«Վահան Շիրխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
Վահան Շիրխանյանը ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը և ստացել է աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։ Հետագայում աշխատել է [[Բյուրականի աստղադիտարան]]ի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն։ Շիրխանյանը եղել է [[Հայաստանի Գերագույն խորհուրդ|Հայաստանի Գերագույն խորհրդի]] պատգամավոր («[[Հայոց Համազգային Շարժում]]» խմբակցության կազմում), հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ 1999 - 2000 թվականներին եղել է Հայաստանի Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։ 2008 թվականի մարտի 21-ին անդամակցել է [[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն|Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության]]ը ([[ԽՍՀՄ]] տարիներին եղել է [[ԽՄԿԿ|կոմունիստ]])<ref>[https://hunchak.blogspot.com/2008/03/blog-post.html Շիրխանյանը խախտեց իր ու Վազգենի պայմանը]</ref>։ Սակայն 2015 թվականին հայտարարել է, որ դուրս է եկել ՍԴՀԿ կազմից<ref>[http://www.tert.am/am/news/2015/12/19/narek-aglastyan/1879277 Վահան Շիրխանյանը դե ֆակտո կուսակցությունում չէ 3 տարի, իսկ վերջին 6 ամիսը՝ դե յուրե.Նարեկ Գալստյան /tert.am/]</ref>։
 
2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 21-ին կալանավորվել է։ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը կատարվել է [[ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն|Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության]] կողմից [[Արթուր Վարդանյան (պետական գործիչ)|Արթուր Վարդանյանի]] գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։ 2016 թվականի փետրվարի 15-ին Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը, վրաերթի է ենթարկվում և ծանր վիճակում տեղափոխվում է բուժհիմնարկ<ref>[http://armtimes.com/hy/article/79591 Հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի կինը վրաերթի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է /armtimes.com/]</ref>։ 2016 թվականի հուլիսի 14-ին հանկարծամահ է լինում Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը<ref>[http://www.iravunk.com/news/6248 Մահացել է Վահան Շիրխանյանի փաստաբանը /iravunq.com/]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի հանդեպ անօրինական գործողությունների դեմ գանգատ բողոք է ներկայացրել [[ՄԻԵԴ]]<ref>[http://www.pastinfo.am/hy/news/2016/11/20/%D5%84%D4%BB%D4%B5%D4%B4-%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%87%D5%AB%D6%80%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BF-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9/475141 ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի գանգատը կքննի առաջնահերթ կարգով /pastinfo.am/]</ref>։
 
2018 թվականի հունիսի 25-ին Վահան Շիրխանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից<ref>{{Cite web |url=https://news.am/arm/news/458496.html |title=Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց (վիդեո)}}</ref>։