«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

(→‎Արտաքին հղումներ: չաշխատող հղում)
 
== Պատմություն==
[[Պատկեր:The Museum of Printing (11).jpg|մինի|386x386փքս]]
Գրատպության անցած ճանապարհը ներկայացնելու համար հայերեն տպագիր ամենամեծ պահոցում՝ [[Հայաստանի ազգային գրադարան]]ում, ստեղծվել է նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարան<ref name="nla">[http://www.nla.am/arm/?q=hy/node/96 Գրատպության թանգարան]</ref>։
 
2017 թվականի սեպտեմբերի 25-ին [[Հայաստանի ազգային գրադարան]]<nowiki/>ում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ը: Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում: «'''Գրի ակունքները»''' սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:«'''Հայոց այբուբենը»''' սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը: «'''Հայ գրատպության առաջնեկները»''' սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «<nowiki/>[[Ուրբաթագիրք]]<nowiki/>ը» ([[Վենետիկ]], [[1512]]<nowiki/>թ.), Ոսկանյան [[Աստվածաշունչ]]<nowiki/>ը ([[Ամստերդամ]], 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «<nowiki/>[[Ազդարար|Ազդարարը]]<nowiki/>» ([[Մադրաս]], 1794-96թթ.): «'''Հայկական գրատպության սփյուռքը»''' սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը: «'''Գրահրատարակչություն»''' սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը: «'''Գրի հավերժությունը»''' սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:
 
2018 թվականի հունվարից Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը դարձել է Եվրոպական գրատպության թանգարանների ասոցիացիայի անդամ<ref>{{Cite web|url=http://www.aepm.eu/members/|title=Association of European Printing Museums ~ Members|website=www.aepm.eu|accessdate=2018-08-21}}</ref><ref name="aepm">[http://www.aepm.eu/member/printing-museum-armenia/ Association of European Printing Museums, National Library of Armenia. The Museum of Printing]</ref>։
 
== Սրահներ ==
 
Տպագրության պատմությունը ներկայացված է Գրատպության թանգարանի վեց սրահներում`
===== «Գրի ակունքներ» <ref name="nla" /> =====
# «Գրի ակունքները սրահում» ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ [[ժայռապատկեր]]ներ, [[սեպագիր]] արձանագրություններ<ref name="nla" />։
Գրքի ստեղծման ճանապարհը սկսվում է գրից: Առանց գրի գրքի մասին մտածելն անիմաստ կլինի: Առաջին դահլիճում անդրադmnարձել ենք նախագրային շրջանին: Հին ժողովուրդները (եգիպտացիներ, բաբելոնացիներ, ասորեստանցիներ, հրեաներ, հույներ, հայեր և այլն) գիրը  համարում էին աստվածային պարգև, իսկ գրերի հեղինակներին՝ աստվածներ կամ սրբեր: Հին հայկական դիցաբանության մեջ Տիրն էր դպրության, իմաստության և ուսման աստվածը: Մեր հեռավոր նախնիները սկսել են գրել պատկերներով: Պատահական չէ, որ շատ լեզուներում «գիր» և «նկար» հասկացությունները գրեթե միշտ համընկել են՝ «գրել» նշանակել է և՛ գրել, և՛ նկարել: Ք.ա. IV-III հազարամյակներում Հայաստանում արդեն կիրառվում էին գրչության ամենապարզ տեսակները՝ նշանագիրը, պատկերագիրը և գաղափարագիրը: Նման «գրություններ» Հայաստանում հանդիպում են [[Գեղամա լեռներ|Գեղամա լեռների]], [[Արագածի շրջան|Արագածի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Ցոլակերտի նահանգ|Ցոլակերտի]], [[Սյունիքի մարզ|Սյունիքի]] Ք. ա. III-I հազարամյակների հուշարձաններում: <ref>{{Cite book|title=Հայ գրերի պատմության հարցերի շուրջ|last=Զաքարյան|first=Մարի|year=2002|location=Երևան}}</ref>
# «Հայոց այբուբենը սրահում» ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը<ref name="nla" />։
 
