«Սուբստանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
'''Սուբստանց''' ({{lang-lat|}} substantial subs-tare - գոյություն ունենալ), փիլիսոփայության կատեգորիա, որը նշանակում է աշխարհի մեջ եղած վերացականը, ընդհանուրը, հաստատունը, որն ապահովում է աշխարհի միասնությունը՝ ներառելով նրա կոնկրետ, եզակի, անցողիկ երևույթների բազմազանությունը։ Տեսական [[մտածողություն]]ն իսկապես միտում ունի ի մի բերելու երևույթների բազմազանությունը․ Սուբստանցի կատեգորիան ծագում է, երբ այդ միտումը մտահայեցողաբար տարածվում է աշխարհի վրա ընդհանրապես։ Անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթի մեջ ([[միլեթյան դպրոց]], [[Հերակլիտ]], [[Անաքսագորաս]], Դեմոկրիտ, էլեացիներ, [[Էպիկուր]] և այլն) Սուբստանցին համարժեք են առաջնային տարրերը, նյութական մասնիկները, [[ատոմ]]ը և այլն, իսկ իդեալիստական ավանդույթի մեջ՝ պլատոնյան «գաղափարները», [[Արիստոտել]]ի «անշարժ էությունը» և այլն, որոնք որպես իսկական կեցություն հակադրվում էին զգայական աշխարհի երևույթներին։ Կարևորագույն խնդիր էր նաև շարժման հարցը, ոմանք (Հերակլիտ, Էպիկուր և այլն) Սուբստանցն պատկերացնում էին իբրև ինքնաշարժվող, բայց մեծ մասը (էլեացիներ, Դեմոկրիտ, Արիստոտել և այլն) գտնում էր, որ միասնական, հավերժական, հաստատուն առաջնահիմքին փոփոխականություն (շարժում) վերագրելը տրամաբանական հակասություն կլիներ։ Միջնադարում սկիզբ է առնում երկու (հոգևոր-աստվածային և նրանից կախված՝ նյութական-մարմնական) Սուբստանցների տարբերակումը։ [[Դեկարտ]]ը, բացի բացարձակ Սուբստանցից ([[աստված]]) ընդունում է երկու արարյալ, բայց միմյանցից անկախ, ինքնաբավն հավատակից Սուբստանցներ՝ տարածական և մտածող։ Սպինոզայի ուսմունքում Սուբստանցը ինքը բնությունն է՝ վերցված իր միասնության տեսակետից և որպես աշխարհի բազմազանությունն առաջացնելու կարողություն, սուբստանց-բնությունն օժտված է այն բոլոր հատկություններով, որոնք վերագրվում էին աստծուն։ Գերմանական դասական փիլիսոփայությունը ընկալեց սպինոզյան Սուբստանցի գաղափարը՝ հատկապես շեշտելով Սուբստանցի ինքնաշարժումը և հաստատունի ու փոփոխականի, միասնականի ու բազմազանի դիալեկտիկան։ Դիալեկտիկական մատերիալիզմի մեջ Սուբստանցի կատեգորիան համընկնում է մատերիայի հետ՝ վերցված նրա բոլոր դրսևորումների տեսակետից։ Սուբյեկտիվ իդեալիստական, ֆենոմենալիստական փիլիսոփայությունը (հյումիզմը, [[պոզիտիվիզմ]]ը, [[պրագմատիզմ]]ը) ժխտում է Սուբստանցի հասկացությունը, որպես վերացական-տեսական, մտահայեցողական-մետաֆիզիկական մտակառուցում։
{{Philo-stub}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=176}}