«Սուբյեկտիվիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
'''Սուբյեկտիվիզմ''', [[աշխարհայացք]]ային [[դիրքորոշում]], որն անտեսում է իրականության նկատմամբ օբյեկտիվ մոտեցումը, ժխտում բնության և հասարակության օբյեկտիվ օրենքները։ Սուբյեկտիվիզմը [[իդեալիզմ]]ի հիմնական իմացաբանական [[արմատ]]ներից է, որի էությունը գործունեության տարբեր բնագավառներում, նախ և առաջ [[Ճանաչողություն|ճանաչողության]] պրոցեսում, [[սուբյեկտ]]ի ակտիվ դերի բացարձականացումն է։ Սուբյեկտիվիզմը, ի վերջո, հանգեցնում է [[ագնոստիցիզմ]]ի և [[ռելյատիվիզմ]]ի։ Սուբյեկտիվիզմի ներկայացուցիչներ են Բերկլինը, Հյումը, Ֆիխտեն։ Սուբյեկտիվիզմի տարրեր կան [[Կանտ]]ի փիլիսոփայական ուսմունքում։ Սուբյեկտիվիզմի նեոկանտականության, էմպիրիոկրիտիցիզմի, [[կյանք]]ի [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], [[պրագմատիզմ]]ի, նեոպոզիտիվիզմի, [[էկզիստենցիալիզմ]]ի հիմնական [[սկզբունք]]ներից է։ Ժխտելով սուբյեկտիվիզմի, մարքսիստական [[փիլիսոփայություն]]ը ելնում է այն բանից, որ պրակտիկայում և իմացության մեջ սուբյեկտի ակտիվ դերը ենթադրում ՛է սուբյեկտի և օբյեկտի դիալեկտիկական կապի և [[գիտակցություն]]ից անկախ օբյեկտիվ իրականության օրենքների գոյությունը։ Լայն իմաստով սուբյեկտիվիզմ (սուբյեկտիվություն) է կոչվում օբյեկտիվ իրավիճակը հաշվի չառնող, կանխակալ, կամայական, ոչ գիտական մոտեցումը։
{{Philo-stub}}
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=176}}
 
[[Կատեգորիա:Աշխարհայացքներ]]
[[Կատեգորիա:Իմացաբանական տեսություններ]]
 
 
{{Անավարտ}}