«Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 22.
| wikisource = en:Treaty of San Francisco
}}
'''Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր''', [[1951]] թվական, 48 պետությունների անջատ պայմանագիր [[Ճապոնիա]]յի հետ, որ կնքվել է [[սեպտեմբերի 8]]-ին [[Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս]]ում։ Պայմանագիրը նախապատրաստել էին [[ԱՄՆ]]-ի և [[Մեծ Բրիտանիա]]յի կառավարությունները հակառակ [[Պոտսդամի դեկլարացիա]]յի և մի շարք դաշնակցային համաձայնագրերի, առանց [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] (որ մեծ դեր էր խաղացել միլիտարիստական Ճապոնիայի ջախջախման գործում) և [[ՉԺՀ]]-ի մասնակցությամբ։ Պայմանագիրը բաղկացած է 7 գլուխներից (27 հոդված)։ [[Կոնֆերանս]]ում սովետական պատվիրակությունը մատնանշեց, որ պայմանագրի անգլո-ամերիկական նախագիծը անբավարար է, քանի որ չի ապահովում Ճապոնիայի խաղաղությունը, անվտանգությունն ու դեմոկրատական զարգացումը և առաջարկեց ուղղումներ ու 8 նոր հոդված։ Սակայն [[ԱՄՆ]]-ին և [[Մեծ Բրիտանիա]]յին հաջողվեց անցկացնել իրենց նախագիծը, որը պայմաններ էր ստեղծում ճապոնական միլիտարիզմի վերածնման համար, երկարաձգում էր Ճապոնիայի օտարերկրյա օկուպացիան, ուղի էր հարթում երկիրը ռազմական խմբավորումների մեջ ներքաշելու համար և այլն։

[[ԽՍՀՄ]]-ն, [[Լեհաստան]]ն ու [[Չեխոսլովակիա]]ն, ինչպես նաե կոնֆերանսում չներկայացված [[Բիրմա]]ն, [[ԿԺԴՀ]], [[Հնդկաստան]]ը, [[ՄԺՀ]]-ն, [[ՉԺՀ]]-ն և [[ՎԴՀ]]-ն հրաժարվեցին ստորագրել պայմանագիրը։ Նույն օրը ստորագրվեց ճապոնա-ամերիկյան «անվտանգության պայմանագիրը», որով [[ԱՄՆ]] իրավունք էր ստանում [[Ցամաքային զորքեր|ցամաքային]], [[ռազմաօդային զորքեր|ռազմաօդային]] և [[ռազմածովային զորքեր|ռազմածովային]] բազաներ ունենալ ճապոնիայում կամ նրա մոտակայքում։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=172}}