«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար հայերեն տպագիր ամենամեծ պահոցում՝ [[Հայաստանի ազգային գրադարան]]ում, ստեղծվել է նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարան<ref name="nla">[http://www.nla.am/arm/?q=hy/node/96 Գրատպության թանգարան]</ref>։
 
2017 թվականի սեպտեմբերի 25-ին [[Հայաստանի ազգային գրադարան]]<nowiki/>ում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ը: Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում: «'''Գրի ակունքները»''' սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:«'''Հայոց այբուբենը»''' սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը: «'''Հայ գրատպության առաջնեկները»''' սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «<nowiki/>[[Ուրբաթագիրք]]<nowiki/>ը» ([[Վենետիկ]], [[1512]]<nowiki/>թ.), Ոսկանյան [[Աստվածաշունչ]]<nowiki/>ը ([[Ամստերդամ]], 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «<nowiki/>[[Ազդարար|Ազդարարը]]<nowiki/>» ([[Մադրաս]], 1794-96թթ.): «'''Հայկական գրատպության սփյուռքը»''' սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը: «'''Գրահրատարակչություն»''' սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը: «'''Գրի հավերժությունը»''' սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:
 
2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ<ref>{{Cite web|url=http://www.aepm.eu/members/|title=Association of European Printing Museums ~ Members|website=www.aepm.eu|accessdate=2018-08-21}}</ref><ref name="aepm">[http://www.aepm.eu/member/printing-museum-armenia/ Association of European Printing Museums, National Library of Armenia. The Museum of Printing]</ref>։
Տող 49.
 
===== «Հայ գրատպության առաջնեկներ» <ref name="nla" /> =====
Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի: Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը: Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել [[Եվրոպա]]: Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]<nowiki/>ն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը: Եվրոպայում տպագրության սկզբնավորողը [[Յոհան Գուտենբերգ]]<nowiki/>ն էր [[1440]] –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ: Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է [[Հակոբ Մեղապարտ]]<nowiki/>ը՝ հայ առաջին տպագրիչը: [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ի «Հայ գրատպության առաջնեկները» ներկայացված են հայերեն  տպագրված առաջին գործերը:<ref>{{Cite book|title=Հակոբ Մեղապարտ|last=Իշխանյան|first=Ռաֆայել|year=2012|location=Երևան|pages=էջ 43-50}}</ref>
 
XVI դ. սկզբին [[Վենետիկ]]<nowiki/>ը համարվում էր Եվրոպայի ամենատպարանաշատ քաղաքը, որն ուներ 200-ից ավելի տպարան: Գուտենբերգի գյուտից 57 տարի անց Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրեց հայատառ առաջին գիրքը: Նա համագործակցեց Դեմոկրիտո Տերրաչինա անունով մի իտալացու հետ, ով 1498թ. Վենետիկի հանրապետության իշխանությունից արևելյան 6 լեզվով, այդ թվում՝ հայերեն գրքեր հրատարակելու 25 տարվա արտոնություն էր ստացել: Հայերեն գրքերի հրատարակությանը աջակցել են նաև Վենետիկի Հայոց տանը հաճախ իջևանող հայ վաճառականները, ովքեր Վենետիկի  հանրապետությանը մատուցած ծառայությունների համար որոշակի արտոնություններ ունեին: 1512-1513թթ. տպագրել է հինգ գիրք՝ Ուրբաթագիրք, Պատարագատետր (պատարագների կանոնագիրք), Աղթարք (գուշակություններ, աստղագուշակություն), Պարզատումար (մի շարք տարիների օրացույց), Տաղարան (գեղարվեստական գիրք- միջնադարյան հայ բանաստեղծների` Նարեկացու, Շնորհալու, Ֆրիկի երկերը ): <ref>{{Cite journal|date=2012-11-29|title=Editors' Choice: ChemInform 50/2012|url=http://dx.doi.org/10.1002/chin.201295002|journal=ChemInform|volume=43|issue=50|pages=no–no|doi=10.1002/chin.201295002|issn=0931-7597}}</ref>
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.1&d=HASH21059816f4d5244e065b0e ՈւՐԲԱԹԱԳԻՐՔ]»''' ====
Մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է: ''' '''Գրքի սկզբում դրված աղոթքը կոչվում է Սուրբ ուրբաթ և սկսվում հետևյալ բացատրությամբ. «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն: Եւ ասէն զհարցին սաղմոսն մինչեւ ի գործքն»:
 
ժողովածուում զետեղված են աղոթքներ, մաղթանքներ, ընդարձակ հատվածներ Ավետարաններից, հոգևոր բանաստեղծություններ: Ուրբաթագրքում կան նաև Կիպրիանոս Անտիոքացու աղոթքը, «Պատմութիւն Յուստիանէ Կուսին» երկը, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ստեղծագործությունից մի գլուխ և այլն: Հակոբ Մեղապարտի անունը հայտնի դարձավ 1892թ.-ին Երուսաղեմում հայտնաբերված Պատարագատետրով: Այս գիրքը վերջում ուներ հիշատակարան` հրատարակության վայրի, թվականի և տպագրիչի նշումով: Բնագրի վերջում խաչաձև լատինական տառերով  Հակոբ Մեղապարտի տպանշանն է` D. I. Z. A.: D - Dei servus հայերեն` Աստծու ծառա, I - Iacobos՝ Հակոբ, Z - Zanni՝ Ծաննի՝ , Հովհաննես(յան), A - Armenius՝ hայ: Հայ առաջին տպագրիչը տառերը ձուլելու համար ընտրել է ձեռագրի նմանվող տառանմուշներ: Ապա ձուլել է տվել երկու տեսակի տառեր` խոշոր (12 կետաչափի) բոլորագիր հիմնական շարվածքի համար և ավելի խոշոր գլխագրեր: Հակոբ Մեղապարտը իր գրքերում օգտագործել է զարդագրեր, զարդեր, որոնք պատրաստել է տվել ըստ ընտրած նմուշների: Տպագրությունը կատարել է երկու գույնով, հիմնականում սև և տեղ-տեղ կարմիր։ <ref>{{Cite book|title=Հակոբ Մեղապարտ|last=Իշխանյան|first=Ռաֆայել|year=2012|location=Երևան|pages=40-45}}</ref>
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.28&d=HASH01205e9ca5919cf9365488d1 ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ]»''' ====
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել Ամստերդամում [[1666]]-[[1668|1668թթ]]. Ոսկան Երևանցու տպարանում, ով [[1662]] թվականին [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]<nowiki/>ի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել էր [[Ամստերդամ]] Աստվածաշունչը հայերեն տպագրելու: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1444555&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B9] Աստվածաշնչի տպագրության համար որպես բնագիր օգտագործվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով [[1295]]<nowiki/>թ. ձեռագիր գրված Աստվածաշունչը, որն  այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Գրչագրի մեջ պահպանվել  են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները: Ոսկանյան Աստվածաշունչը  բաղկացած է 50 տողանի 1462 երկսյուն էջերից /2924սյունակ/, 159 պատկերից, որոնցից 150 հեղինակը գերմանացի նկարիչ Քրիստոֆել վան Զիխեմն է, տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում: Տպագրությունը կատարվել է վարպետորեն ու խնամքով, ունի շատ մաքուր շարվածք, պահպանվել են տողերի, սյունակների, խորագրերի միջև եղած տարածությունները: Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը երբևէ չէին ունեցել: Ըստ պատմաբանների՝ Աստվածաշնչի տպագրության համար հայ վարդապետ [[Մատթեոս Ծարեցի|Մատթեոս Ծարեց]]<nowiki/>ին [[1658]]<nowiki/>թ. ժամանակի հայտնի փորագրիչ և գրաձուլիչ  Քրիստոֆել  վան Դեյքին պատվիրել էր  երեք տեսակի հայերեն տպագրական տառահայրեր և տառամայրեր  /մեծ, միջակ և փոքր չափերի/:<ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Էջմիածին}}</ref> Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործվել է յոթ տեսակի տառեր` խոշոր և փոքր զարդագրեր, խոշոր և փոքր գլխագրեր, խոշոր և փոքր բոլորագիր, Ոսկանի նոտրգիր: Աստվածաշնչի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի [[Լյուդովիկոս XIV]] թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը:<ref>{{Cite book|title=Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը Եվրոպական արվեստի զուգահեռներով։|last=Ղարիբյան|first=Նազենի|year=2018|location=Երևան։|pages=էջեր 146–149}}</ref>
 
