]]<nowiki/>ի անունով: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1766022&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81] Գիրքը բաղկացած է 2 մասից: Ընդարձակ առաջաբանում դատապարտվել են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվել [[թուրք]]-[[Պարսկաստան|պարսկական]] բռնակալությունի [[Հայաստան|Հայաստանի]] ազատագրման  և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման ուղիները։ Գրքի երկրորդ մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված). ներկայացված են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները,տնտեսության, կրթության, [[Զինված ուժեր|զինված ուժերի]] կազմակերպման և այլ  հարցեր։ Բազմաթիվ հոդվածներ նվիրվել են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=24249&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81] [[Կրթություն|Կրթությունը]] բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց [[Սեռ|սեռի]] տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու [[Բժշկություն|բժշկությունը]] հոգալու էր պետությունը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը համարվում էր մշտական զորաբանակը՝ [[90]] հազար զինվորով:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1239404&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ  ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՋ, ՄԱԴՐԱՍ [[1773]] Թ., [[Շահամիր Շահամիրյան|ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆ]]: Հրատարակվել է Շահամիր Շահամիրյանի որդու [[Հակոբ Շահամիրյան]]<nowiki/>ի անունով: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1766022&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
 
Գիրքը բաղկացած է 2 մասից: Ընդարձակ առաջաբանում դատապարտվել են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվել [[թուրք]]-[[Պարսկաստան|պարսկական]] բռնակալությունի [[Հայաստան|Հայաստանի]] ազատագրման  և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման ուղիները։ Գրքի երկրորդ մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված). ներկայացված են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները,տնտեսության, կրթության, [[Զինված ուժեր|զինված ուժերի]] կազմակերպման և այլ  հարցեր։ Բազմաթիվ հոդվածներ նվիրվել են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=24249&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81] [[Կրթություն|Կրթությունը]] բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց [[Սեռ|սեռի]] տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու [[Բժշկություն|բժշկությունը]] հոգալու էր պետությունը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը համարվում էր մշտական զորաբանակը՝ [[90]] հազար զինվորով:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1239404&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
 
==== '''[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d4%b1%d5%a6%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d6%80--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=0&cl=search&d=HASH018468122b52ff49ab1d42e7 «ԱԶԴԱՐԱՐ»] ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ''' ====
Տող 93 ⟶ 95՝
Հայ գրչությունը՝ նվաճված Հայաստանի պայմաններում, չէր կարող իր ուսերին կրել հայ գիրքը բազմացնելու գործը: Տպարաններ հայրենիքում հիմնելն անհնար էր: Կար միայն մի ելք. հայ գրքերի տպագրությունը կազմակերպել եվրոպայում: (հղում քարտեզին)
 
'''''Հայ տպագրությունը Նոր Ջուղայում'''''<ref>{{Cite book|title=Նոր Ջուղայի հայ գաղթօջախը 17-18-րդ դդ. եվրոպական աղբյուրներում|last=Թաջիրյան|first=Էլիզաբեթ|year=ֆճէֆ|isbn=978-99941-73-72-3;|location=Երևան}}</ref>
[[Պատկեր:Հայ գրատպության սփյուռք.jpg|մինի|351x351փքս|Հայ գրատպության սփյուռք։]]
 
17-րդ դարում Նոր Ջուղայի մշակութային խոշոր գործիչներից էր Խաչատուր Կեսարացին (ծնվել է [[1590]] թ. [[Կեսարիա]] – մահացել է [[1646]] թ.  <nowiki/>[[Նոր Ջուղա]]): Նա երիտասարդ տարիներն անց է կացրել [[Կիպրոս|Կիպրոսի]] Ս. Մակարավանքում, ապա մեկնել [[Երուսաղեմ]], [[Կոստանդնուպոլիս]], այնտեղից էլ՝ [[Էջմիածին]]: 1620թ. դարձել է Նոր Ջուղայի թեմի առաջնորդ: Նրա օրոք է սկսվում ուսումնական գործի, գրչության արվեստի ծաղկումը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում: Այս ամենին ավելանում է նաև գրատպությունը: Կեսարացին իր շուրջն է հավաքում իր գաղափարները կիսող աշխարհիկ ու հոգևորական մարդկանց՝ 20-25 հոգու, ովքեր պատրաստում են  տպագրական մեքենա՝ իր մամուլով և տառերով, կաղապարներ ու զարդեր, թանաք,  թուղթ և կատարում մի փորձնական տպագրություն՝ «Սաղմոսարանը» (1638թ.): «Սաղմոսարանի» առայժմ մեզ հայտնի  միակ օրինակը գտնվում է Անգլիայում` Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում: Կեսարացին մահացել է 1646թ. և թաղված է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի բակում: Խաչատուր Կեսարացու տպագրած  գրքերն են ''«Սաղմոսարան» 1636-1638թթ., «Հարանց վարք» 1639-1641թթ., «Խորհրդատետր»   1641թ., «Ժամագիրք ատենի» 1641-1642թթ.:'' Ցուցափեղկում ներկայացված են Կեսարացու տպագրած գրքերից «Հարանց վարք» և «Խորհրդատետր»: «Ժամագիրք ատենի» 1642թթ. պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում:
 
