«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

== Սրահներ ==
 
===== «Գրի ակունքներ» <ref name="nla" /> =====
Գրքի ստեղծման ճանապարհը սկսվում է գրից: Առանց գրի գրքի մասին մտածելն անիմաստ կլինի: Առաջին դահլիճում անդրադmnարձել ենք նախագրային շրջանին: Հին ժողովուրդները (եգիպտացիներ, բաբելոնացիներ, ասորեստանցիներ, հրեաներ, հույներ, հայեր և այլն) գիրը  համարում էին աստվածային պարգև, իսկ գրերի հեղինակներին՝ աստվածներ կամ սրբեր: Հին հայկական դիցաբանության մեջ Տիրն էր դպրության, իմաստության և ուսման աստվածը: Մեր հեռավոր նախնիները սկսել են գրել պատկերներով: Պատահական չէ, որ շատ լեզուներում «գիր» և «նկար» հասկացությունները գրեթե միշտ համընկել են՝ «գրել» նշանակել է և՛ գրել, և՛ նկարել: Ք.ա. IV-III հազարամյակներում Հայաստանում արդեն կիրառվում էին գրչության ամենապարզ տեսակները՝ նշանագիրը, պատկերագիրը և գաղափարագիրը: Նման «գրություններ» Հայաստանում հանդիպում են [[Գեղամա լեռներ|Գեղամա լեռների]], [[Արագածի շրջան|Արագածի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Ցոլակերտի նահանգ|Ցոլակերտի]], [[Սյունիքի մարզ|Սյունիքի]] Ք. ա. III-I հազարամյակների հուշարձաններում: <ref>{{Cite book|title=Հայ գրերի պատմության հարցերի շուրջ|last=Զաքարյան|first=Մարի|year=2002|location=Երևան}}</ref>
 
----
 
===== «Հայոց այբուբեն» <ref name="nla" /> =====
[[Հայ գրերի գյուտ|ՀԱՅԵՐԵՆ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ]]
 
----
 
===== «Հայ գրատպության առաջնեկներ» <ref name="nla" /> =====
Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի: Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը: Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել [[Եվրոպա]]: Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]<nowiki/>ն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը: Եվրոպայում տպագրության սկզբնավորողը [[Յոհան Գուտենբերգ]]<nowiki/>ն էր [[1440]] –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ: Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է [[Հակոբ Մեղապարտ]]<nowiki/>ը՝ հայ առաջին տպագրիչը: [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ի «Հայ գրատպության առաջնեկները» ներկայացված են հայերեն  տպագրված առաջին գործերը:<ref>{{Cite book|title=Հակոբ Մեղապարտ|last=Իշխանյան|first=Ռաֆայել|year=2012|location=Երևան|pages=էջ 43-50}}</ref>
 
Գիրքը բաղկացած է 2 մասից: Ընդարձակ առաջաբանում դատապարտվել են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվել [[թուրք]]-[[Պարսկաստան|պարսկական]] բռնակալությունի [[Հայաստան|Հայաստանի]] ազատագրման  և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման ուղիները։ Գրքի երկրորդ մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված). ներկայացված են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները,տնտեսության, կրթության, [[Զինված ուժեր|զինված ուժերի]] կազմակերպման և այլ  հարցեր։ Բազմաթիվ հոդվածներ նվիրվել են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=24249&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81] [[Կրթություն|Կրթությունը]] բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց [[Սեռ|սեռի]] տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու [[Բժշկություն|բժշկությունը]] հոգալու էր պետությունը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը համարվում էր մշտական զորաբանակը՝ [[90]] հազար զինվորով:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1239404&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
 
==== '''[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d4%b1%d5%a6%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d6%80--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=0&cl=search&d=HASH018468122b52ff49ab1d42e7 «ԱԶԴԱՐԱՐ»] ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ''' ====
 
Լույս է տեսել 1794-96թթ. [[Հնդկաստան]]<nowiki/>ի [[Մադրաս]] քաղաքում 18 տետրակ (համար): Խմբագիր-հրատարակիչը  <nowiki/>[[Հարություն Շմավոնյան]]<nowiki/>ն է: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1323548&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80]«Ազդարարաը»  ունեցել է գիտահանրամատչելի, գրական-հասարակական բնույթ: Հանդեսի հիմնական լեզուն գրաբարն է, կան նաև աշխարհաբար տեքստեր՝ հայտարարություններ, լուրեր: Հանդեսը անդրադարձել է հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնաճանաչման, հայրենիքի ազատագրությանը առնչվող խնդիրներին: Ամսագիրը ներկայացրել է նաև Անդրկովկասի քաղաքական դեպքերը: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=805815&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A3%D6%80%D5%A5%D6%80 Հանդեսի] էջերում տպագրվել են արձակ և չափածո մի շարք ստեղծագործություններ, առևտրական, քաղաքական, տնտեսական լուրեր, բարոյախոսական առակներ, բանասիրական հետազոտություններ, նմուշներ հայ մատենագրությունից, ինչպես նաև Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից» աշխատությունը:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1100883&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80]
 
===== «Հայկական գրատպության սփյուռք» <ref name="nla" /> =====
Հայ գրչությունը՝ նվաճված Հայաստանի պայմաններում, չէր կարող իր ուսերին կրել հայ գիրքը բազմացնելու գործը: Տպարաններ հայրենիքում հիմնելն անհնար էր: Կար միայն մի ելք. հայ գրքերի տպագրությունը կազմակերպել եվրոպայում: (հղում քարտեզին)
 