==== '''«[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&cl=CL5.54&d=HASH01f840894161b2118c967d2b ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ]»''' ====
Հայերեն առաջին տպագիր քարտեզ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» լույս է ընծայվել [[1695]]<nowiki/>թ. Ամստերդամում: Այն կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոնբեկ եղբայրները, ովքեր եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ քանդակելու մեծ փորձ ունեին: Կարևոր նշանակություն ունի «Համատարած աշխարհացոյցի»  անունների հայերեն տառադարձությունը: «Համատարած աշխարհացոյցը» գիտության և արվեստի լավագույն նմուշ է: Վերածննդի արվեստին բնորոշ է տարվա չորս եղանակների պատկերումը կիսագնդերի շրջանակից դուրս, որտեղ արտացոլվել են տեսարաններ  հին հունական դիցաբանությունից: Աջում՝ վերևը «Գարնանայինք»: Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը: Ձախում՝  «Ամառնայինք», ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլո-րակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը`այսինքն Լուսաբեր: Ներքևում` հարավային բևեռի տակ ՝ «Աշնանայինք»: Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ: Ներկա են Պոմոնան,Քլորինդան, Պանը և Բաքոսը:Հարավային բևեռի աջում՝  «Ձմեռայինք»: Ներկայացված ենՊոսեյդոնը, Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն:Քարտեզի վերևի, կենտրոնական մասում պատկերված են աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն  աշխարհացույց այլևս նաև աստեղացույց:Երկնակամարների քարտեզների ներքևում ներկայացված է արեգակնային համակարգը: Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար, պարունակում է  այդ ժամանակաշրջանում հայտնի տեղեկությունները:<ref>{{Cite book|title=Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր։|last=Աթոյան|first=Վանիկ|publisher=«Դիզակ պլյուս»|year=2009|isbn=ISBN 9789939800677|location=Ստեփանակերտ}}</ref> 1695թ. Ամսերդամում լույս տեսած աշխարհացույցից պահպանվել է 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում: Աշխարհացույցը բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահրատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազր կղզում Մխիթարյան միաբանության տպարանում` 1749թ.-ին: Քարտեզը տպագրված է 8 մասով ընդհանուր չափսերն են 150ը`120 սմ վրա: 1696 թվականին Թովմա Վանանդեցին Ամստերդամում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի»: Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ: Աղյուսակում մեծ մասամբ առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները: Դրանք են՝ Սպահանը, Շամախին, Միլանը, Կրակովը,Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններն էին:
 
Օրինակ <ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Երևան}}</ref>
 
''Հօ՛լմեա, որև՝ Ըստօքօլմ--Ստոկհոլմ''
 
''Հա՛ֆնեա, որև՝ Կօպընհագ—Կոպենհագեն''
 
''Լօնդրա—Լոնդոն''
 
''Վե՛նա, որև՝Բէչ—Վիեննա''
 
''Փարէզ—Փարիզ''
 
''Բրասիլստան—Բրազիլիա''
 
''Գուրջիստան—Վրաստան''
 
'''''Հայերեն տպագիր առաջին գլոբուսի տպանմուշները՝ Հեղինակ Վիեննայի Մխիթարյան միաբանության միաբան Արսեն Այտընեան, Վիեննա, 1850թ. ևս ցուցադրվում է Գրատպության թանգարանում։'''''
 
==== [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%88%d5%90%d5%88%d4%b3%d4%b1%d5%85%d4%b9+%d5%93%d4%b1%d5%8c%d4%b1%d5%91--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=2&cl=search&d=HASH01243f43eb1204a7bacd3c72 «'''ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ'''»] ====
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ  ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՋ, ՄԱԴՐԱՍ [[1773]] Թ., [[Շահամիր Շահամիրյան|ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆ]]: Հրատարակվել է Շահամիր Շահամիրյանի որդու [[Հակոբ Շահամիրյան]]<nowiki/>ի անունով: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1766022&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
 
Գիրքը բաղկացած է 2 մասից: Ընդարձակ առաջաբանում դատապարտվել են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվել [[թուրք]]-[[Պարսկաստան|պարսկական]] բռնակալությունի [[Հայաստան|Հայաստանի]] ազատագրման  և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման ուղիները։ Գրքի երկրորդ մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված). ներկայացված են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները,տնտեսության, կրթության, [[Զինված ուժեր|զինված ուժերի]] կազմակերպման և այլ  հարցեր։ Բազմաթիվ հոդվածներ նվիրվել են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=24249&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81] [[Կրթություն|Կրթությունը]] բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց [[Սեռ|սեռի]] տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու [[Բժշկություն|բժշկությունը]] հոգալու էր պետությունը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը համարվում էր մշտական զորաբանակը՝ [[90]] հազար զինվորով:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1239404&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
 
'''[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d4%b1%d5%a6%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d6%80--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=0&cl=search&d=HASH018468122b52ff49ab1d42e7 «ԱԶԴԱՐԱՐ»] ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ'''
 
