«Մասնակից:Liana Karapetyan H/Արամ Խաչատրյանի հանդիպումը Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի հետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Արամ Խաչատրյանի հանդիպումը Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի հետ,''' հանդիպում, որը տեղի ունեցել։
Համաշխարհային ճանաչում ունեցող դասական Արամ Խաչատրյանի կյանքի վառ էջերից է նաև հանդիպումները բազմաթիվ հայտնի հասարակական գործիչների և մշակույթի ակնառու ներկայացուցիչների հետ: 1950թ. Հռոմ մեկնելով` սկսվում է նրա համաշխարհային շրջագայությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորը շրջագայում է աշխարհի շուրջ 50 երկրներում։ Իր հանդիպումներից Արամ Խաչատրյանը մեծ ոգևորությամբ հիշում է Հռոմի Պապ Հովհաննես 23-րդ հետ հանդիպումը 1963թ. Իտալիայում հերթական համերգային շրջագայության ժամանակ:
 
== Նախապատմություն ==
Համաշխարհային ճանաչում ունեցող դասական Արամ Խաչատրյանի կյանքի վառ էջերից է նաև հանդիպումները բազմաթիվ հայտնի հասարակական գործիչների և մշակույթի ակնառու ներկայացուցիչների հետ: 1950թ.1950 թվականին Հռոմ մեկնելով` սկսվում է նրա համաշխարհային շրջագայությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորը շրջագայում է աշխարհի շուրջ 50 երկրներում։ Իր հանդիպումներից Արամ Խաչատրյանը մեծ ոգևորությամբ հիշում է Հռոմի Պապ Հովհաննես 23-րդ հետ հանդիպումը 1963թ.1963 թվականին Իտալիայում հերթական համերգային շրջագայության ժամանակ:
Հռոմում Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիայում Խաչատրյանի պատվին կազմակերպվում է ընդունելություն: Ընդ որում, դեռ 1960թ. Արամ Խաչատրյանը ճանաչվել էր Հռոմի Accademia Nazionale di Santa Cecilia ակադեմիայի պատվավոր անդամ (պրոֆեսոր, ակադեմիկոս): Ակադեմիայի նախագահ Բուստինին հանդես է գալիս ելույթով, ողջունում Խաչատրյանին, իսկ ավելի ուշ զրույցի ժամանակ անսպասելիորեն հարց ուղղում Արամ Խաչատրյանին, թե արդյոք վերջինս կցանկանա հանդիպել Հռոմի Պապ Հովհաննես 23-րդի հետ:
Խաչատրյանի համար, անշուշտ, անսպասելի էր նման առաջարկը, և նա վստահ և անկեղծ ժպիտով պատասխանում է. «…

{{քաղվածք|Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Հռոմի Պապ Հովհաննես 23-րդի հետ, և իհարկե, ես սիրով կընդունեի հրավերը…»:<ref>Хачатурян Арам, Страницы жизни и творчества /Из бесед с Г. М. Шнеерсоном/, М., 1982, с. 167-170.</ref>|Արամա Խաչատրյան}}
 