 
----
===== «Գրահրատարակչություն» <ref name="nla" /> =====
Տպագրության  հիմնական գաղափարը''' ''' կրկնօրինակելու, բազմացնելու գաղափարն է: Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր և պատրաստվել են Չինաստանում: Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրել են բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորել, հանել է տառագծերի միջև եղած փայտը, և ստացվել է բնագրի ցցուն, ուռուցիկ պատկերը: Դրա վրա ներկ են քսել, վրան դրել մագաղաթ կամ թուղթ ու սեղմել, ներկը փայտից փոխանցվել է թերթերի վրա: Նույն կերպ են վարվել նաև պատկերափորագրության ժամանակ: Մեզ հասած հնագույն տպագիր գիրքը՝ բուդդայական քարոզների ժողովածուն՝ «Դիամանտ Սուտրան»,  տպագրվել է 868թ. Չինաստանում (ունի 30սմ բարձրություն): Այսպիսի տպագիր գրքերը  կոչվել են  քսիլոգրաֆիական (փայտագիր) գրքեր: 1044–48 թթ. Չինաստանում Պի Շենն առաջինն էր, ով գրքի տպագրության համար շարժական տառեր է օգտագործել: Նա ստեղծել է յուրաքանչյուր նշանի համար առանձին տառամարմիններով հավաքովի տառաշար։ Այս  գյուտը կամաց-կամաց տարածվել է հարևան երկրներում: Եվրոպայում գերմանացի Գուտենբերգին է հաջողվել  ի մի բերել արդեն կուտակված փորձը և  1445թ. Եվրոպայում շարժական տառերի շարվածքով իրականացնել տպագրություն[1]:
 
----
 
===== «Գրի հավերժություն» <ref name="nla" /> =====
Հայ տպագրությունն իր սկզբնավորումից  259 տարի անց՝ 1771 թվականին, հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում՝ '''Էջմիածնում''', Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք:  Տպարան հիմնադրելու գաղափարը Սիմեոն Երևանցուն ներշնչել է ջուղայեցի մեծահարուստ վաճառական Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանցը, ով խոստացել էր Էջմիածնում տպարան հիմնադրելու դեպքում հոգալ ամբողջ ծախսը: Սիմեոն Երևանցին սկսում է տպարանի համար տառեր ձեռք բերելու մասին բանակցություններ վարել Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրական գործով զբաղվող մի շարք անձնավորությունների հետ, բայց հաջողության չի հասնում: Ապա նա որոշում է հենց վանքում, տեղական միջոցներով պատրաստել տառեր, փորագրություններ, զարդագրեր:  Տպարանը հիմնադրվում է 1771թ. վանքի բակում  և կոչվում    Ս. Գրիգոր Լուսավորչի անունով: Էջմիածնի տպարանի առաջին արգասիքը Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգևոր» գիրքն է: 1776թվականին Սիմեոն Երևանցուն հաջողվում է Էջմիածնում հիմնադրել թղթի գործարան, որը  գործում է 5-6 տարի: 1868 թ. Էջմիածնում հիմնվում է «Արարատ» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը Գևորգ 4-րդ կաթողիկոսի օրօք մինչև 1919: 1944-ից Գևորգ 6-րդ կաթողիկոսի օրօք  լույս է տեսնում <<Էջմիածին>> Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը:((Սկզբում Երևանում, ապա Էջմիածնում): 1870-ական թթ-ին տպագրությունը մուտք է գործել նաև Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Հայաստանի այլ քաղաքներ: 1874թ. հոկտեմբերի 25-ին Երևանում հիմնադրվել է առաջին տպարանը: Տպարանի հիմնադիրը Թիֆլիսից Երևան տեղափոխված մտավորական, մանկավարժ, հրատարակիչ Զաքարիա Գևորգյանն էր: 1875թ. Երևանում տպագրված առաջին գիրքն է Աբգար Գուլամիրյանի կազմած <<Օրացույց 1876 նահանջ թվականին>>: Երևանում առաջին թերթը '''«Պսակն» էր, որը լույս է տեսել 1880թ'''. մարտի 15-ից և ընդհատումներով տպվել մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր Վասակ Պապաջանյանը:   Իսկ 1918 թ․Հայոց պետականության վերականգնումից  հետո Երևանն աստիճանաբար  վերածվեց աշխարհում հայ մշակույթի  և տպագրության խոշոր կենտրոնի։Հայկական տպագրության խորհրդային շրջանի կարևոր իրադարձություններից էր 1921թ.  Երևանում Հայպետհրատի ստեղծումը: Այս շրջանում ստեղծվել է բարձրարժեք տպագիր գրաֆոնդ, տպագրվել են  հայ և համաշխարհային դասականների բազմահատոր հատընտիր գրականություն, մանկական պատկերազարդ գրքեր: 1918-1920թթ. ՀՀ-ում լույս են տեսել մոտ 60 անուն պարբերականներ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանում:  Խորհրդահայ առաջին պարբերականը ՀԿԿ Կենտկոմի և Երևանի կոմիտեի օրգան «Կոմունիստ» թերթն էր (1920թ. դեկտեմբերի 5-ից, խմբ. Աշոտ Հովհաննիսյան), որն ուներ «Կնոջ թերթիկ», «Երիտասարդ կոմունիստ» և այլ մշտական բաժիններ: