«Մասնակից:Liana Karapetyan H/Արամ Խաչատրյանի հանդիպումը Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի հետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
== Նախապատմություն ==
Համաշխարհային ճանաչում ունեցող դասական [[Արամ Խաչատրյան|Արամ Խաչատրյանի]] կյանքի վառ էջերից է նաև հանդիպումները բազմաթիվ հայտնի հասարակական գործիչների և մշակույթի ակնառու ներկայացուցիչների հետ: 1950 թվականին Հռոմ մեկնելով` սկսվում է նրա համաշխարհային շրջագայությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորը շրջագայում է աշխարհի շուրջ 50 երկրներում։ Իր հանդիպումներից Արամ Խաչատրյանը մեծ ոգևորությամբ հիշում է Հռոմի Պապ Հովհաննես 23-րդ հետ հանդիպումը 1963 թվականին Իտալիայում հերթական համերգային շրջագայության ժամանակ:
[[Հռոմի Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիա|Հռոմում Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիայում]] Խաչատրյանի պատվին կազմակերպվում է ընդունելություն: Ընդ որում, դեռ 1960թ. Արամ Խաչատրյանը ճանաչվել էր Հռոմի Accademia Nazionale di Santa Cecilia ակադեմիայի պատվավոր անդամ (պրոֆեսոր, ակադեմիկոս): Ակադեմիայի նախագահ Բուստինին հանդես է գալիս ելույթով, ողջունում Խաչատրյանին, իսկ ավելի ուշ զրույցի ժամանակ անսպասելիորեն հարց ուղղում Արամ Խաչատրյանին, թե արդյոք վերջինս կցանկանա հանդիպել Հռոմի Պապ Հովհաննես 23-րդի հետ:
Խաչատրյանի համար, անշուշտ, անսպասելի էր նման առաջարկը, և նա վստահ և անկեղծ ժպիտով պատասխանում է.