«Ռոբերտ Սատանա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Robert le Diable (Meyerbeer) 1831.jpg|thumb| «Ռոբերտ–սատանա» օպերայի առաջնախաղի աֆիշը]]
[[Պատկեր:Trio act5 Robert le Diable by Meyerbeer - painting by Lepaulle - L'Histoire par l'image 101224.jpg|thumb|Տեսարան օպերայի փարիզյան բեմադրությունից]]
 
«Ռոբերտ-սատանա» (фр. ''Robert le diable''), իտալացի երգահան [[Ջակոմո Մեյերբեր]]ի [[օպերա]] հինգ գործողությամբ։ Գրված է «մեծ օպերայի» ժանրում։ Ֆրանսերեն լիբրետտոն [[Էժեն Սկրիբ]]ի և Ժերմեն Դելավինի։
 
Առաջին անգամ բեմադրվել է [[Փարիզ]]ում [[1831]]թ. [[նոյեմբերի 21]]-ին` արժանանալով մեծ հաջողության։ Հանդիսատեսի կողմից «Ռոբերտ–սատանայի» ջերմ ընդունելությանը նպաստել են օպերայի դրամատիկական երաժշտությունը, յուրօրինակ երաժշտական հարմոնիկ լեզուն և գործիքավորումը, մեղեդայնությունը, սյուժեն և բեմական էֆեկտները։
 
19–րդ դարի ընթացքում «Ռոբերտ–սատանան» հաճախ բեմադրվել է [[Եվրոպա]]յի տարբեր օպերային թատրոններում, սակայն հետագայում օպերայի նկատմամբ հետաքրքրությունը մարել է և այն դուրս է մնացել կանոնավոր խաղացանկից։ Ներկայումս օպերայի նկատմամբ հետաքրքրությունը նորից մեծանում է։