Տող 114 ⟶ 116՝
 
Լոնդոնում հայերեն առաջին տպագրությունը Մովսես Խորենացու «Պատմութիւն և աշխարհագրութիւն» գիրքն է՝ լույս ընծայված Կարոլի Ակքերսի տպարանում Վիստոն եղբայրների խմբագությամբ 1736թ.: 1780թ. Լոնդոնում՝ Ջոն Ռիվինգտոնի տպարանում, նորջուղայեցի Գրիգոր Խալդարյանցը հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց» լատիներեն և հայերեն երկլեզու գիրքը։ Լոնդոնում  մինչև 1800թ. հրատարակվել է 2 միավոր հայերեն գիրք «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց։ Հայ. և լատին. լեզ.», «Պատմութիւն եւ աշխարհագրութիւն», որտեղ զետեղված է Ն. Շնորհալու <<Հավատով խոստովանիմը>>: 1863-1864թթ. Կարապետ Շահնազարյանը տպագրել է <<Երկրագունդ>> ամսագիրը:
[[Պատկեր:Գրատպության սփյուռք.jpg|մինի|325x325փքս|Հայկական գրատպության սփյուռքը։ 3–րդ սրահ]]
 
'''''Հայ տպագրությունը Իտալիայում [https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_13.djvu/462]'''''
 
Տող 140 ⟶ 142՝
 
'''''Հայ տպագրությունը Հնդկաստանում'''''
[[Պատկեր:ARM 3926.jpg|մինի|323x323փքս]]
 