 
Այս խոսքերը կարծես ձուլվեցին շարունակվող զրույցներին, ընդունելությունն ավարտվեց հաջորդն օրն արդեն Խաչատրյանը մոռացել էր այս առաջարկի մասին՝ զբաղված լինելով իր համերգային գործունեությամբ: Շարունակելով իր համերգային շրջագայությունը՝ Խաչատրյանը նախ մեկնենում է Թուրին, ապա նաև՝ Բոլոնիա, որտեղից և կրկին վերադառնում է Հռոմ: Նա հյուրանոցի իր համարում մի գեղեցիկ բացիկ է գտնում՝ Հռոմի Պապի մոտ ընդունելության հրավերով: Ապա հնչում է նաև հեռախոսազանգը և ինչ-որ մեկը ռուսերեն լեզվով հայտնում է, որ հաջորդ օրը առավոտյան տասն անց կեսին իրենց կմոտենա ծառայողական մեքենան Խաչատրյանին և կնոջը Վատիկան տեղափոխելու համար: Ի դեպ, հեռախոսով նաև հայտնում են, որ Խաչատրյանը պետք է լինի սև կոստյումով, իսկ կինը՝ առանց լանջաբացվածքի մուգ զգեստով և սև գլխաշորով: Խաչատրյանի հաղորդմամբ հագուստները իրենք ունեին, իսկ մուգ ժանյակազարդ գլխաշորի համար հարկ եղավ շտապ անցնել խանութներով և գնել այն:
Ինչպես պատմում է Խաչատրյանը, Հռոմի Պապի մոտ հյուրընկալվելու մասին, ճիշտ է, առաջին անգամ լսել էր պրոֆեսոր Բուստինից, բայց նաև հիշում էր, որ Հռոմում իր առաջին համերգին ներկա էին կարդինալի կարմիր հագուստներով երկու մարդ, որոնք առաջին շարքում էին նստած: «…Ինձ հետո ասացին, որ նրանցից մեկը հռոմեական կաթոլիկ եկեղեցու հայազգի կարդինալ Աղաջանյանն է: Համերգի ավարտից հետո նա ինձ մոտեցավ շնորհավորելու: Ինձ նաև ասել էին որ նա 17 լեզու գիտեր: Ամեն դեպքում իմ ներկայությամբ վերջինս հանդիսատեսի հետ, ովքեր մոտենում էին ինձ շնորհավորելու, խոսում էր իտալերեն, ռուսերեն, հայերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով: Կարդինալ Աղաջանյանի ներկայությունն իմ համերգին իտալացի բարեկամներիս կողմից գնահատվեց որպես մեծ պատիվ: Փոխադարձ հարգանքի, համակրանքի և քաղաքավարության արժանապատիվ մթնոլորտում նա ինձ իմ երաժշտության մասին իր տպավորությունները արտահայտող մի քանի ջերմ խոսքեր փոխանցեց և հեռացավ»:
Տող 8 ⟶ 15՝
Յուրաքանչյուր սենյակը, որի միջով անցնում էին Խաչատրյանը և կինը, գունավորված էր մի գույնով և համապատասխանում էր սրահի զարդարանքներին: Խաչատրյանը և կինը քայլում էին թարգմանչի ուղեկցությամբ, իսկ յուրաքանչյուր սրահի դռան մոտ կանգնած պահակախումբը, միջնադարյան հագուստներով, բացում էին իրենց առաջ սրահի դռները: «… Վերջապես մենք հասանք մի սրահ, որտեղ և խնդրեցին մեզ սպասել, քանի որ Պապը դեռ չէր ավարտել իր նախորդ հանդիպումը: 5 րոպե անց, նրանք մեզ ուղեկցեցին մեկ այլ, ավելի փոքր սրահ, որի պատերը ծածկված էին կարմիր մետաքսով: Հովհաննես 23-րդ պապը սրահ մտավ առանց որևէ հանդիսավորության և մի քանի քայլ կատարեց մեզ ընդառաջ: Մենք ևս քայլեցինք նրան ընդառաջ: … նա մի ծեր մարդ էր, սպիտակ մետաքսե փարաջայով և գլխին սպիտակ գլխարկով: Մենք մոտեցանք, և նա հասարակ ծերունու պես ձեռքը մեկնեց դեպի մեզ…: Նա իմաստուն և մեծ մարդ էր: Ես շատ ուրախ էի այս հանդիպման համար և մեծ հետաքրքրությամբ լսում էի նրան, թե որքան է սիրում երաժշտություն՝ եկեղեցական, ժողովրդական: Մենք կանգնած էիք չորսով և զրուցում էինք: Համաձայն ընդունված կարգի, որ տեղեկացրել էին մեզ ավելի վաղ, Պապին հարցեր տալ ցանկալի չէ, և ես աշխատում էի այն պահպանել: Նա ինքն էր ինձ հարցեր տալիս: Ես իտալերեն չգիտեի, բայց հասկանում էի, որ թարգմանիչը նրան պատմում էր իմ մասին, որ ես կոմպոզիտոր եմ, Իտալիայում իմ համերգների մասին և որ հանդիսանում եմ Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ: Լսելով այս ամենը՝ Պապն ասում է. «…Դա ինձ ուրախացնում է: Եթե կյանքը երգ է՝ այն հիասքանչ է»: Այս ասելով՝ նա բարի ժպիտով նայեց իմ աչքերին ու թեև, ըստ կանոնակարգի, Պապի հետ խոսելն արգելվում էր, ես, ամեն դեպքում, արձագանքեցի նրա այդ խոսքերին. …Ձե՛րդ Սրբություն, աշխարհի բոլոր բարի մարդիկ ձգտում են, որ կյանքը լինի երգ՝ հարմոնիկ և գեղեցիկ: Հանկարծ ես նկատեցի, որ նրան մոտեցավ սպասավորներից մեկը: Պապը շրջվեց, վերցրեց սկուտեղից փոքրիկ տուփը և տվեց ինձ: Նրանում Վատիկանի մեդալն էր Հովհաննես 23-րդ պապի պատկերով: Դրանից հետո մենք հրաժեշտ տվեցինք՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար»:
Մի քանի ժամ հետո հյուրանոց են ուղարկում Խաչատրյանի՝ Պապի հետ հանդիպման լուսանկարը: Խաչատրյանը անգամ չէր հասկացել, թե որ պահին և ով էր նկարել այն, քանի որ զրույցի ընթացքում սրահում իրենց չորսից բացի այլ մարդ չկար: Ինչպես Խաչատրյանն է նշում. «… ինձ համար հիշարժան այս նկարը այժմ պահվում է իմ տանը»:
Իհարկե, Վատիկանից վերադառնալուց հետո Խաչատրյանին են մոտենում բազմաթիվ լրագրողներ, և հաջորդ օրն արդեն իտալական բոլոր թերթերը գրում են Պապի հետ Խաչատրյանի հանդիպման մասին:Հանդիպումն իրոք բացառիկ էր, քանի որ ԽՍՀՄ-ը և Վատիկանը դիվանագիտական հարաբերություններ դեռևս չունեին, և Խաչատրյանը դարձավ Խորհրդային Միության առաջին քաղաքացին, ով պատիվ ունեցավ հանդիպելու Հռոմի Պապին<ref>Арам Хачатурян. Жизнь и творчество, Арутюнов Д.А., Изд.: Слово / Slovo, 2003, стр. 186-189</ref>:
 
 
== Ծանոթագրություններ ==
Աղբյուրը՝
{{ծանցանկ}}
1. Хачатурян Арам, Страницы жизни и творчества /Из бесед с Г. М. Шнеерсоном/, М., 1982, с. 167-170.
2. Арам Хачатурян. Жизнь и творчество, Арутюнов Д.А., Изд.: Слово / Slovo, 2003, стр. 186-189