Լույս է տեսել 1794-96թթ. [[Հնդկաստան]]<nowiki/>ի [[Մադրաս]] քաղաքում 18 տետրակ (համար): Խմբագիր-հրատարակիչը  <nowiki/>[[Հարություն Շմավոնյան]]<nowiki/>ն է: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1323548&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80]«Ազդարարաը»  ունեցել է գիտահանրամատչելի, գրական-հասարակական բնույթ: Հանդեսի հիմնական լեզուն գրաբարն է, կան նաև աշխարհաբար տեքստեր՝ հայտարարություններ, լուրեր: Հանդեսը անդրադարձել է հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնաճանաչման, հայրենիքի ազատագրությանը առնչվող խնդիրներին: Ամսագիրը ներկայացրել է նաև Անդրկովկասի քաղաքական դեպքերը: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=805815&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A3%D6%80%D5%A5%D6%80 Հանդեսի] էջերում տպագրվել են արձակ և չափածո մի շարք ստեղծագործություններ, առևտրական, քաղաքական, տնտեսական լուրեր, բարոյախոսական առակներ, բանասիրական հետազոտություններ, նմուշներ հայ մատենագրությունից, ինչպես նաև Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից» աշխատությունը:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1100883&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80]
 
===== «Հայկական գրատպության սփյուռք» <ref name="nla" /> =====
Հայ գրչությունը՝ նվաճված Հայաստանի պայմաններում, չէր կարող իր ուսերին կրել հայ գիրքը բազմացնելու գործը: Տպարաններ հայրենիքում հիմնելն անհնար էր: Կար միայն մի ելք. հայ գրքերի տպագրությունը կազմակերպել եվրոպայում: (հղում քարտեզին)
 
'''''Հայ տպագրությունը Նոր Ջուղայում'''''
 
17-րդ դարում Նոր Ջուղայի մշակութային խոշոր գործիչներից էր Խաչատուր Կեսարացին (ծնվել է [[1590]] թ. [[Կեսարիա]] – մահացել է [[1646]] թ.  <nowiki/>[[Նոր Ջուղա]]): Նա երիտասարդ տարիներն անց է կացրել [[Կիպրոս|Կիպրոսի]] Ս. Մակարավանքում, ապա մեկնել [[Երուսաղեմ]], [[Կոստանդնուպոլիս]], այնտեղից էլ՝ [[Էջմիածին]]: 1620թ. դարձել է Նոր Ջուղայի թեմի առաջնորդ: Նրա օրոք է սկսվում ուսումնական գործի, գրչության արվեստի ծաղկումը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում: Այս ամենին ավելանում է նաև գրատպությունը: Կեսարացին իր շուրջն է հավաքում իր գաղափարները կիսող աշխարհիկ ու հոգևորական մարդկանց՝ 20-25 հոգու, ովքեր պատրաստում են  տպագրական մեքենա՝ իր մամուլով և տառերով, կաղապարներ ու զարդեր, թանաք,  թուղթ և կատարում մի փորձնական տպագրություն՝ «Սաղմոսարանը» (1638թ.): «Սաղմոսարանի» առայժմ մեզ հայտնի  միակ օրինակը գտնվում է Անգլիայում` Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում: Կեսարացին մահացել է 1646թ. և թաղված է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի բակում: Խաչատուր Կեսարացու տպագրած  գրքերն են ''«Սաղմոսարան» 1636-1638թթ., «Հարանց վարք» 1639-1641թթ., «Խորհրդատետր»   1641թ., «Ժամագիրք ատենի» 1641-1642թթ.:'' Ցուցափեղկում ներկայացված են Կեսարացու տպագրած գրքերից «Հարանց վարք» և «Խորհրդատետր»: «Ժամագիրք ատենի» 1642թթ. պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում:
 
'''''Հայ տպագրությունը  Ֆրանսիայում'''''
 
1538թ. արևելագետ Պոստելը Փարիզում լույս է ընծայել  <<Բազմալեզվյան քերականություն>> 75 էջանոց լատիներեն աշխատությունը, որտեղ ամփոփված է   12 լեզունների փայտափորագիր այբուբեններ, որոնցից մեկը հայերենն է:
 
Տպագիր առաջին գիրքը  Ֆրանչիսկոս Ռիվոլայի <<Բառգիրք հայոց >> (բառարան), վերահրատարակվել է 1633-ին`Կայսերական տպարանում:
 
1669 թ. Ոսկան Երևանցին մի խնդրագիր է հղում Փարիզ` Լուի XIV թագավորի անունով, ուղարկելով նաև իր տպագրած Աստվածաշնչից մեկ օրինակ, և խնդրում իրեն թույլ տալ Ֆրանսիայում հայկական տպարան հիմնադրել: Հրամանագրով նրան այդ իրավունքը շնորհվում է: Ոսկան Երևանցին 1672 թ. Մարսելում սկսում է իր աշխատանքը: Առաջին գիրքը,որ Ոսկան Երևանցին Մարսելում սկսեց տպագրել Գրիգոր Նարեկացու <<Գիրք Աղօթից>(Մատյան Ողբերգություն): Տպագրությունը սկսվել է ըստ անվանաթերթի 1673թ. ապրիլի 23-ին: Սա հայոց միջնադարյան նշանավոր երկի Նարեկի առաջին հրատարակությունը պետք է դառնար, եթե տպագրությունը չընդհատվեր երկրորդ մամուլի ավարտով: Նախքան մահանալը Ոսկանը բացի Նարեկի, Ժամագրքի ու Սաղմոսարանի սկզբի մասերի տպագրությունից, Մարսելում 1673 թ. լույս է ընծայել մի գիքույկ վաճառականների համար ՝ «Պարզատօմար» (Գրքույկ կարեւոր հանապազորդեան): Ոսկանի հիմնած տպարանը  Մարսելում գործել է մինչև 1683 թվականը:
 
1675թ. Մարսելում տպագրվել է Սողոմոն Լևոնյանի  «Արհեստ համարողութեան»-ը՝ աշխարհաբարով թարգմանված հայատառ առաջին տպագիր մաթեմատիկական գիրքը: (Ոսկանի քեռորդին է): Ֆրանսիայում 1673թ. մինչև 1800թ. հրատարակվել է 31 միավոր հայերեն գիրք, այդ թվում Մարսելում՝ 25 գիրք, Փարիզում՝ 6 գիրք։
 
'''''Հայ տպագրությունը Գերմանիայում'''''
 
1680թ. Գերմանական Լայպցիգ քաղաքում Հուստինիոս Բրանդի տպարանում հրատարակվել է հայագետ Անդրէաս Ակոլութոսի «Աբդիաս հայերէն» գիրքը, որը գերմանացիներին հայերենին ծանոթանալու հնարավորություն է ընձեռել: Սա հայերեն լեզվի առաջին ուսումնասիրությունն էր արևմտյան գիտնականի կողմից: Obadiah եբրայերեն Աստվածաշնչում նշվում է որպես մարգարե- լատինատառ թարգմանության արդյունքում ստացել է Abdias ձև այստեղից հետևում է գրքի անվանումը Հայերեն մարգարեություն:
 
