«Ոսկրածուծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Bone Marrow.png|240px|մինի|Ոսկրածուծի հանույթ]]
 
'''Ոսկրածուծ''', [[մարդ]]ու և [[ողնաշար]]ավոր [[կենդանի]]ների [[ոսկոր|ոսկրային]] խոռոչները լցնող [[հյուսվածք]]։ Տարբերում են կարմիր և դեղին ոսկրածուծեր։ Կարմիր ոսկրածուծն ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է տափակ [[ոսկրեր]]ում, ողերում և խողովակավոր ոսկրերի էպիֆիզներում։ Այն հասուն [[կաթնասուն]]ների և մարդու հիմնական արյունաստեղծ [[օրգան]]ն է, որտեղ զարգանում են արյան ձևավոր տարրերը՝ [[էրիթրոցիտ]]ները, հատիկավոր [[լեյկոցիտ]]ները, [[թրոմբոցիտ]]ները, ինչպես նաև ոսկրածուծային լիմֆոցիտները։ Մարդու ոսկրածուծը ձևավորվում է սաղմնային կյանքի 7-8-րդ շաբաթում, սկսում գործել ներարգանդային կյանքի 4-րդ ամսում։ 3-4 տարեկանից սկսած կարմիր ոսկրածուծն աստիճանաբար վեր է ածվում դեղին ոսկրածուծի, որտեղ գերակշռում են [[ճարպ]]ային [[բջիջ]]ները։ Կարմիր ոսկրածուծի հիմքը կազմում է ցանցանման հյուսվածքը, որի առաջացրած բջջային ցանցի վրա տեղավորվում են արյունաստեղծ բջիջները։ Ոսկրածուծի կազմության մեջ կան արյունաստեղծ ցողունային բջիջներ (ամբողջ բջիջների 0,1%), որոնց բազմակի բաժանման ու զարգացման շնորհիվ այն պահպանում է իր արյունաստեղծ ֆունկցիան և ապահովում [[օրգանիզմ]]ում էրիթրոցիտների ու լեյկոցիտների անընդհատ նվազման (ֆիզիոլոգիական հեմոլիզ) փոխհատուցումը։ Հասունացած բջիջները ոսկրածուծից անցնում են [[արյուն|արյան]] հունի մեջ։ Բացի հասուն բջիջներից ոսկրածուծից դուրս են գալիս նաև որոշ քանակությամբ ցողունային բջիջներ, որոնք ընդունակ են տեղափոխվելու արյունաստեղծ այլ օրգաններ։ Չափահաս մարդու օրգանիզմում ոսկրածուծը կազմում է մարմնի քաշի 4,5-4,7%֊ը։ Արյունահոսությունների ժամանակ ոսկրածուծում արյունաստեղծման պրոցեսը կարող է խիստ արագանալ և վերականգնել կորցրած բջիջների քանակը ոսկրածուծը և մասնավորապես նրա ցողունային բջիջները շատ զգայուն են որոշ ներգործությունների (օրինակ՝ իոնացնող ճառագայթների) նկատմամբ։ Ուստի ոսկրածուծի վիճակը նման ազդեցությունների պայմաններում օրգանիզմի դիմադրողականությունը որոշող կարևոր գործոններից է։