«Մասնակից:Արմին Վարդանյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|405x405փքս|Գրատպության թանգարան 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային...»:
(Տարբերություն չկա)

08:49, 10 Մայիսի 2021-ի տարբերակ

Գրատպության թանգարան

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը: Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում: «Գրի ակունքները» սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:«Հայոց այբուբենը» սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը: «Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Ոսկանյան Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.): «Հայկական գրատպության սփյուռքը» սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը: «Գրահրատարակչություն» սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը: «Գրի հավերժությունը» սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:[1]

  1. «Գրատպության թանգարան — Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2021-05-10-ին.

ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ

Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի: Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը: Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել Եվրոպա: Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը: Եվրոպայում տպագրության սկզբնավորողը Յոհան Գուտենբերգն էր 1440 –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ: Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է Հակոբ Մեղապարտը՝ հայ առաջին տպագրիչը: Գրատպության թանգարանի «Հայ գրատպության առաջնեկները» ներկայացված են հայերեն  տպագրված առաջին գործերը:

XVI դ. սկզբին Վենետիկը համարվում էր Եվրոպայի ամենատպարանաշատ քաղաքը, որն ուներ 200-ից ավելի տպարան: Գուտենբերգի գյուտից 57 տարի անց Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրեց հայատառ առաջին գիրքը: Նա համագործակցեց Դեմոկրիտո Տերրաչինա անունով մի իտալացու հետ, ով 1498թ. Վենետիկի հանրապետության իշխանությունից արևելյան 6 լեզվով, այդ թվում՝ հայերեն գրքեր հրատարակելու 25 տարվա արտոնություն էր ստացել: Հայերեն գրքերի հրատարակությանը աջակցել են նաև Վենետիկի Հայոց տանը հաճախ իջևանող հայ վաճառականները, ովքեր Վենետիկի  հանրապետությանը մատուցած ծառայությունների համար որոշակի արտոնություններ ունեին: 1512-1513թթ. տպագրել է հինգ գիրք՝ Ուրբաթագիրք, Պատարագատետր (պատարագների կանոնագիրք), Աղթարք (գուշակություններ, աստղագուշակություն), Պարզատումար (մի շարք տարիների օրացույց), Տաղարան (գեղարվեստական գիրք- միջնադարյան հայ բանաստեղծների` Նարեկացու, Շնորհալու, Ֆրիկի երկերը ): [1]

«ՈւՐԲԱԹԱԳԻՐՔ»  

Մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է:  Գրքի սկզբում դրված աղոթքը կոչվում է Սուրբ ուրբաթ և սկսվում հետևյալ բացատրությամբ. «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն: Եւ ասէն զհարցին սաղմոսն մինչեւ ի գործքն»:

ժողովածուում զետեղված են աղոթքներ, մաղթանքներ, ընդարձակ հատվածներ Ավետարաններից, հոգևոր բանաստեղծություններ: Ուրբաթագրքում կան նաև Կիպրիանոս Անտիոքացու աղոթքը, «Պատմութիւն Յուստիանէ Կուսին» երկը, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ստեղծագործությունից մի գլուխ և այլն: Հակոբ Մեղապարտի անունը հայտնի դարձավ 1892թ.-ին Երուսաղեմում հայտնաբերված Պատարագատետրով: Այս գիրքը վերջում ուներ հիշատակարան` հրատարակության վայրի, թվականի և տպագրիչի նշումով: Բնագրի վերջում խաչաձև լատինական տառերով  Հակոբ Մեղապարտի տպանշանն է` D. I. Z. A.: D - Dei servus հայերեն` Աստծու ծառա, I - Iacobos՝ Հակոբ, Z - Zanni՝ Ծաննի՝ , Հովհաննես(յան), A - Armenius՝ hայ: Հայ առաջին տպագրիչը տառերը ձուլելու համար ընտրել է ձեռագրի նմանվող տառանմուշներ: Ապա ձուլել է տվել երկու տեսակի տառեր` խոշոր (12 կետաչափի) բոլորագիր հիմնական շարվածքի համար և ավելի խոշոր գլխագրեր: Հակոբ Մեղապարտը իր գրքերում օգտագործել է զարդագրեր, զարդեր, որոնք պատրաստել է տվել ըստ ընտրած նմուշների: Տպագրությունը կատարել է երկու գույնով, հիմնականում սև և տեղ-տեղ կարմիր։ [2]

«ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ»

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել Ամստերդամում 1666-1668թթ. Ոսկան Երևանցու տպարանում, ով 1662 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել էր Ամստերդամ Աստվածաշունչը հայերեն տպագրելու:[1] Աստվածաշնչի տպագրության համար որպես բնագիր օգտագործվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով 1295թ. ձեռագիր գրված Աստվածաշունչը, որն  այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Գրչագրի մեջ պահպանվել  են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները: Ոսկանյան Աստվածաշունչը  բաղկացած է 50 տողանի 1462 երկսյուն էջերից /2924սյունակ/, 159 պատկերից, որոնցից 150 հեղինակը գերմանացի նկարիչ Քրիստոֆել վան Զիխեմն է , տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում:[3] Տպագրությունը կատարվել է վարպետորեն ու խնամքով, ունի շատ մաքուր շարվածք, պահպանվել են տողերի, սյունակների, խորագրերի միջև եղած տարածությունները: Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը երբևէ չէին ունեցել: Ըստ պատմաբանների՝ Աստվածաշնչի տպագրության համար հայ վարդապետ Մատթեոս Ծարեցին 1658թ. ժամանակի հայտնի փորագրիչ և գրաձուլիչ  Քրիստոֆել  վան Դեյքին պատվիրել էր  երեք տեսակի հայերեն տպագրական տառահայրեր և տառամայրեր  /մեծ, միջակ և փոքր չափերի/:[2] Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործվել է յոթ տեսակի տառեր` խոշոր և փոքր զարդագրեր, խոշոր և փոքր գլխագրեր, խոշոր և փոքր բոլորագիր, Ոսկանի նոտրգիր: Աստվածաշնչի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը:[4]

«ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ»

Հայերեն առաջին տպագիր քարտեզ «Համատարած աշխարհացոյցը» լույս է ընծայվել 1695թ. Ամստերդամում: Այն կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոնբեկ եղբայրները, ովքեր եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ քանդակելու մեծ փորձ ունեին: Կարևոր նշանակություն ունի «Համատարած աշխարհացոյցի»  անունների հայերեն տառադարձությունը: «Համատարած աշխարհացոյցը» գիտության և արվեստի լավագույն նմուշ է: Վերածննդի արվեստին բնորոշ է տարվա չորս եղանակների պատկերումը կիսագնդերի շրջանակից դուրս, որտեղ արտացոլվել են տեսարաններ  հին հունական դիցաբանությունից: Աջում՝ վերևը «Գարնանայինք»: Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը: Ձախում՝  «Ամառնայինք», ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլո-րակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը`այսինքն Լուսաբեր: Ներքևում` հարավային բևեռի տակ ՝ «Աշնանայինք»: Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ: Ներկա են Պոմոնան,Քլորինդան, Պանը և Բաքոսը:Հարավային բևեռի աջում՝  «Ձմեռայինք»: Ներկայացված ենՊոսեյդոնը, Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն:Քարտեզի վերևի, կենտրոնական մասում պատկերված են աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն  աշխարհացույց այլևս նաև աստեղացույց:Երկնակամարների քարտեզների ներքևում ներկայացված է արեգակնային համակարգը: Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար, պարունակում է  այդ ժամանակաշրջանում հայտնի տեղեկությունները: 1695թ. Ամսերդամում լույս տեսած աշխարհացույցից պահպանվել է 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում: Աշխարհացույցը բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահրատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազր կղզում Մխիթարյան միաբանության տպարանում` 1749թ.-ին: Քարտեզը տպագրված է 8 մասով ընդհանուր չափսերն են 150ը`120 սմ վրա: 1696 թվականին Թովմա Վանանդեցին Ամստերդամում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի»: Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ: Աղյուսակում մեծ մասամբ առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները: Դրանք են՝ Սպահանը, Շամախին, Միլանը, Կրակովը,Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններն էին:

Օրինակ [3]

Հօ՛լմեա, որև՝ Ըստօքօլմ--Ստոկհոլմ

Հա՛ֆնեա, որև՝ Կօպընհագ—Կոպենհագեն

Լօնդրա—Լոնդոն

Վե՛նա, որև՝Բէչ—Վիեննա

Փարէզ—Փարիզ

Բրասիլստան—Բրազիլիա

Գուրջիստան—Վրաստան[5]

Հայերեն տպագիր առաջին գլոբուսի տպանմուշները՝ Հեղինակ Վիեննայի Մխիթարյան միաբանության միաբան Արսեն Այտընեան, Վիեննա, 1850թ. ևս ցուցադրվում է Գրատպության թանգարանում։

«ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ  ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՋ, ՄԱԴՐԱՍ 1773 Թ., ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆ: Հրատարակվել է Շահամիր Շահամիրյանի որդու Հակոբ Շահամիրյանի անունով: [4]

Գիրքը բաղկացած է 2 մասից:   Ընդարձակ առաջաբանում դատապարտվել են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվել թուրք-պարսկական բռնակալությունի Հայաստանի ազատագրման  և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման ուղիները։ Գրքի երկրորդ մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված). ներկայացված են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները,տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման և այլ  հարցեր։ [5] Բազմաթիվ հոդվածներ նվիրվել են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին: Կրթությունը բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց սեռի տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու բժշկությունը հոգալու էր պետությունը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը համարվում էր մշտական զորաբանակը՝ 90 հազար զինվորով:[6]

«ԱԶԴԱՐԱՐ» ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ

Լույս է տեսել 1794-96թթ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում 18 տետրակ (համար): Խմբագիր-հրատարակիչը  Հարություն Շմավոնյանն է: [7]«Ազդարարաը»  ունեցել է գիտահանրամատչելի, գրական-հասարակական բնույթ: Հանդեսի հիմնական լեզուն գրաբարն է, կան նաև աշխարհաբար տեքստեր՝ հայտարարություններ, լուրեր: Հանդեսը անդրադարձել է հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնաճանաչման, հայրենիքի ազատագրությանը առնչվող խնդիրներին: Ամսագիրը ներկայացրել է նաև Անդրկովկասի քաղաքական դեպքերը:[8]  Հանդեսի էջերում տպագրվել են արձակ և չափածո մի շարք ստեղծագործություններ, առևտրական, քաղաքական, տնտեսական լուրեր, բարոյախոսական առակներ, բանասիրական հետազոտություններ, նմուշներ հայ մատենագրությունից, ինչպես նաև Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից» աշխատությունը:[9]


[1] Ռաֆայել Իշխանյան, Հակոբ Մեղապարտ,Երևան,2012, էջ 43-50

[2] Ռուբեն Գալչյան,Սբ. Էջմիածին, հոկտեմբեր, 2010 թ.: http://roubengalichian.comn

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան. եՐևԱՆ. 2015. էջ 903.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Իշխանյան, Ռաֆայել (2012). Հակոբ Մեղապարտ. Երևան. էջեր 43–50.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Ղարիբյան, Նազենի (2018). Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը Եվրոպական արվեստի զուգահեռներով. Երևան. էջեր 146–149.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Գալչյան, Ռուբեն (Էջմիածին). Սբ. Էջմիածին. Էջմիածին: 2010.
  5. Գալչյան, Ռուբեն (2010). Սբ. Էջմիածին,. Սբ. Էջմիածին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)