«Մասնակից:Արմին Վարդանյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «մինի|405x405փքս|Գրատպության թանգարան 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային...»:)
 
 
== Հայ գրատպության առաջնեկները ==
[[Պատկեր:ARM_3916.jpg|մինի|405x405փքս|Գրատպության թանգարան]]
[[Պատկեր:ARM_3916.jpg|մինի|405x405փքս|Գրատպության թանգարան]]2017 թվականի սեպտեմբերի 25-ին [[Հայաստանի ազգային գրադարան]]<nowiki/>ում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ը: Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում: «'''Գրի ակունքները»''' սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:«'''Հայոց այբուբենը»''' սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը: «'''Հայ գրատպության առաջնեկները»''' սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «<nowiki/>[[Ուրբաթագիրք]]<nowiki/>ը» (Վենետիկ, 1512թ.), Ոսկանյան [[Աստվածաշունչ]]<nowiki/>ը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «<nowiki/>[[Ազդարար|Ազդարարը]]<nowiki/>» (Մադրաս, 1794-96թթ.): «'''Հայկական գրատպության սփյուռքը»''' սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը: «'''Գրահրատարակչություն»''' սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը: «'''Գրի հավերժությունը»''' սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:<ref>{{Cite web|url=http://nla.am/%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/|title=Գրատպության թանգարան — Հայաստանի Ազգային Գրադարան|website=nla.am|accessdate=2021-05-10}}</ref>
<nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><references />
<references />
 
=== ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ ===