«Սեմյոն Բուդյոննի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննի''' ({{lang-ru|''Семён Михайлович Будённый''}}, {{ԱԾ}}), խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը, [[Խորհրդային Միության Հերոս|Խորհրդային միության եռակի հերոս]], [[Գեորգիևյան խաչ]]ի լրիվ ասպետ։ [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին]] ղեկավարել է [[ԲԳԿՀ]] 1-ին հեծելազորային բանակի հրամանատարը, աչքի է ընկել «անձնական խիզախությամբ և ռազմական հմտությամբ»։ Բուդյոննին իր մեծ ավանդն է ունեցել Կարմիր բանակի հեծելազորային միավորների կազմավորման գործում։ 1932 թվականին ավարտել է [[Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա|Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան]]։ Որպես Հարավ-Արևմտյան (1941 թվականի հունիս-սեպտեմբեր), ապա Հյուսիսային-Կովկասյան (1942 թվականի մայիս-սեպտեմբեր) ռազմաճակատների, ապա ԽՄ հեծելազորային զորքերի հրամանատար մասնակցել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) գործողություններին։ Ետպատերազմյան տարիներին ղեկավար աշխատանք է վարել ԽՍՀՄ պաշտպանության, այնուհետև գյուղատնտեսության մինիստրություններում։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ պետական կառավարական և կուսակցական ղեկավար մարմիններում։
 
Լինելով [[Իոսիֆ Ստալին]]ի քաղաքական դաշնակիցը, Բուդյոննին 1941 թվականին, երբ [[Ֆաշիստական Գերմանիա]]ն [[Բարբարոսա (ռազմական գործողություն)|լայնամասշտաբ հարձակում սկսեց]] Խորհրդային Միության դեմ, նա դեռ ծառայության մեջ գտնվող երկու ամենատարեց հրամանատարներից մեկն էր, սակայն հարձակման առաջին իսկ փուլերում ձախողելով ինքնապաշտպանական մարտերը (զրահատեխնիկայի դեմ մարտնչելով ժամանակավրեպ այրուձիով), հեռացվեց հրամանատարությունից։ [[1939]] թվականին, երբ մի առիթով ԲոդյոննիինԲոդյոննուն փորձում էին բացատրել գալիք պատերազմում [[տանկ]]երի կարևորության մասին, նա պատասխանել էր հետևյալ կերպ․
 
{{քաղվածք|«Դուք ինձ չեք համոզի: Հենց պատերազմ հայտարարվի, բոլորը կգոռան. «Ուղարկե՛ք հեծելազորին»<ref>[[Simon Sebag Montefiore]], Stalin: The Court of the Red Tsar (2003), p. 331,</ref>}}