«Մասնակցի քննարկում:23artashes»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Պիտակ: Reverted
Պիտակ: Reverted
[[Մասնակցի քննարկում:23artashes/Պահոց (2021)|Պահոց (2021)]]
|}
 
 
== Հարց [[user:POitor|POitor]]-ից ==
Ողջույն հարգելի` [[user:23artashes|23artashes]], դուք ջնջել էիք իմ ստեղծաց «Հինգերորդ ալիք (5-րդ ալիք)» հոդվածը, նշելով որ այն ակնհայտ գովազդ է, շահերի բախում, բայց այդտեղ որևիցե գովազդ չկա, հնարավոր է անպես է նյութը ստեղծվել, որ ընկալվել է որպես գովազդ, բայց ես վստահեցնում եմ, որ այդտեղ որևիցէ միտում չի եղել, հոդվածը ստեղծվել է հեռուստաալիքի պաշտոնական կայքում գրված նյութերի հիմնման վրա: Կխնդրեի հետ շրջել և եթե իսկապես այն գովազդ է համարվում, ես կփոխեմ տեքստը:
--[[Մասնակից:POitor|POitor]] ([[Մասնակցի քննարկում:POitor|քննարկում]]) 22:55, 4 Մայիսի 2021 (UTC) POitor_ARM
:Հարգելի [[user:POitor|POitor]], ողջույն։ Նախ՝ խնդրում եմ մասնակիցներին ուղղված խմբագրումները կատարել քննարկման էջում, ոչ թե պահոցում, որպեսզի մասնակցին գա ծանուցում և նա նկատի Ձեր գրառումը։ Հիմա այդ հոդվածի մասին։ Խնդիրը հենց «հեռուստաալիքի պաշտոնական կայքում գրված նյութերի հիման վրա» գրելն է։ Վիքիպեդիայում բոլոր հոդվածները պետք է հիմնվեն վստահելի երկրորդական աղբյուրների վրա։ Ընկերությունների պաշտոնական կայքերը աղբյուր չեն համարվում, քանի որ, որպես կանոն, դրանցում կա շահերի բախում և իրականացվում է ընկերության գովազդ։ Նման հոդվածները ենթակա են արագ ջնջման։ Խնդրում եմ ծանոթանալ [[Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ|«Վստահելի աղբյուրներ»]] էջին և, գտնելով երկրորդական վստահելի աղբյուրներ, վերստեղծել էջը։ Նախկինի վերականգնումը եղած բովանդակությամբ անիմաստ է։ Շնորհակալություն։ --[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]]) 05:29, 5 Մայիսի 2021 (UTC)