«Ձյունիտիրո Կոիձումի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 6.
Կոիձումին եղել է հայտնի քաղաքական գործիչ, 2005 թվականին լիբերալ դեմոկրատական կուսակցությունը իր ղեկավարությամբ ստացել է խորհրդարանային մեծամասնությունը։ Ներքին քաղաքականության բարեփոխումների, պետական պարտքի կրճատման և փոստային ծառաայությունների մասնավորեցման կողմնակիցն էր։ Նրա օրոք արտաքին քաղաքականությունը հայտնի է դարձել [[Չինաստան]]ի, [[Հարավային Կորեա]]յի և [[Ռուսաստան]]ի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ Չնայած [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Ճապոնիայի գրավված երկրների կողմից բողոքին, նա բազմիցս այցելում էր Յասուկունի տաճարը, որտեղ հարգում էին պատերազմի ժամանակ զոհված զինվորների և ռազմական գործիչների, ներառյալ` զինվորական հանցագործների հիշատակը։ Բազմիցս պահանջել է Ռուսաստանին պատկանող [[Կուրիլյան կղզիներ]]ի վերադարձը։ Ակտիվորեն խթանել է ճապոնական զորքերի Իրաք ուղարկումը։ Ելույթ է ունեցել Ճապոնիայի սահմանադրության փոփոխման համար` կայսերական գահին իգական ժառանգությունը հաստատելու նպատակով։
 
Իր կառավարման ժամանակաշրջանը հայտնի է դարձրել տնտեսական բարեփոխումներով, որի արդյունքում շուրջ մեկ միլիոն ճապոնացի այժմ ապրում է պետական նպաստներով<ref>[http://www.timesonline.co.uk/article/0,,25689-2067104,00.html Grey gangsters get state pension — Times Online]</ref>, ներառյալ նաև Յակուձայի ավազակային կազմակերպության նախկին մասնակիցները։ Կոիձումիի բարեփոխումներից առավել հայտնի է պետական փոստային ծառայության մասնավորեցումը, որը միաժամանակ ներառված է Ճապոնիայի մեծ վարկային կազմակերպությունների ցանկում, որը մրցակցում է առևտրային բանկերի հետ։ Կոիձումին փոստային ծառայության մասնավորեցումն անվանում էր «բարեփոխումների բարեփոխում», քանի որ «Միջոցների անարդյունավետ ծախսումը նվազեցնում է գանձարանի միջոցները և աղտոտում շրջակա միջավայրը»<ref>{{Cite web |url=http://metropolis.co.jp/biginjapan/377/biginjapaninc.htm |title=Архивированная копия |accessdate=2006-08-16 |archiveurl=https://web.archive.org/web/20060701154916/http://metropolis.co.среду»xn--jp-cfa966aea9dgt/biginjapan/377/biginjapaninc.htm |archivedate=2006-07-01 |deadlink=yes |dead-url=yes }}</ref>։
 
Հակված է բանավեճերի և պոպուլիստական հասարակական հրապարակումների, խարիզմատիկ, դրական իմիջ ունեցող, էներգիայով լի քաղաքական գործիչ է։ Կանանց նշանակել է պատասխանատու պետական պաշտոնների, ներառյալ` ճապոնյայի արտաքին գործերի նախարարի պաշտոնի, որը զբաղեցրել է Մակիկո Տանակոն։ Բաժանված է, ունի երկու որդի։ Հասակը 169սմ է, քաշը` 60կգ։ Հեղինակավոր Կեյո համալսարանի շրջանավարտ է եղել։