Հնդկաստանում առաջին հայկական տպարանը 1772թ.-ին հիմնել են Շահամիրյանները Մադրասում: Այս տպարանում 1772թ. -ին լույս է տեսել  Մովսես Բաղրամեանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակը», իսկ 1773թ. Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»: Այս երկերը անկախ հանրապետական Հայաստան ստեղծելու ծրագիրն էին առաջ մղում: Շահամիրյանների տպարանը գործել է 1772-1783թթ.: Շահամիրյանների տպարանի գործունեության դադարեցմամբ հնդկահայ տպագրական գործը չավարտվեց: 6 տարի անց Մադրասում բացվեց մի նոր տպարան: Տպարանատերն էր Հարություն քահանա Շմավոնյանը: Տպարանը գործել է 1789-1809թթ.: 1794թ. հոկտեմբերից Շմավոնյանի նախաձեռնությամբ սկսվեց տպագրվել հայոց պարբերական մամուլի առաջնեկը `«Ազդարար» ամսագիրը (հրատարակումը տևեց մինչև 1796թ.): Մադրասում հայկական մյուս տպարանը 1812թ. –ին հիմնել է Նազար Շամրեանն իր որդիների` Հակոբի և Հովսեփի անունով: Տպարանը աշխատել է մեկ տարի: Այն իրականացրել է ընդամենը երկու հրատարակություն: Կալկաթայում առաջին հայկական տպարանը հիմնել է Հովսեփ Ստեփանոսյանը Ս. Նազարեթ եկեղեցուն կից (1796-1798թթ.): 1796թ. հրատարակել է Աբրահամ Կրետացու <<Պատմութիւն անցից>>: [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/vichabanutyun1797.pdf Տպարանում] տպագրվել է 5 գիրք: Կալկաթայում գործել է 7 տպարան, որոնցից ամենաերկարակյացն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմարանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր: Սինգապուրում տեղի հայկական համայնքի համար սկսել է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը (լույս է տեսել մինչև 1853 թվականը):Ցուցափեղկում ներկայացված է ապակետիպ եղանակով տպագրված «Միմոս կամ բանք զուարճարարք» գիրքը, (թարգմանությունը`Հ. Միքայելյան) որը լույս է տեսել 1853 թվականին: Ապակետիպ տպագրությունը հարթ տպագրության ձևերից մեկն է, երբ ապակու վրա անցկացնում են տպագրվող նյութը քիմիական քայքայման միջոցով:Այս եղանակով ստացված տպագրությունը այդքան էլ որակյալ չէ և մեծ տարածում չի ունեցել: 18-րդ դարի վերջին Բենգալիայի(Հնդկաստան) Սերամփուր քաղաքում բրիտանական Արևելա-Հնդկական ընկերության հովանավորությամբ կրթական և գիտական աշխույժ գործունեություն է ծավալել Ֆորթ Վիլյամ անգլիական բողոքական միսիոներների քոլեջը:Այս հաստատության մեջ գործել է հատուկ խումբ` Աստվածաշնչյան ընկերակցությունը, Սուրբ Գիրքն արևելյան լեզուներով թարգմանելու նպատակով: Խմբի ղեկավարները փափագել են Սուրբ Գիրքը թարգմանել չինարեն և որոնել են այդ լեզվին հմուտ տիրապետող մեկին, ով ոչ միայն կթարգմանի, այլև քոլեջում կդասավանդի չինարեն: Արևելա-Հնդկական ընկերության Բենգալիայի տարածքում չի եղել մեկը, ով նույնիսկ տարրական չինարեն գիտենար: Ֆորթ Վիլյամի պաշտոնյաները գտել են չինահայ  առևտրական Հովհաննես Ղազարյանին /Յոհաննես Լասար/:  Ծնվել էր 1778-ին, Չինաստանի Մակաո (այժմ` Աոմին) քաղաքում, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական տիրույթ (1557-ից սկսած, ընդհուպ մինչև 1999 թվականը, Մակաոն պատկանել է Պորտուգալիային): Հովհաննես Ղազարյանի հայրը հարուստ առևտրական էր, ծնունդով հավանաբար Նոր Ջուղայից: Որդին չինարեն լեզվին տիրապետել է մանկուց` իրենց տանը ապրող երկու քրիստոնյա չինացի տղամարդ և կին ծառաներից: Նա վարժ իմացել է նաև հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները: 1802-ին 24-ամյա Հովհաննեսը մեկնել է Կալկաթա` առևտրական նպատակներով, որտեղ որոշ դժվարություններ է ունեցել: Անգլիական իշխանութունները Սիրամփուրի միսիոներական հաստատության ղեկավարությունը, տեղեկանալով նրա չինագիտությանը, հրավիրել են աշխատելու որպես չինարենի թարգմանիչ: Հովհաննեսին առաջարկել են  զբաղվել Աստվածաշնչի չինարեն թարգմանությամբ: Ձեռքի տակ ունենալով հայերեն և անգլերեն հրատարակությունները` նախապես նա թարգմանել է Հովհաննու Ավետարանը: 1805-ի դրությամբ, նա թարգմանել է  Գիրք Ծննդոցը, Մատթեոսի Ավետարանը, և երկուսից էլ որոշ գլուխներ տպագրվել են1807թ. :Ղազարյան-Լասսարն ավարտել է Մատթեոսի Ավետարանի թարգմանությունը, արտագրել չինական գեղագրությամբ և ուղարկել Մեծ Բրիտանիա, Քենթրբերիի արքեպիսկոպոսին: Նրա թարգմանած Մատթեոսի, Ղուկասի և Մարկոսի Ավետարանները արդեն տպագրվել են 1808-ին` քոլեջում հաստատված չինական տպագրական մեքենայով: Թեև Լասսարի անժամանակ մահը (ենթադրվում է, որ մահացել է 1820-ական թթ..) խանգարել է գործն ավարտին հասցնել, սակայն փաստը մնում է, որ Աստվածաշնչի առաջին չինարեն թարգմանիչը եղել է հայորդի և որի թարգմանությունը համարվում է Սուրբ Գրքի չինարեն թարգմանություններից լավագույնը: Լասսարի չինարեն թարգմանած Հին և Նոր կտակարանները լույս տեսան1815-1822 թվականներին, Սերամփուրում: Սա չինարեն աստվածաշնչի ամենավաղ տպագրությունն է, քանի որ ավարտվել էր 1822-ին, մեկ տարի շուտ, քան չինագիտությանն առավել հայտնի «Շեն-ծիան շեն-շու» աստվածաշնչյան թարգմանությունը, որ կատարել էին Ռոբերթ Մորիսոնը և Վիլյամ Միլնը:[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/patmutyun_ancic1796.pdf]
 