'''''Հայ տպագրությունը Անգլիայում'''''
 
Լոնդոնում հայերեն առաջին տպագրությունը Մովսես Խորենացու «Պատմութիւն և աշխարհագրութիւն» գիրքն է՝ լույս ընծայված Կարոլի Ակքերսի տպարանում Վիստոն եղբայրների խմբագությամբ 1736թ.: 1780թ. Լոնդոնում՝ Ջոն Ռիվինգտոնի տպարանում, նորջուղայեցի Գրիգոր Խալդարյանցը հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց» լատիներեն և հայերեն երկլեզու գիրքը։ Լոնդոնում  մինչև 1800թ. հրատարակվել է 2 միավոր հայերեն գիրք «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց։ Հայ. և լատին. լեզ.», «Պատմութիւն եւ աշխարհագրութիւն», որտեղ զետեղված է Ն. Շնորհալու <<Հավատով խոստովանիմը>>: 1863-1864թթ. Կարապետ Շահնազարյանը տպագրել է <<Երկրագունդ>> ամսագիրը:
 
'''''Հայ տպագրությունը Իտալիայում'''''
 
Իտալիան համարվում է հայատառ տպագրության բնօրրան: Հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտը 1512-13թթ. Վենետիկում տպագրել է 5 գիրք ` «ՈՒրբաթագիրքը», «Պատարագատետրը», «Աղթարքը», «Պարզատումարը», «Տաղարանը»:
 
Հայ երկրորդ տպագրիչը` Աբգար Դպիր Թոխաթեցին  1566թ. Վենետիկում տպագրել 1 գիրք` «Սաղմոսարանը» և 1 էջանոց օրացույց, որն անվանել է «Խառնայփնթուր տումարի գեղեցիկ և պիտանի»: Հռոմում 1584թ. գրքեր տպագրեցին Հովհաննես Տերզնցին«Դաւանութիւն ուղղափառութեան» և Սուլթանշահ Թոխաթեցին «Տօմար Գրիգորեան»: (Հայ գրատպություն և գրքավեստ,Երևան 2015, էջ444): 1621թ. Հայերեն գրքեր տպագրվեցին Միլանում,  հայագետ Ֆրանցիսկո Ռիվոլայի «Բառգիրք հայոց»,  հայերեն- լատիներեն (Հայ գրատպություն և գրքավեստ,Երևան 2015, էջ444-445): 1644թ. Լիվոռնոյում Հակոբ Ջուղայեցի տպագրել է «Սաղմոսարան»: (Միակ գործը): 1690թ. Պադուայում ասորի եպիսկոպոս Տիմոթեոս Գառնուկը «Դաշանց թուղթ», (Սխալաշատ) հայերեն- իտալերեն լեզուներով:  Գրքի մեջ ներառված էր Ներսես Շնորհալու <<Հավատով Խոստովանիմ>> աղոթքը (24ժամվա): 
 
1669-1672թթ Լիվոռնոյում աշխատել է Ոսկանյան տպարանը: Իտալիայում հայերեն գրքեր հրատարակել են նաև եվրոպացի տպագրիչներն ու հրատարակիչները: Հայատառ տպագրության գործում մեծ ներդրում ունեն Մխիթարյան միաբանության միաբանները: 1701թ. Մ.Սեբաստացին միաբանություն հիմնեց Կ. Պոլսում, խուսափելով կրոնական հալածանքներից 1715թ. Միաբանությունը տեղափոխվեց Վենետիկ: 1717 թ. Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան գործիչներ։ Սբ. Ղազարում առաջին գիրքը տպագրվել է 1719 թ.-ին` «Պարտէզ հոգեւոր»:(թարգմանություն- Թարգմանեցեալ ի Յոհաննիսէ վարդապետէ Կոստանդինուպօլսեցւոյ; Հրատարակիչ՝ Մխիթար Սեբաստացի): Սբ. Ղազարում նա զբաղվել է գիտական, մատենագիտական ուսումնասիրություններով, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան» (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նրա «Քերականութիւն գրաբառի լեզուի» (1730 թ.) երկը ։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան լեզուի» (1749–69 թթ.) երկհատոր աշխատությունը։ Բայրոնն առաջին հայագետներից է: Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության  վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր''''',''''' ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։
 
1772 թ. միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել են Վենետիկը և 1773 թ. հաստատվել Տրիեստում, Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ հիմնեցին տպարան և 35տարիների ընթացքում հրատարակեցին շուրջ 60-ից ավելի անուն գիրք, որոնցից մոտ 2 տասնյակը հայատառ թուրքերեն:  Տրիեստում 1776թ. տպագրված առաջին գիրքն է <<Այբբենարանը>> :
 
1811 թ. տեղափոխվել են Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը, և ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Վիեննայում առաջին գիրքը տպագրվել է1812թ. << Վարք ամենասուրբ կույս Մարիամին>>:
 
'''''Հայ տպագրությունը Կ. Պոլսում  և Զմյուռնիայում'''''
 
Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը 1567թ հիմնադրել Է Աբգար Թոխաթեցին Սբ․ Նիկողայոս եկեղեցում ` իր որդի Սուլթանշահի հետ համագործակցելով: Առաջին գիրքը կոչվում էր «Փոքր քերականություն» : Տպարանը գործել է մինչև 1569թ.։ Տպագրվել է վեց գիրք։ Ավելի քան մեկդարյա ընդմիջումից հետո՝ 1677թ. , Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը  հիմնել է մի նոր տպարան, որը երկու գրքույկ տպագրելուց հետո փակվել է 1678թ.։ 1698թ. [[Գրիգոր Մարզվանեցի|Գրիգոր Մարզվանեցին]]  և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին  իրենց հիմնադրած տպարանում լույս ընծայեցին «Տաղարան վայելուչ և գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից» գիրքը, որից հետո նրանցից յուրաքանչյուրը հիմնեց իր առանձին տպարանը։ Մարզվանեցու տպարանը գործեց մոտ 40 տարի, իսկ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանը՝ մոտ 50 տարի: Երեմիա  Քյոմուրճյանի տպարանի պահպանված մասը` տպատառերով հանդերձ անցել է  <nowiki/>[[Գրիգոր Մարզվանեցի|Գրիգոր Մարզվանեցուն]]: Կ. Պոլսում 1820թ. գործել է Արապյան տպարանը: 1816թ Պողոս Արապյանը Մահմուդ 2 հրովարտակով նշանակվել է արքունի տպարանի տեսուչ: Պողոս Արապյանը 1831թ նոյեմբերից տպագրել է Օսմանյան կայսրության առաջին պաշտոնական թերթը՝ «Թագվիմի վէգայի» թերթը, և նրա հայկական տարբերակը  «Լրոյ գիրը» (1832 թ.): Սուլթանը Պողոս Արապյանին շնորհել է գլխարկի վրա «Մամուլ- նշանը»  կրելու իրավունքը[1]: Արապյանների տպարանը գործել է 130 տարի տպագրել 176 անուն գիրք: Կ. Պոլսում 1839 թ. Հովհաննես Մյուհենտիսյանը հիմնել է իր տպարանը՝  ձեռնամուխ լինելով հայկական տպագրական նոր տառերի ստեղծման աշխատանքներին: Հ. Մյուհենտիսյանն է առաջին անգամ ստեղծել հայկական նոտագրության (խազերի) հայրատառերի ու մայրատառերի կաղապարները: 19-րդ դարից մինչև  20-րդ դարի  սկիզբը Կոստանդնուպոլսում գործել է շուրջ 80 հայկական տպարան։ Հայ պարբերական մամուլի պատմության մեջ՝ որպես ամենաերկարակյաց տպագրություն, իր ուրույն տեղն ունի «Ժամանակ» թերթը։ Անդրանիկ համարը լույս է տեսել 1908 թվականին Միսաք (Քասիմ) և Սարգիս Գոչունյանների ջանքերով և շարունակվում է տպագրվել մինչ այսօր ։ Թուրքիայում հայկական տպագրության երկրորդ խոշոր կենտրոնը եղել է '''Զմյուռնիան''': Առաջին տպարանը հիմնադրել է 1759թ. Մահտեսի Մարկոսը<<Գիրք Մեկնության>>: Առաջին անգամ այստեղ է տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» (1762 թ.): Այստեղ գրքեր հրատարակել են Ամերիկյան մարդասիրական ընկերությունը 1830-50թթ. շուրջ 150 անուն գրքեր: Մինչև 1922թ. Զմյուռնայի շուրջ 20 հայկական տպարաններում լույս են տեսել 50 հայկական պարբերականներ:
 
'''''Հայ տպագրությունը Ռուսաստանում''''' 
 
Ռուսական կայսրությունում հայկական առաջին տպարանը սկսել է գործել 1781թ.: Նորջուղայեցի վաճառական Գրիգոր Խալդարյանցը Լոնդոնում պատրաստած իր հայերեն տպատառերը ռուսահայերի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի նախաձեռնությամբ  բերել է Պետերբուրգ, գնել տպագրական անհրաժեշտ սարքեր, որտեղ հրատարակել է գրքերից առաջնեկը` «Տետրակ այբբենականը»՝ մայրենի լեզվի դասագիրքը: Պետերբուրգում տպագրել է 16 գիրք: 1787թ. Խալդարյանցի մահից հետո տպարանը ղեկավարել է կինը` Եկատերինան:
 
1789 թ.  արքեպիսկոպոս  Արղությանը, ով հովանավորել  էր տպարանի աշխատանքները, որպես Էջմիածնի սեփականություն՝  տպարանը տեղափոխել է Նոր Նախիջևան (այժմ Ռոստով), հաստատել Սբ. Խաչ վանքում:Այն Հվ Ռուսաստանի առաջին տպարանն էր: 1790թ. հրատարակել է առաջին գիրքը՝ Աղեքսանդր Ջուղայեցու «Աղոթամատոյց»: Տպարանը գործել է 6 տարի, տպագրել 21 գիրք: 1795թ.  վերջերին արքեպիսկոպոս Արղությանի որոշմամբ տպարանը փոխադրվել է Աստրախան[2]: 1796թ. Աստրախանում տպագրվել է առաջին նյութը: Այն կայսրուհի Եկատերինա Երկրորդի հրովարտակն էր` Պարսկաստանին հայտարարված պատերազմի կապակցությամբ: Տպագրվել է 2 լեզուներով` հայերեն և ռուսերեն:
 
Տպարանը գործել է մինչև 1837թ.: «Արաքս» գրական գեղարվեստական պատկերազարդ հանդեսը լույս է տեսել Պետերբուրգում` 1887-1898 թթ.- ին:  Խմբագիր-հրատարակիչ` Սիմեոն Գուլամիրյան: Այն հարուստ բովանդակության, լավ տպագրության համար 1893 թ. Չիկագոյում արժանացել է «Կոլումբեան աշխարհահանդիսի մասնաժողովի» մրցանակին: Համաշխարհային ցուցահանդեսը   անցկացվել է 1893թվականին Չիկագոյում և նվիրված էր Կոլոմբոսին, ԱՄՆ հայտնագործման 400-ամյակի կապակցությամբ:
 
Սարկավագ Հովսեփ Հովհաննիսյանը Բրիտանական Ընկերության աջակցությամբ  տպարան է հիմնադրել  1810-ական թվականներին Ս. Պետերբուրգում:  Տպարանը գործել է մինչև 1820-ական թվականների կեսը: Նրա տպագրություններից նշանավոր է 1126 էջից բաղկացած [[Աստվածաշունչ|Աստվածաշունչը]]։ Այս տպարանը 20-ական թվականների վերջերին գնում են Լազարյանները(Հովհաննես և Խաչատուր Հովակիմյաններ) և մի երկու գիրք այնտեղ տպագրելուց հետո փոխադրում են Մոսկվա, որի բազայի վրա այնտեղ հիմնադրվում է առաջին հայկական տպարանը 1828-1829 թթ:  Հրատարակվել է «Հիւսիսափայլ» ամսագիրը (1858–1864 թթ.):  Խմբագիր-հրատարակիչ`Ստեփանոս Նազարյան: Տպարանը գործել է մինչև 1866թ: Ունեցել են 13 լեզուններով տառատեսակներ <<Հավատով Խոստովանիմ>> տպագրել են 12 լեզուններով: Այս աղոթքը տպագրվել է 36 լեզուններով:
 
Մոսկվայում առաջին հայերեն գիրքը տպագրվել է  1819թ. Օգյուստ Սեմենի տպարանում Սերովբե վարդապետի <<Ծաղիկ գիտությանց>> բառարանը:
 
       Ղրիմում՝Թեոդոսիայում 1858թ. տպարան հիմնել է Փարիզից  տեղափոխված մեծահարուստ Հարություն Խալիպյանը, որտեղ լույս է տեսել «Մասեաց աղաւնի» հանդեսը 1860-1865 թթ. (1855թ. այս հանդեսը լույս է տեսել Փարիզում): Խմբագիր-հրատարակիչ` Գաբրիել Այվազովսկի:   Այստեղ տպագրվել են նաև դասագրքեր: Տպարանը բացվել էր վարժարանին կից: Այն փակվել է 1876թ.:
 
1781 թ. մինչև 1800թ. Ռուսաստանում տպագրվել է 37 միավոր  հայերեն գիրք այդ թվում Նոր Նախիջևանում(այժմ Ռոստով) ՝ 21 գիրք, Պետերբուրգում՝ 16 գիրք:
 
