«Սուլեյման Ստալսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 2.
'''Ստալսկի Սուլեյման''' ({{ԱԾ}}), լեզգի սովետական բանաստեղծաշուղ, Դաղստանի ժողովրդական բանաստեղծ ([[1934]])։
 
20 տարուց ավելի արտագնա աշխատանք է կատարել։ [[20-րդ դար]]ի սկզբից ապրել է գյուղացու կյանքով։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական կռիվների ([[1918]]—[[1920]]) մասնակից։ Սուլեյման Ստալսկին [[1925]] թվականից՝ Դաղստանի կենտրոնական գործ կոմիտեի անդամ։ [[1930]] թվականին ընտանիքով մտել է կոլտնտեսություն։ Ստալսկիի մերկացնող երգերում ու երգիծական ոտանավորներում հնչել է սոցիալական չարիքը կրողների դեմ ուղղված բողոք [«Վաճառական աստիճանավորները», ([[1915]])]։ [[1920]] թվականին Դաղստանում սովետական իշխանության վերջնականապես հաստատվելուց հետո Ստալսկին արձագանքել է երկրում կատարվող բոլոր իրադարձություններին։ [[1935]]—[[1936]] թվականին ժողովրդական ավանդական պոեզիայի ոգով գրել է «Դաղստան» պոեմ-ժամանակագրությունը։ Ստալսկին իր ստեղծագործությամբ բանահյուսությունը հասցրել է գրականության մակարդակի։ Նրա ոտանավորները թարգմանվել են [[ԽՍՀՄ]] շատ ժողովուրդների լեզուներով (այդ թվում՝ նաև հայերեն)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=184}}