«Սուդան (բնամարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Վերահղվում է դեպի Սուդան (աշխարհագրական շրջան)
Պիտակ՝ Նոր վերահղում
 
Տող 1.
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Սուդան (աշխարհագրական շրջան)]]
{{Այլ կիրառումներ|Սուդան (այլ կիրառումներ)}}
'''Սուդան''' ({{lang-ar|Բիլադ աս-սուդան}}՝ սևերի երկիր), բնամարզ [[Աֆրիկա]]յում։
 
Տարածվում է [[Սահարա]]յի հարավային սահմանից մինչև հյուսիսային լայնության 4-8° և Ատլանտյան [[օվկիանոս]]ից մինչև Եթովպական բարձավանդակ։ Տարածությունը մոտ 5 միլիոն կմ² է։ Գտնվում է մինչքեմբրիի Աֆրիկական պլատֆորմի սահմաններում, որի սինեկլիզներին համապատասխանում են միջին Նիգերի, Չադ լճի, Սպիտակ Նեղոսի իջվածքները՝ լցված ավազակավային նստվածքներով։ Բարձրությունը 200-500 մ է, առավելագույնը՝ 3088 մ (Մառա լեռ)։ Իջվածքների վրա բարձրանում են բյուրեղային Ջոս, Դարֆուր, Կորդոֆան սարավանդները։ Ռելիեֆի կարևոր տարրերից են գետահովիտներն ու ժամանակավոր հոսքերը։ Կլիման մերձհասարակածային է, շոգ։ Առավելագույն միջին ջերմաստիճանը 30-35 °C է, ամենացուրտ ամսվա նվազագույն միջինը՝ 20-26 °C։ Տարեկան տեղումները հյուսիսում 100 մմ են, հարավում՝ մինչև 2000 մմ։ Խոշոր գետերն են [[Նեղոս]]ը, [[Նիգեր]]ը, [[Սենեգալ]]ը, Շարին, Գամբիտն, լիճը՝ Չադը։ Հյուսիսում դարչնակարմրագույն և կարմրագորշ հողերի վրա տարածված են կիսաանապատներ, անապատացած սավաննաներ և քսերոֆիլ նոսր անտառներ, հվարաում, կարմրահողերի վրա՝ բարձրախոտ (մինչև 5 մ) սավաննաներ և սավաննային անտառներ՝ բաոբաբերով և հովանոցաձև ակացիաներով, գետափերին՝ սրահային անտառներ։
Սուդանում ամբողջովին կամ մասամբ գտնվում են Մենեգալ, [[Գվինեա-Բիսաու]], Գամբիտ, [[Մալի]], [[Նիգեր]], [[Չադ]], Մուդան, Կենտրոնա-Աֆրիկյան Հանրապետություն, [[Կամերուն]], [[Նիգերիա]], [[Բենին]], [[Տոգո]], [[Գանա]], Վերին Վոլտա, [[Փղոսկրի Ափ]], [[Գվինեա]] [[պետություններ]]ը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=181}}
 
[[Կատեգորիա:Աֆրիկա]]
 
 
{{Անավարտ}}