Հայ տպագրությունը  Բուլղարիայում  հայերեն գրքեր տպագրվել են Ռուսչուկում(Ռուսե)` 1892թ-ից, Վառնայում  և Պլովդիվում՝ 1897թ.-ից, Սոֆիայում` 1904թ.-ից : 1885թ.-ին Վառնայում Հովհաննեսքու ռումանահայի տպարանում լույս է տեսել «Իրավունք» շաբաթաթերթը: 1897թ. -1900թ. հրատարակվել   են «Խուզակ», «Կատակ», «Հայելի», «Աշխարհ», «Շարժում»  ,  «Տաւրոս» և «Շաւիղ»  լրագրերը:
 
Հայ տպագրությունը Ռումինիայում
 
Ռումինիայի հայ գաղութը Եվրոպայում հնագույններից է : Ռումինահայ մամուլի ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում լույս են տեսել շուրջ 50 անուն հայերեն պարբերականներ, որոնց զգալի մասը կարճատև կյանք է ունեցել («Օր», «Հրազդան», «Հայաստան», «Նոր ուղի», «Հայ հայրենասերների միություն», «Երկիր», «Նոր կյանք» , «Արազ»,, « Շեփոր», «Արի », «Գարուն », «Գաղութահայ տարեգիրք », «Արոր » և այլն):, «Նեղոսի» խմբագիր Անտոն Ռշտունին կամ Ղևոնդ քահանա Փափազյանը, ով Եգիպտոսից տեղափոխվել էր Գալաց, 1892-94թ.թ. տեղական տպարաններից մեկում հրատարակել է «Արոր» շաբաթերթը:  Ռումինիայի Պուքրեշ քաղաքում գործել են` « Հայ մամուլ», « Արարատ», «Մասիս», «Նոր արշալույս», «Ալֆա», «Ասթօրիա» «Շեփոր»  պարբերականները:
 
ԱՆԴՐԿՈՎԿԱՍ
 
'''Թիֆլիսում'''  հայկական առաջին տպարանը հիմնադրել է   հայոց  հոգևոր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս(1843-ից կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին
 
1823թվականին: Տպարանի ստեղծման գործում նյութական մեծ աջակցություն է ցույց տվել վանեցի հարուստ վաճառական Գևորգ աղա Արծրունին, ով եվրոպա կատարած իր ճանապարհորդության ժամանակ Ամստերդամում գնում է հայկական տպագրական պատրաստի տառեր, բերում  Թիֆլիս և նվիրում  Ներսիսյան դպրոցին:
 
Միայն 1825-1830 թթ. Տպարանի խմբագիրն էր Հարություն Ալամդարյանը։ Տպարանը գործել է մինչև 1860-ական թվականների սկիզբը։ Հրատարակել է Շնորհալու   «Ողբ Եդեսիոյ», Աբովյանի  «Վերք Հայաստանի», «Ռուս-հայերեն բառարան» և այլ գրքեր։
 
Հայ տպագրական գործի խոշոր կենտրոն է եղել '''Շուշին''', որտեղ տպագրական գործը ծնունդ է առել XIX դ. առաջին կեսից (1828 թ.): Շուշիում տպագրության գործի կազմակերպողները եղել են Շվեյցարիայի Բազել քաղաքի «Ավետարանական-քարոզչական ընկերությունը»: Ծրագրի կենսագործումը ձեռնարկել է Հովհաննես Կարբեցի կաթողիկոսը, ում  նախաձեռնությամբ տառեր են բերվում Մոսկվայի Լազարյան ճեմարանից: Շուշիում առաջին գիրքը լույս է տեսնում 1828թ.` «Պատմութիւն սուրբ գրոց»:  1836 թ. բազելցիներին արգելվում է շարունակել իրենց գործունեությունը, և տպարանը գնում է Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար մետրոպոլիտը, ով  շարունակում է գրքեր տպագրել: 1880-ական թվականներին Շուշիում բացվում է նոր, արագատիպ տպարան, ուր  1881 թ. առաջին անգամ լույս է տեսնում Րաֆֆու «Խենթը»:
 
'''Շամախիում''' առաջին տպարանը հիմնադրել են 1848թ. Մովսես Զոհրապյան, Մարգարե Ղուլոյանը ու Մինաս Տարղլիջյանը և տպագրել <<Համառօտ պատմութիւն սուրբ գրոց>>: Տպարանը կոչվել է <<Երիցն ընկերացն Զօհրապյանց>>[3]:
 
'''Բաքվում''' առաջին  հայկական տպարանը հիմնել է Հայոց Մարդասիրական ընկերությունը 1870թ.: Իր գործունեության 13 տարիների ընթացքում տպարանը հրատարակել է 20-ից ավելի գրքեր: Մինչև 1920թ.  Բաքվում հրատարակվել է ավելի քան 60 պարբերական:
 
'''        Գանձակում''' առաջին տպարանը 1874թ. հիմնադրում են Ֆյոդորովը և Թառումյանը: Տպարանը գործում է մինչև 1879թ. և տպագրում 6 գիրք, իսկ 1874-1875թթ.` «Հայկական աշխարհ» ամսագիրը (Խմբագիր` Խորեն Ստեփանե):
 
    Հայ տպագրությունը Հնդկաստանում
 
Հնդկաստանում առաջին հայկական տպարանը 1772թ.-ին հիմնել են Շահամիրյանները Մադրասում: Այս տպարանում 1772թ. -ին լույս է տեսել  Մովսես Բաղրամեանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակը», իսկ 1773թ. Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»: Այս երկերը անկախ հանրապետական Հայաստան ստեղծելու ծրագիրն էին առաջ մղում:
 
Շահամիրյանների տպարանը գործել է 1772-1783թթ.: Շահամիրյանների տպարանի գործունեության դադարեցմամբ հնդկահայ տպագրական գործը չավարտվեց: 6 տարի անց Մադրասում բացվեց մի նոր տպարան: Տպարանատերն էր Հարություն քահանա Շմավոնյանը: Տպարանը գործել է 1789-1809թթ.: 1794թ. հոկտեմբերից Շմավոնյանի նախաձեռնությամբ սկսվեց տպագրվել հայոց պարբերական մամուլի առաջնեկը `«Ազդարար» ամսագիրը (հրատարակումը տևեց մինչև 1796թ.):
 
Մադրասում հայկական մյուս տպարանը 1812թ. –ին հիմնել է Նազար Շամրեանն իր որդիների` Հակոբի և Հովսեփի անունով: Տպարանը աշխատել է մեկ տարի: Այն իրականացրել է ընդամենը երկու հրատարակություն:
 
Կալկաթայում առաջին հայկական տպարանը հիմնել է Հովսեփ Ստեփանոսյանը Ս. Նազարեթ եկեղեցուն կից (1796-1798թթ.): 1796թ. հրատարակել է Աբրահամ Կրետացու <<Պատմութիւն անցից>>[4]: Տպարանում տպագրվել է 5 գիրք:
 
Կալկաթայում գործել է 7 տպարան, որոնցից ամենաերկարակյացն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմարանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր:
 
Կալկաթայում հայերեն գրքերը հիմնականում հրատարակվել են գրաբար: Տարածված էին ուղղահայաց տպատառ տեսակները:
 
Հնդկաստանում 1772թ. մինչև 1800թ. հրատարակվել է 34 միավոր հայերեն գիրք, այդ թվում Մադրասում՝ 29 գիրք, Կալկաթայում՝ 5 գիրք։
 
Ցուցափեղկում ներկայացված է անգլերենից հայերեն թարգմանված առաջին գիրքը Հանուէ «Պատմագրութիւն վարուցն եւ գործոց Նադըր շահ թագաւորին պարսից» Տոնաս Հանուեյի Նադիր շահի կենսագրությունն է. որը լույս է տեսել Մադրասում 1783 թ.։ Թարգմանիչն է Պողոս Միրզայեանը։ Ճապոնիայում 1912թ․ լույս է տեսել Դիանա Աբգարի «Խաղաղության խնդիր գիրքը»։ Դիանա Աբգարը առաջին կին հյուպատոսն է աշխարհում։1919-1920թթ․ եղել է ՀՀ  դիվանագիտական ներկայացուցիչը Ճապոնիայում։
 
'''ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ'''
 
Հեղինակ՝հայգրող, հրապարակախոս Դայանա Աբգար (ԱնահիտՀովհաննեսիԱբգարյան-Աղաբեկյան), ով 1919-1920թթ եղել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ճապոնիայում: Գիրքը հրատարակվել է  1912թ.  Յոկոհամայում: Քաջատեղյակ լինելով արևմտահայ իրականության մեջ տեղի ունեցող զանգվածային ջարդերին՝հեղինակը գրքում պաշտպանել է Հայդատը, հայ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը: Գրքում ներկայացված նյութը արժեքավոր է, քանի որ գրված է ժամանակի խնդիրների վերլուծման համատեքստում և ճապոնական իրականության մեջ  ներկայացնում է Հայկական հարցը:
 
 
'''''Սինգապուր''''' -- 1849 թ. հուլիսի 13-ին Գրիգոր Գալստյանի խմբագրությամբ Սինգապուրում տեղի հայկական համայնքի համար սկսել է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը (լույս է տեսել մինչև 1853 թվականը):Ցուցափեղկում ներկայացված է ապակետիպ եղանակով տպագրված «Միմոս կամ բանք զուարճարարք» գիրքը, (թարգմանությունը`Հ. Միքայելյան) որը լույս է տեսել 1853 թվականին: Ապակետիպ տպագրությունը հարթ տպագրության ձևերից մեկն է, երբ ապակու վրա անցկացնում են տպագրվող նյութը քիմիական քայքայման միջոցով:Այս եղանակով ստացված տպագրությունը այդքան էլ որակյալ չէ և մեծ տարածում չի ունեցել:
 
18-րդ դարի վերջին Բենգալիայի(Հնդկաստան) Սերամփուր քաղաքում բրիտանական Արևելա-Հնդկական ընկերության հովանավորությամբ կրթական և գիտական աշխույժ գործունեություն է ծավալել Ֆորթ Վիլյամ անգլիական բողոքական միսիոներների քոլեջը:Այս հաստատության մեջ գործել է հատուկ խումբ` Աստվածաշնչյան ընկերակցությունը, Սուրբ Գիրքն արևելյան լեզուներով թարգմանելու նպատակով: Խմբի ղեկավարները փափագել են Սուրբ Գիրքը թարգմանել չինարեն և որոնել են այդ լեզվին հմուտ տիրապետող մեկին, ով ոչ միայն կթարգմանի, այլև քոլեջում կդասավանդի չինարեն: Արևելա-Հնդկական ընկերության Բենգալիայի տարածքում չի եղել մեկը, ով նույնիսկ տարրական չինարեն գիտենար: Ֆորթ Վիլյամի պաշտոնյաները գտել են չինահայ  առևտրական Հովհաննես Ղազարյանին /Յոհաննես Լասար/:  Ծնվել էր 1778-ին, Չինաստանի Մակաո (այժմ` Աոմին) քաղաքում, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական տիրույթ (1557-ից սկսած, ընդհուպ մինչև 1999 թվականը, Մակաոն պատկանել է Պորտուգալիային): Հովհաննես Ղազարյանի հայրը հարուստ առևտրական էր, ծնունդով հավանաբար Նոր Ջուղայից: Որդին չինարեն լեզվին տիրապետել է մանկուց` իրենց տանը ապրող երկու քրիստոնյա չինացի տղամարդ և կին ծառաներից: Նա վարժ իմացել է նաև հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները:
 
1802-ին 24-ամյա Հովհաննեսը մեկնել է Կալկաթա` առևտրական նպատակներով, որտեղ որոշ դժվարություններ է ունեցել: Անգլիական իշխանութունները Սիրամփուրի միսիոներական հաստատության ղեկավարությունը, տեղեկանալով նրա չինագիտությանը, հրավիրել են աշխատելու որպես չինարենի թարգմանիչ: Հովհաննեսին առաջարկել են  զբաղվել Աստվածաշնչի չինարեն թարգմանությամբ: Ձեռքի տակ ունենալով հայերեն և անգլերեն հրատարակությունները` նախապես նա թարգմանել է Հովհաննու Ավետարանը: 1805-ի դրությամբ, նա թարգմանել է  Գիրք Ծննդոցը, Մատթեոսի Ավետարանը, և երկուսից էլ որոշ գլուխներ տպագրվել են1807թ. :Ղազարյան-Լասսարն ավարտել է Մատթեոսի Ավետարանի թարգմանությունը, արտագրել չինական գեղագրությամբ և ուղարկել Մեծ Բրիտանիա, Քենթրբերիի արքեպիսկոպոսին: Նրա թարգմանած Մատթեոսի, Ղուկասի և Մարկոսի Ավետարանները արդեն տպագրվել են 1808-ին` քոլեջում հաստատված չինական տպագրական մեքենայով:
 
Թեև Լասսարի անժամանակ մահը (ենթադրվում է, որ մահացել է 1820-ական թթ..) խանգարել է գործն ավարտին հասցնել, սակայն փաստը մնում է, որ Աստվածաշնչի առաջին չինարեն թարգմանիչը եղել է հայորդի և որի թարգմանությունը համարվում է Սուրբ Գրքի չինարեն թարգմանություններից լավագույնը: Լասսարի չինարեն թարգմանած Հին և Նոր կտակարանները լույս տեսան1815-1822 թվականներին, Սերամփուրում: Սա չինարեն աստվածաշնչի ամենավաղ տպագրությունն է, քանի որ ավարտվել էր 1822-ին, մեկ տարի շուտ, քան չինագիտությանն առավել հայտնի «Շեն-ծիան շեն-շու» աստվածաշնչյան թարգմանությունը, որ կատարել էին Ռոբերթ Մորիսոնը և Վիլյամ Միլնը:
 
 
 
          Հայ տպագրությունը Հոլանդիայում
 
Հայ տպագրության սկզբնավորումը Հոլանդիայում սկսվել է 1660 թ., երբ Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին իր քարտուղար Մատթեոս Ծարեցուն ուղարկել է Եվրոպա՝ հայատառ Աստվածաշնչի տպագրությունը իրականացնելու առաքելությամբ: Հռոմում և Վենետիկում հաջողության չհասնելով՝ Ծարեցին մեկնել է Ամստերդամ , որտեղ 1660թ. հիմնել է տպարան:
 
Տպարանի տառերը պատրաստել է փորագրիչ Քրիստոֆել վան Դեյկը: Ծախսերի հետ կապված Մաթեոսը տպարանը վաճառեց Ավետիս Ղլիճեցուն, ով 1661 թ., հրատարակել  է Ներսես Շնորհալու «Յիսուս Որդին» գիրքը 1200 տպաքանակով: 1661-1664 թթ.- ին տպագրությամբ զբաղվել է Կարապետ Ադրիանացին:  1664 թ.-ին Ավետիս Ղլիճեցին  հրավիրել է Ուշիի  Ս. Սարգիս վանքի առաջնորդ իր եղբորը՝ Ոսկանին՝  ստանձնելու տպարանի տնօրինությունը: Ոսկան Երևանցին 1664 թվականից արդեն Ամստերդամի տպարանում էր, որը կոչվել է Ս. Սարգսի և Ս. Էջմիածնի: Տպարանը գործել է երեք քաղաքներում` Ամստերդամում (մինչև 1669թ.), Լիվոռնոյում (մինչև 1672թ.), Մարսելում (մինչև 1686թ.): 1666-1668թթ.  Ոսկանյան տպարանում տպագրվել է  հայերեն առաջին Աստվածաշունչը:  Ոսկանյան տպարանը գործել է 26 տարի: 1685թ. Ոսկան Երևանցու աշակերտներից Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը Ամստերդամում հիմնադրել է հայկական երկրորդ տպարանը, որի տնօրենը դարձել է Թովմաս Վանանդեցին, իսկ նրա մահից հետո (1703թ.)` Ղուկաս Վանանդեցին: Տպարանը գործել է 32 տարի:
 
Այս տպարանում 1695-96 թվականներին Թովմաս Վանանդեցու ջանքերով լույս է ընծայվել  «'''Համատարած Աշխարհացոյցը»՝''' առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը: 1695 թ. առաջին անգամ տպագրվել է Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւնը», 1699թ.  հայ վաճառականների համար գործնական նշանակություն ունեցող Ղուկաս Վանանդեցու կազմած « Գանձ չափոյ, կշռոյ, թուոց եւ դրամից բոլոր աշխարհի» աշխատությունը: Այս տպարանում է տպագրվել եվրոպացի առաջին հայագետ Յոհան Յոախիմ Շրյոդերի (1680 – 1756թթ.) գրաբարին նվիրված  «Արամեան լեզուին գանձ» (1711թ.) (Thesaurus linguae armenicae) լատիներեն ուսումնասիրությունը, որի մի փոքր՝ «Քաղաքացիական հայոց լեզվի նկարագիրը» (Synopsis linguae civilis armenorum) խորագրով հատվածը,  նվիրված է աշխարհաբարի քերականությանը։
 
Առաքել Դավրիժեցու «Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ ''1717-1720-ին տպարանը պարտքերի դիմաց գրավադրվել է, որոնց մի մասը գնել է Մխիթար Սեբաստացին և տարել Վենետիկ, իսկ մնացած տառերն ու տառամայրերը 1819-ին Գևորգ Արծրունին գնել և ընծայել է նորաբաց Ներսիսյան դպրոցի տպարանին: (Հայ տպագրություն և գրքարվեստ, Երևան 2015, էջ 70-71)''
 
1756թ. մայիս 15-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու երեցփոխան ջուղայեցի Առաքել Տեր Առաքելյանցը հիմնել է տպարան, որի առաջին  ու առայժմ մեզ հայտնի միակ գործը   «Կոչը»  , ներկայացված է Գրատպության թանգարանում:
 
Ամստերդամում 1660-1800թթ.  հրատարակվել է 60անուն գիրք:
 
 
'''''Երուսաղեմ--''''' Երուսաղեմի հայկական տպագրությունը սկզբնավորվել է 1833թ․-ին Երուսաղեմի Սբ․ Հակոբյանց վանքում՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Զաքարիա Կոփեցու ջանքերով։ Առաջին հրատարակությունը փոքրիկ աղոթագիրք է:
 
1866-ից հրատարակվում է «Սիոն» հանդեսը, խմբագիր` Տիգրան Սավալանյան:
 
'''''Անթիլիաս--''''' Անթիլիասի հայկական տպագրությունը սկզբնավորվել է 1894թ․«Հայ Կաթողիկե տպարանում»։ Առաջին գիրքը «Համառօտ քրիստոնէական վարդապետութիւն»: 1932-ից  հրատարակվում է «Հասկ»  հանդեսը,  խմբագիր` Բաբկեն Կյուլեսերյան:
 
«'''Վիլակ'''» '''- Խմորատիպ տպագրություն'''-Տպագրելու եղանակ, որի ժամանակ ձեռագրի պատճենը հանվում է խմորանման նյութի վրա և ապա նրանով բազմացվում:
 
----[1] Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան, Երևան, 2015, էջ 137
 
[2] Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան, Երևան, 2015, էջ 818
 
[3] Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան, Երևան, 2015, էջ 832
 
[4] Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան, Երևան, 2015, էջ 499
 
===== «Գրահրատարակչություն» <ref name="nla" /> =====
Տող 58 ⟶ 240՝
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="150">
Պատկեր:Museum of printing, Yerevan (12).jpg
Պատկեր:Museum of printing, Yerevan (2).jpg
Պատկեր:The Museum of Printing (6).jpg
Պատկեր:The Museum of Printing (16).jpg
Պատկեր:The Museum of Printing (17).jpg
Պատկեր:The Museum of Printing (9).jpg
Պատկեր:The Museum of Printing (5).jpg
Պատկեր:The Museum of Printing (3).jpg
Պատկեր:The Museum of Printing (7).jpg
Պատկեր:Ցուցանմուշ.jpg
</gallery>