Տող 149 ⟶ 151՝
----
=== «Գրահրատարակչություն» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:ARM 3914.jpg|մինի|326x326փքս|ԳՐԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ]]
Տպագրության  հիմնական գաղափարը''' ''' կրկնօրինակելու, բազմացնելու գաղափարն է: Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր և պատրաստվել են Չինաստանում: Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրել են բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորել, հանել է տառագծերի միջև եղած փայտը, և ստացվել է բնագրի ցցուն, ուռուցիկ պատկերը: Դրա վրա ներկ են քսել, վրան դրել մագաղաթ կամ թուղթ ու սեղմել, ներկը փայտից փոխանցվել է թերթերի վրա: Նույն կերպ են վարվել նաև պատկերափորագրության ժամանակ: Մեզ հասած հնագույն տպագիր գիրքը՝ բուդդայական քարոզների ժողովածուն՝ «Դիամանտ Սուտրան»,  տպագրվել է 868թ. Չինաստանում (ունի 30սմ բարձրություն): Այսպիսի տպագիր գրքերը  կոչվել են  քսիլոգրաֆիական (փայտագիր) գրքեր: 1044–48 թթ. Չինաստանում Պի Շենն առաջինն էր, ով գրքի տպագրության համար շարժական տառեր է օգտագործել: Նա ստեղծել է յուրաքանչյուր նշանի համար առանձին տառամարմիններով հավաքովի տառաշար։ Այս  գյուտը կամաց-կամաց տարածվել է հարևան երկրներում: Եվրոպայում գերմանացի Գուտենբերգին է հաջողվել  ի մի բերել արդեն կուտակված փորձը և  1445թ. Եվրոպայում շարժական տառերի շարվածքով իրականացնել տպագրություն[1]:
 
Տող 169 ⟶ 172՝
 
=== «Գրի հավերժություն» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:ARM 3940.jpg|մինի|284x284փքս]]
Հայ տպագրությունն իր սկզբնավորումից  259 տարի անց՝ 1771 թվականին, հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում՝ '''Էջմիածնում''', Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք:  Տպարան հիմնադրելու գաղափարը Սիմեոն Երևանցուն ներշնչել է ջուղայեցի մեծահարուստ վաճառական Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանցը, ով խոստացել էր Էջմիածնում տպարան հիմնադրելու դեպքում հոգալ ամբողջ ծախսը: Սիմեոն Երևանցին սկսում է տպարանի համար տառեր ձեռք բերելու մասին բանակցություններ վարել Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրական գործով զբաղվող մի շարք անձնավորությունների հետ, բայց հաջողության չի հասնում: Ապա նա որոշում է հենց վանքում, տեղական միջոցներով պատրաստել տառեր, փորագրություններ, զարդագրեր:  Տպարանը հիմնադրվում է 1771թ. վանքի բակում  և կոչվում    Ս. Գրիգոր Լուսավորչի անունով: Էջմիածնի տպարանի առաջին արգասիքը Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգևոր» գիրքն է: 1776թվականին Սիմեոն Երևանցուն հաջողվում է Էջմիածնում հիմնադրել թղթի գործարան, որը  գործում է 5-6 տարի: 1868 թ. Էջմիածնում հիմնվում է «Արարատ» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը Գևորգ 4-րդ կաթողիկոսի օրօք մինչև 1919: 1944-ից Գևորգ 6-րդ կաթողիկոսի օրօք  լույս է տեսնում <<Էջմիածին>> Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը:((Սկզբում Երևանում, ապա Էջմիածնում): 1870-ական թթ-ին տպագրությունը մուտք է գործել նաև Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Հայաստանի այլ քաղաքներ: 1874թ. հոկտեմբերի 25-ին Երևանում հիմնադրվել է առաջին տպարանը: Տպարանի հիմնադիրը Թիֆլիսից Երևան տեղափոխված մտավորական, մանկավարժ, հրատարակիչ Զաքարիա Գևորգյանն էր: 1875թ. Երևանում տպագրված առաջին գիրքն է Աբգար Գուլամիրյանի կազմած <<Օրացույց 1876 նահանջ թվականին>>: Երևանում առաջին թերթը '''«Պսակն» էր, որը լույս է տեսել 1880թ'''. մարտի 15-ից և ընդհատումներով տպվել մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր Վասակ Պապաջանյանը:   Իսկ 1918 թ․Հայոց պետականության վերականգնումից  հետո Երևանն աստիճանաբար  վերածվեց աշխարհում հայ մշակույթի  և տպագրության խոշոր կենտրոնի։Հայկական տպագրության խորհրդային շրջանի կարևոր իրադարձություններից էր 1921թ.  Երևանում Հայպետհրատի ստեղծումը: Այս շրջանում ստեղծվել է բարձրարժեք տպագիր գրաֆոնդ, տպագրվել են  հայ և համաշխարհային դասականների բազմահատոր հատընտիր գրականություն, մանկական պատկերազարդ գրքեր: 1918-1920թթ. ՀՀ-ում լույս են տեսել մոտ 60 անուն պարբերականներ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանում:  Խորհրդահայ առաջին պարբերականը ՀԿԿ Կենտկոմի և Երևանի կոմիտեի օրգան «Կոմունիստ» թերթն էր (1920թ. դեկտեմբերի 5-ից, խմբ. Աշոտ Հովհաննիսյան), որն ուներ «Կնոջ թերթիկ», «Երիտասարդ կոմունիստ» և այլ մշտական բաժիններ: