«Մասնակից:Կարինե Վիրաբյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «# '''Կարինե Վիրաբյան - Աչքեր, որ ծնունդ  տվեցին նոր ռոմանսի 1897 Թվականն էր։ Համերգի էր պատրաստվում Ա...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 13:09, 5 Մայիսի 2021-ի դրությամբ

  1. Կարինե Վիրաբյան - Աչքեր, որ ծնունդ  տվեցին նոր ռոմանսի 1897 Թվականն էր։ Համերգի էր պատրաստվում Ալեքսանդրապոլի մշակութասեր հասարակությունը, որին ներկա էին  լինելու քաղաքի ճանաչված մարդիկ,այդ թվում Ավետիք Իսահակյանը   և Արմեն Տիրգրանյանը։ Համերգը հրաշալի էր։ Բեմից երգող գեղեցկուհու  գերող Սև աչքերը անմոռանալի հետք թողեցին շատերի սրտերում։Համերգի  հաջորդ օրը ընկերները հանդիպելիս կիսվում են նախորդ օրվա տպավորություններով։  Իսահակյանը  ասում է, որ երգչուհու սև աչքերը մեծ տպավորություն են թողել և գերել են իրեն, որից ծնվել է մի գողտրիկ բանաստեղծություն։ Արմեն Տիգրանյանը ոգևորված ընկերոջից անկեղծանում է, որ սևաչյա կինը իր վրա նույնպես մեծ տպավորություն է թողել, որից ծնվել է հիասքանչ երաժշտություն։ Միացնելով իրար երկու հանճարների  ստեղծագործությունները, ծնվում է այն գողտրիկ ռոմանսը, որը մինչ այսօր գերում է բազում մարդկանց սրտեր՝ մնալով արդիական։
  2. Թոնրի շուրթին ծնված բանաստեղծը Թոնրատունը ունի մեծ նշանակություն թանգարանի համար,այն դարձել է նվիրական անկյուն,քանի որ այստեղ է ծնվել բանաստեղծը։1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Շիրակ աշխարհում ձմռան նախօրեին, ծնվելու էր Իսահակյանների տան աստվածային թվով՝  7-րդ երեխան։ Տատմոր առաջարկությամբ  ծնունդը ընդունվելու է թոնրատանը, քանի որ  այն ամենատաք անկյունն էր։ Երբ տատմերը ավետվում է լուրը սպասողներին․<<Ավետիս,Ավետիս, տղա ծնվեց>> ,Սահակ աղան ներս մտնելով ձեռքերի վրա բարձրացնում է նորածնին և ասում․<< Թող ավետիս լինի ոչ միայն մեր ընտանիքի համար>>։ Մենք գիտենք,որ հայրական օրհնանաքը բարձրանում է առ Աստված և իսկաապես փոքրիկի ծնունդը ավետիս էր ոչ միայն Իսահակայնների գերդաստանի, այլ նաև մի ողջ ժողովրդի համար։Այն իր ապրած կյանքով  հավերժացավ  և հավերժացրեց մի ողջ ժողովրդ։