«Գրիմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
 
Տող 1.
[[Պատկեր:Dubi Preger.jpg|մինի|Դիմահարդարը դերասանուհու հետ]]
'''Գրիմ''' ({{lang-fr|''grime''}}grime,{{lang-it| ''grimo''}} grimo- կնճռոտ), դերասանի արտաքինի փոփոխության, առավեlապեսառավելապես դիմափոխության արվեստը՝ դիմաներկի, կեղծամի, սանրվածքի և դեմքի առանձին մասերի արհեստական ծավալային ձևափոխումների օգնությամբ։ Գրիմը բեմական կերպարի արտաքին բնութագրման միջոցներից է՝ պայմանավորված դրամատուրգիական երկի պատմական ու գեղարվեստական միջավայրով, բեմադրության թատերային-ոճական առանձնահատկություններով ու ընդհանուր գեղանկարչական պատկերով (դեկորներ, զգեստևեր, լուսավորություն), կերպարի բնավորությամբ ն նրա դերասանական ըմբռնումով։ Արտաքին կերպարանափոխության արվեստը սկզբնավորվեւ է նախնադարյան ծիսակատարություններում և ժողովրդական խաղերում։ [[Հնդկաստան|Հնդկական]], չինական, ճապոնական և [[Հին Արևելք]]ի այլ թատրոնների ավանդական գրիմը մասամբ պահպանվել է մեր օրերում։ [[Վահրամ Փափազյան]]ը կյանքում և [[Արքա Լիր]]ի դերում (Շեքսպիրի «Արքա Լիր»)։ Այն եղել է ընդհանրացված, պայմանական՝ փոխարինելով պաշտամունքային կամ գեղարվեստական դեր ունեցող դիմակներին։ Առանց դիմակի դիմափոխությունը բնորոշ է հելլենիզմի շրջանի և ապա միջնադարյան թատրոնին։ ժողովրդական դերասանները (գուսաններ, սկոմորոխներ, ժոնգլյորներ և այլն) դեմքերը ներկևլ են մրով, բուսական ներկերով։ Իդեալականացված, ընդհանրացված գրիմ է ստեղծել կլասիցիզմի թատրոնը։ [[19]]-րդ դարիդար]]ի 1-ին կեսին ռոմանտիկական թատրոնում գրիմը ծառայել է դերասանական կերպարի և՛ իդեալականացմանը, և՛ անհատականացմանը։ Սակայն միայն ռեալիզմի զարգացումը թատրոնում գրիմի արվեստի ծաղկման հիմքը հանդիսացավ։ Նոր և նորագույն թատրոնում գրիմը ընդունված է որպես կերպարի ու դերակատարի անհատականությունն ընդգծող միջոց ն ունի համեմատաբար զուսպ գործածություն։ Այն բարձր [[արվեստ]]ով են կատարում հատուկ նկարիչ-գրիմյորները։ Կինոյում գրիմը ենթարկվում է օպերատորական տեխնիկայի պահանջներին։ Եթե սն-սպիտակ կինոյում այն հենվում է լուսաստվերի սկզբունքի վրա, ապա գունավոր կինոյում ունի գեղանկարչական բնույթ։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=229}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրիմ» էջից