«Ազգային ժառանգության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Թանգարան}} '''Ազգային ժառանգության թանգարան ('''{{lang-en|Folk Heritage Museum or Phelchey Toenkhyim}}), թանգար...»:
(Տարբերություն չկա)

08:28, 11 Մայիսի 2021-ի տարբերակ

Ազգային ժառանգության թանգարան (անգլ.՝ Folk Heritage Museum or Phelchey Toenkhyim), թանգարան Թհիմփհուում, շրջան Թհիմփհուում, Բութան: Թանգարանը պատկերացում է տալիս Բութանի ավանդական կյանքի մասին: Այնտեղ ներկայացված են նաև տնտեսության մեջ օգտագործվող կենցաղային իրեր, գործիքներ և սարքեր: Թանգարանը կանոնավոր կերպով կազմակերպում է գյուղական ավանդույթների, հմտությունների, սովորությունների և սովորույթների մասին ցուցադրություններ, երեխաների համար անց է կացնում ուսուցողական ծրագրեր[1]:

Ազգային ժառանգության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Բութան
ՏեղագրությունԹհիմփհու
Հիմնադրվել էհուլիսի 28, 2001
Կայքfolkheritagemuseum.org.bt
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Թանգարանը բացվել է 2001 թվականի հուլիսի 28-ին Վանգմո Վանգչուկ Ջորջիի նախաձեռնությամբ:

Ճարտարապետություն

Թանգարանը գտնվում է 19-րդ դարի գերանից շինված տանը, վերակառուցվել է ավելի քան 150 տարեկան կավից: Այն իր մեջ ներառում է բրնձի դաշտեր, ցորենի դաշտեր, ջրաղացներ, բանջարանոցներ, տաք քարի վաննաներ և այլն[1]: Առաջին հարկը հիշեցնում է սարայ, երկրորդ հարկը՝ անվտանգ պահեստ, երրորդ հարկը՝ հյուրանոց և ճաշարան:

Ցուցահանդես

Ցուցահանդեսներում ներկայացված են Բութանի կյանքին և մշակույթին վերաբերող տարբեր նյութեր: Ցուցասրահում ներկայացված են գյուղատնտեսական իրեր, առարկաներ և գործիքներ:

Գուրծունեություն

Թանգարանում կանոնավոր կերպով անց են կացվում ուսուցողական և մշակույթային միջոցառումներ: Այնտեղ անց են կացվում նաև շվեդական սեղան ձևով ճաշեր և ընթրիքներ[2]:

Աշխատանքային ժամեր

Թանգարանը բաց է ամեն օր բացի պետական տոնական օրերից, ժամը 10:00-ից 16:30-ը, շաբաթ՝ 10:00-ից մինչև 13:00-ն, կիրակի 11:30-ից մինչև 15:30-ը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Tourism Council of Bhutan. «Folk Heritage Museum». www.bhutan.travel. Վերցված է 2020-11-25-ին.
  2. «National Folk Heritage Museum, Тхимпху: лучшие советы перед посещением». Tripadvisor (ռուսերեն). Վերցված է 2020-11-25-ին.