«Ժամանակակից արվեստի թանգարան (Սանտյագո)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Музей современного искусства (Сантьяго)» էջի թարգմանությամբ
(Տարբերություն չկա)

10:07, 11 Մայիսի 2021-ի տարբերակ

Ժամանակակից արվեստի թանգարան (իսպ.՝ Museo de Arte Contemporáneo), գեղարվեստական թանգարան Սանտյագոյում (Չիլի

Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակժամանակակից արվեստի թանգարան
Երկիր Չիլի
ՏեղագրությունՍանտյագո և Սանտյագո կոմունա
ՎայրParque Forestal, Santiago?
Ղեկավարության նստավայրՍանտյագո, Չիլի
Հիմնադրվել էօգոստոսի 15, 1947
Կայքmac.uchile.cl
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան և հավաքածու

Թանգարանը բացվել է 1947 թվականի օգոստոսի 15-ին։ Ներկայում կառավարվում է Չիլիի համալսարանի արվեստների ֆակուլտետի կողմից[1] և գտնվում է երկու վայրում՝ Չիլիի գեղարվեստի ազգային թանգարանի հետնամասում գտնվող Ֆորաստալ զբոսայգում և Կինտա Նորմալ զբոսայգում՝ «Վերսալ պալատ» կոչվող շենքում[2]։

Թանգարանի հավաքածուն պարունակում է ավելի քան երկու հազար արվեստի գործ, այդ թվում՝ 1200 փորագրություն, 450 լուսանկար, շուրջ 600 գեղանկար, շուրջ 200 գծանկար և ջրաներկ և 90 քանդակ։ Հավաքածուն ներառում է 19-րդ դարի վերջից ստեղծագործած նկարիչների գործեր, այդ թվում՝ չիլիացի նկարիչներ Ռոբերտո Մատտայի, Գուլյերմո Նունյեսի, Նեմեսիո Անտունեսի, Մատիլդե Պերեսի և Խոսե Բալմեսի ստեղծագործություններից։ Բացի այդ, հավաքածուն ներառում է այնպիսի արտասահմանցի նկարիչների գործեր, ինչպիսիք են Օսվալդո Գուայասամինը (Էկվադոր), Իսամու Նոգուտին (ԱՄՆ), Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը (Ավստրիա), Դևիդ Բաթչելորը (Անգլիա), Խեսուս Ռուիս Նեստոսը (Պարագվայ), Էմիլիո Պետորուտին և Դինո Բրուսոնեն (երկուսն էլ՝ Արգենտինա)[1]։

Թանգարանի ղեկավարներ

  • Մարկո Ա. Բոնտա (1947-1962)
  • Նեմեսիո Անտունես (1962-1964)
  • Լուիս Օյարսուն Պենյա (1964-1965)
  • Ֆեդերիկո Ասլեր (1965-1968)
  • Ալբերտո Պերես (1968-1970)
  • Գիլերմո Նունյես (1971-1972)
  • Լաուտարո Լաբբե (1972-1973)
  • Էդուարդո Օսանդոն (1973-1976)
  • Մարթա Բենավենտե (1976-1980)
  • Դոլորես Մուխիկա Գարսիա Ույդոբրո (1981-1991)
  • Ռոսարիո Լետելյեր Վիալ (1991-1998)
  • Ֆրանցիսկո Բրուգնոլի (1998 թվականից)[3]

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 «Museo de Arte Contemporáneo». mac.uchile.cl. Վերցված է 2021-05-11-ին.
  2. «Museo de Arte Contemporáneo». mac.uchile.cl. Վերցված է 2021-05-11-ին.
  3. «Museo de Arte Contemporáneo». mac.uchile.cl. Վերցված է 2021-05-11-ին.