«Օծանելիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Պատմություն
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Vintage Atomizer Perfume Bottle.JPG|մինի|Վինթաժային օծանելիք հեղուկացրով]]
'''Օծանելիք''', [[մաշկ]]ը, [[մազեր]]ն ու հագուստը բուրավետելու, ինչպես նաև բուժիչ ու թարմացնող–[[հիգիենա|հիգիեն]]իկ նպատակներով օգտագործվող նյութեր։
[[Պատկեր:香水瓶 (3061528959).jpg|մինի|Օծանելիքների խանութի ներսում]]
'''Օծանելիք''', '''պարֆյում''' ({{lang-fr|''parfum''}}), [[մաշկ]]ը, [[մազեր]]ն ու հագուստը բուրավետելու, ինչպես նաև բուժիչ ու թարմացնող–[[հիգիենա|հիգիեն]]իկ նպատակներով [[Հոտավետ նյութեր|օգտագործվող նյութեր։նյութեր]]։
 
== Պատմություն ==
Հին Եգիպտոսում աստվածներին զոհաբերություններ մատուցելու  ժամանակ օծանելիք էին օգտագործում: Հենց հին եգիպատցիներն են այս եղանակով ստեղծել օծանելիքի արվեստը: Բացի այդ, նույնիսկ Աստվածաշնչում է նշվում տարբեր անուշաբույր յուղերի օգտագործման առկայությունը:
 
Աշխարհում առաջին պարֆյումերը եղել է  Թապուտի անունով մի կին, որն ապրել է մ.թ.ա. 10-րդ դարում Միջագետքում և ծաղիկների, յուղերի քիմիական փորձերի արդյունքում ստեղծել է տարբեր բույրեր: Նրա մասին հիշատակվում է պահպանված հին մագաղաթներում:
 
Հնագետները [[Կիպրոս կղզու(կղզի)|Կիպրոս կղզ]]ու տարածքում հայտնաբերել են հնագույն արհեստանոց, որտեղ պահպանվել են հին սրվակները, որոնք  փաստում են, որ տեղաբնիկները ժամանակին զբաղվել են օծանելիքի ստեղծման արվեստով: Ի դեպ, այդ սրվակներն, որոնց մեջ եղել են տարբեր խոտաբույսեր, ծաղիկներ, համեմունքներ, մրգեր, փշատերևներ և նուշի կախարդական խեժեր խառնուրդներ,  ավելի  քան 4000 տարեկան են:
 
9-րդ դարում արաբ հնագետի կողմից գրվել է առաջին «Օծանելիքների գիրքը», որտեղ ներկայացվել է օծանելիքների ավելի քան 100 բաղադրատոմս և բուրմունք ստանալու բազմաթիվ եղանակներ: Օծանելիքներն Եվրոպա են եկել իսլամական աշխարհից բավականին ուշ՝ միայն 14-րդ դարում:
Տող 26 ⟶ 28՝
== Տեսակներ ==
Տարբերում են հեղուկ՝ բույրաջրեր (դուխի), օդեկոլոն, պինդ և չոր օծանելիք։ Բույրաջրերը հոտավետ նյութերի խառնուրդների [[սպիրտ]]ային (կամ ջրասպիրտային) լուծույթներ են, օդեկոլոնը դրանցից տարբերվում է հոտավետ նյութերի նվազ պարունակությամբ։ Հեղուկ օծանելիքները բաժանվում են էքստրա, Ա, Բ և Գ խմբերի, ծաղկի կամ երևակայական (ըստ օծանելիքի պատրաստողի երևակայության՝ արհեստական ստացած) հոտերով։ Պինդ օծանելիքի նատրիումի ատեարատի կամ ճարպանման այլ նյութերի սպիրտային լուծույթների թանձրուկներ են՝ հագեցած հոտավետ նյութերով։ Չոր օծանելիքները (կոչվում են նաև բույրաբարձիկ՝ սաշե) օծանելիքային բաղադրամասով հագեցած փոշեկերպ նյութեր են, գործվածքե կամ թղթե ծրարիկներով։
[[Պատկեր:Fakeperfumes.jpg|մինի|[[Կեղծում|Կեղծ]] օծանելիքների վաճառք]]
 
== Հումքեր ==
Օծանելիքի պատրաստման համար հումք են ծառայում հոտավետ նյութերը (բնական և սինթետիկ), [[էթիլ սպիրտ]]ը, [[ջուր]]ը (սովորաբար՝ թորած), որոշ ներկանյութեր, ինչպես նաև հոտավետ նյութերի ցնդելիությունը նվազեցնող ոչ հոտավետ նյութեր (օրինակ․ [[բենզիլբենզոատ]]
 
Ամենաթանկ և արժեքավոր օծանելիքները պատրաստվում են մաքուր յուղերից, խտացված և յուղային սերմերից, որոնք ստացվում են բույսերից կամ ծաղիկներից: Բնական բաղադրիչներն ամենաթանկն են. հասմիկը, բուլղարական վարդը, ուդը, մուշկը և հիրիկը: Աշխարհում ամենաթանկ բաղադրիչը մոխրագույն համպարն է, որն առաջանում է կաշալոտների մարսողական տրակտում, որքան էլ տարօրինակ չի հնչում: Բաղադրիչի բարձր գինը պայմանավորված է նրանով, որ բնական աղբյուրը կորչում է, օրինակ՝ ուդի յուղը, կամ ստացվում է ոչ համապատասխան սեզոնին, ինչպես մադագասկարյան իլանգ-իլանգը:
 
== Օգտագործում ==
Օծանելիքային բաղադրամասերն օգտագործում են նաև դիմահարդարման (կոսմետիկական միջոցների), բուրավետացման, ինչպես նաև լվացող նյութերին ու կենցաղային քիմիական արտադրանքին անհրաժեշտ հոտ տալու համար։ [[ԽՍՀՄ]]֊ում թողարկվել է ավելի քան 800 անուն օծանելիք։
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=532}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օծանելիք» էջից