# «Հայ գրատպության առաջնեկները սրահում» ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «[[Ուրբաթագիրք]]ը» (հրատարակվել է [[Հակոբ Մեղապարտ]]ի կողմից [[Վենետիկ]]ում, 1512 թ.), Աստվածաշունչը (հրատարակված [[Ոսկան Երևանցի|Ոսկան Երևանցու]] կողմից [[Ամստերդամ]]ում, 1666-1668 թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը» (Ամստերդամ, 1695 թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «[[Ազդարար (թերթ)|Ազդարարը]]» ([[Մադրաս]], 1794-1796 թթ.)<ref name="nla" />:
[[Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ|ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԳԻՐ]]: Ք.ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհի ցեղերն ու ցեղային միությունները միավորվեցին մի պետության մեջ, որը հայտնի է Ուրարտու անվանումով (Բիայնիլի, Արարատյան թագավորություն)։ Երկրի պաշտոնական գրագրությունների լեզուն ուրարտերենն էր, գիրը՝ սեպագիրը։ Ուրարտական սեպագիրը փոխառված էր ասսուրականից, սակայն ի տարբերություն վերջինս, սեպանշաններն անհամեմատ ավելի պարզ էին։ Ինչպես բոլոր սեպագրերը, ուրարտականը ևս կարդացվում է ձախից աջ։ Ուրարտերեն առաջին արձանագրությունները թվագրվում են Ք.ա. IX դարի վերջին քառորդով, ամենաուշ տեքստերը պատկանում են Ք.ա. VI դ. սկզբին։ Ներկայումս հայտնի են շուրջ 600 ուրարտերեն տեքստեր։ Հայաստանի Հանրապետության տարածքից՝ Արմավիր–Արգիշտիխինիլի, Երևան –<nowiki/>[[Կարմիր բլուրի պեղումներ|Կարմիր բլուր]], [[Էրեբունի ամրոց|Էրեբունի]], [[Շիրակ]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]], [[Սյունիքի մարզ|Սյունիք]], հայտնաբերվել են ուրարտերեն բազմաթիվ արձանագրություններ՝ արված քարի, մետաղի, ոսկրի և կավի վրա: <ref>{{Cite book|title=Բիայնիլի-Ուրարտու.պետություն և հասարակություն (պատմահնագիտական ուսումնասիրություն)|last=Գրեկյան|first=Երվանդ|year=2016|location=Երևան}}</ref>
# «Հայկական գրատպության սփյուռքը սրահում» ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են [[հայերեն]] գրքեր։ Այստեղ կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը<ref name="nla" />։
 
# «Գրահրատարակչություն սրահում» ցուցադրված են [[տպագրական մեքենա]]ներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։ Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը<ref name="nla" />։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳԻՐԸ: Ք.ա. III դարից սկսած արամերենը դարձավ հայոց թագավորական դիվանի և խոսակցական լեզուն: Այն  եղել է գրասենյակային լեզու և այդպիսին էլ մնացել մինչև վերջ՝ տեղի տալով հայերենին: Ղ. Փարպեցու վկայությամբ, արամերենին զուգահեռ  ասորերենն էր օգտագործվում: [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնաց]]<nowiki/>ու արշավանքներից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Արևելքում հունարեն լեզվի տարածման համար: Արմավիրից հայտնաբերված արձանագրությունները վկայում են, որ Ք.ա. III դ. [[Երվանդունիների թագավորություն|Երվանդունիների]] պետական գրասենյակային լեզուն իրոք հունարենն էր:<ref>{{Cite book|title=Հայոց գիրը|last=Կարապետյան|first=Լյուդվիգ|year=2016|location=Երևան}}</ref>
# «Գրի հավերժությունը սրահում» ներկայացված է տպագրության սկզբնավորումը [[Հայաստան]]ի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ<ref name="nla" />։
----
 
===== «Հայոց այբուբեն» <ref name="nla" /> =====
[[Հայ գրերի գյուտ|ՀԱՅԵՐԵՆ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ]]
 
387 թվականին Հայաստանը՝ բաժանված Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, դարձել էր երկու տիրակալ երկրների առճակատումների կենտրոն և առարկա։ Պարսկաբաժին Հայկական թագավորությունը ամեն վայրկյան կարող էր վերանալ։ Հունարենի գործածությունն արգելվում էր, պարտադրվում էր պարսկերենը, իսկ որպես եկեղեցական լեզու՝ հարկադրվում էր ասորերենը։
 
405 թվականին Մեսրոպ Մաշտոցը՝ Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի գործուն աջակցությամբ, ստեղծեց հայերենի այբուբենը՝ 36 տառերով։ Անմիջապես հաջորդեց դպրոցների լայն ցանցի ստեղծումը, ապա՝ թարգմանական և մշակութային հսկա մի աշխատանք, որի արդյունքով հայերենացվեց  Աստվածաշունչը, և ապա՝ քրիստոնեության դավանաբանական ու ծիսական հիմնական գրականությունը։
 
[http://www.encyclopedia.am/pages.php?hId=1076 ՀԱՅԵՐԵՆԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ]
 
'''ԵՐԿԱԹԱԳԻՐ''' անունն է կրում հայերեն գիրը, որ ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը՝ հույն գեղագիր Հռոփանոս գրչի օգնությամբ:Երկաթագիր բառն ունի բացատրության երկու տարբերակ. ա) տառերը քարի վրա գրվել են երկաթե գրչով, բ) թանաքը պատրաստվել է երկաթի օքսիդի գործածությամբ: Երկաթագրի երկու հիմնական տեսակներն են՝ բոլորգիծ (բուն մեսրոպյան)  և ուղղագիծ (միջին մեսրոպյան): Գրչության մյուս ձևերը մեր այբուբենի պատմական զարգացման արդյունքն են:
 
'''ԲՈԼՈՐԳԻՐ''' տեսակի գրերը տեղավորվում են չորս տողագծի մեջ. բառը թեև նշանակում է բոլորակ՝ կլոր գիր, սակայն այս տեսակի տառերը կլոր չեն: Բոլորգիրը գրչության տիրապետող տեսակ է եղել XIII - XVI դարերում: Ծիսական գրքեր բոլորգրով գրվել են ընդհուպ մինչև XVIII դ. վերջ: Հայկական տպագիր առավել գործածական տառատեսակները մշակվել են բոլորգրի հիմքի վրա(հղում պատկերին N3 ): 
 
'''ՆՈՏՐԳԻՐ ''' նշանակում է  նոտարական գիր՝ հունարեն գրագիր բառից: Առաջացել է բոլորգրի հիմքի վրա, հիմնական բնորոշ հատկանիշը տառերի սեղմությունն է: Տիրապետող տեսակ է  եղել XVIդ. կեսերից մինչև XVIIIդ. վերջերը: Ներկայումս շատ է գործածվում նկարչական ձևավորումների մեջ:
 
'''ՇՂԱԳԻՐ ''' նշանակում է թեք''' ''' (շեղ) կամ շյուղով գրված գիր(առաջին բացատրությունն ավելի ճիշտ է): Առաջացել է բոլորգրի հիմքի վրա և նրա նման տեղավորվում է  չորս տողագծի մեջ: Տիրապետող է դարձել XVIII դ. կեսերից ի վեր և գործածական է մինչ օրս:
 
ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ ԿԱՄ ԳԻՐՔ: V դարից սկսած` Հայաստանի շատ վանքերում ընդօրինակվում էին ձեռագրեր և տարածվում ամբողջ երկրով: V- XVIII դարերում հայերեն ձեռագիր գրքերը գրվել են նախ մագաղաթի, ապա՝ թղթի վրա (գոյություն ունի պապիրուսի վրա գրված VIIդարի հայատառ հունարեն միայն մի պատառիկ)։ Գրքերը պատրաստվել են մեծ մասամբ վանքերին կից գրչության արհեստանոցներում՝ մասնագետ գրիչների, նկարիչ-ծաղկողների և կազմարարների ձեռքով։ Առաջին ձեռագիր մատյաններում տեքստի բնույթից ելնելով` նյութի աջ ու ձախ կողմերը նկարազարդվում էին:
 
Միջնադարյան Հայաստանում գոյություն են ունեցել ձեռագիր գրքերի անհատական, եկեղեցական և վանական գրադարաններ։ Ներկայիս հայկական մատենադարանում պահվում է մեզ հասած հայերեն 31 հազար ձեռագրերի մեծ մասը:
 
[[Հայկական մանրանկարչություն|ՀԱՅԱԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ]]
 
Մեզ հասած հնագույն 4 մանրանկարները (Զաքարիայի ավետում, Ավետում, Մոգերի երկրպագությունը, Մկրտություն ) թվագրվում  են VIդարով (Մատենադարան ձեռ. N<sup>o</sup>2374), իսկ ամենաուշ օրինակները վերաբերում են XIX դարի վերջին: X դարից ի վեր հայկական  մանրանկարչության մեջ ի հայտ են գալիս  մի շարք դպրոցներ, ինչպես  բուն Հայաստանում (Բարձր Հայք, Անի, Սյունիք, Վասպուրական, Նախիջևան, Արցախ, Ուտիք և այլն), Կիլիկիայում (Սիս, Հռոմկլա, Դրազարկ և այլն), այնպես էլ  հայկական գաղթավայրերում (Ղրիմ, Իտալիա, Իրան, Ռուսաստան,  Հնդկաստան, Եգիպտոս և այլն): Բարձրարվեստ ստեղծագործությունների հեղինակ հայ մանրանկարիչների անունների մի մասն է մեզ հասել, չնայած դրան քիչ չեն նաև համաշխարհային հռչակ վայելող անունները՝  Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ, Գրիգոր  ծաղկող, Մոմիկ, Առաքել Գեղամացի, Նիկողայոս Մելանավոր և այլք:
----
 
===== «Հայ գրատպության առաջնեկներ» <ref name="nla" /> =====
 
===== «Հայկական գրատպության սփյուռք» <ref name="nla" /> =====
 
===== «Գրահրատարակչություն» <ref name="nla" /> =====
 
===== «Գրի հավերժություն» <ref name="nla" /> =====
 
== Պատկերասրահ ==