«Մոնտեսսորիի մանկավարժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
[[Պատկեր:Подготовленная среда Монтессори-класса.jpeg|մինի|Դասարանն ըստ Մոնտեսսորիի|323x323փքս]]
'''Մոնտեսսորիի մանկավարժություն''' հայտնի է նաև ինչպես '''Մոնտեսսորիի համակարգ''', դաստիարակության համակարգ, որը առաջադրվել է 20-րդ դարի առաջին կեսին իտալացի մանկավարժ [[Մարիա Մոնտեսսորի]]ի կողմից<ref>{{cite book|last=Монтессори|first=Мария|title=Впитывающий разум ребенка|year=2009|publisher= Благотворительный фонд "Волонтеры"|isbn=978-5-903884-03-2}}</ref>։ Նա ֆիզիկոս և բժիշկ էր, ով կյանքի որոշակի փուլում սկսեց հետաքրքրվել մանկավարժությամբ։ Շփվելով երեխաների հետ՝ Մոնտեսսորին նկատեց, որ թույլ երեխաներ չկան․ պարզապես պետք է օգնել, որ երեխան կենտրոնանա։ Մոնտեսսորիի մանկավարժության հիմքում բազմաթիվ գիտափորձերն են, որոնք նա արել է իր սաների հետ։ Այս է պատճառը, որ ինքը՝ Մոնտեսսորին իր ուսմունքը կոչում է «գիտական մանկավարժություն»։ Համակարգի գլխավոր սկզբունքները համարվում են՝ երեխայի ինքնուրույնությունը, ազատություն սահմանափակումների մեջ, երեխայի հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական բնական զարգացումը<ref name="mpedag">{{cite web
|url = http://www.montessori-center.ru/li/mcenter/mpedag/
|title = Монтессори-педагогика
Տող 17.
* Դասարանով ազատ տեղաշարժվել
* Հատուկ նախապատրաստված ուսուցիչ-Մոնտեսսորի
Մոնտեսորիի մեթոդաբանության զարգացմամբ ու տարածմամբ զբաղվում են երկու կառույցներ։ Դրանցից մեկը Մոնտեսորիի ամերիկյան հասարակությունն (AMS) է, իսկ մյուսը՝ Մոնտեսորիի միջազգային ասոցիացիան (AMI), որը հիմնադրվել է Մարիա Մոնտեսորիի կողմից։ Հայաստանում գործում է այդ կառույցին անդամակցող Հայաստանի Մոնտեսորիի ասոցիացիան (AMA), որի կողմից հիմնադրվել է Վիլլա Մոնտեսսորի կենտրոնը՝ առաջին Մոնտեսորի մանկապարտեզը Հայաստանում։
 
Կարևոր է նկատել, որ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի որոշման համաձայն՝ ««Մոնտեսորի» եզրույթն ունի ընդհանուր և (կամ) նկարագրական բնույթ»: Այսպես՝ ապրանքային նշանի պաշտպանության բացակայությունը հանգեցրել է մեթոդի հանրային թյուրըմբռնումների, արդյունքում՝ որոշ դպրոցներ օգտագործում են եզրույթը, սակայն հավատարիմ չեն մնում Մոնտեսորիի սկզբունքներին։
 
== Մեթոդաբանությունը ==
Մոնտեսորիի ուսմունքը ունի երկու հիմնական սկզբունք․
 
# Երեխաները հոգեբանորեն ինքնազարգանում են՝ ''միջավայրի'' հետ փոխազդեցության արդյունքում։
# Նրանք ունեն զարգացման բնածին ուղի, բնական ձգտում դեպի գիտելիքը։ Պարզապես պետք է ստեղծել ''միջավայր'' և տալ ''ազատություն,'' այդ դեպքում երեխաներն ինքնաբերաբար կսովորեն ու կզարգանան։
 
Մոնտեսորիի մեթոդաբանությունը չի խրախուսում ակադեմիական նվաճումների չափումները, ինչպես օրինակ՝ գնահատականներն ու թեստերը։ Մոնտեսորիի մանկավարժության ամենաբնորոշ մեթոդներն են․
 
* ''Խառը տարիքի դասարաններ։'' Փոքրերը սովորում են մեծերից, մեծերը առաջնորդում են փոքրերին․ սա խորացնում է կապերը, մեծացնում երեխաների տեսահորիզոնը։
* ''Ընտրելու ազատություն։'' Ե՛վ զբաղմունքների, և՛ խաղերի, և՛ սննդի համար երեխաները ունեն ընտրության (սահմանափա՛կ ընտրության) ազատություն։ Օրինակ՝ Հայաստանում առաջին Մոնտեսորիի մանկապարտեզում՝ Վիլլա Մոնտեսսորի կենտրոնում ամեն անգամ երեխաներին առաջարկվում է երկու ճաշատեսակ ու տրվում է դրանցից մեկը ընտրելու ազատություն։
* ''Չընդհատվող աշխատաժամանակ։'' Մոնտեսորիի մանկապարտեզներում չկա այս կամ այն զբաղմունքի կոնկրետ ժամ ու ժամանակահատված․ երեխաները ունեն, օրինակ, 3 ժամ, որի ընթացքում անում են այն, ինչ ուզում են։
* ''Ոչ թե հրահանգավորում, այլ «գյուտ»։'' Քանի որ ընդհանուր աշխատաժամանակը բաժանված չէ, միջավայրում սահմանափակումներ չկան, երեխան էլ չի ստանում հրահանգներ, նա զբաղվում է նրանով, ինչ ձեռքն է ընկնում։ Այդ գործընթացում անխուսափելին են «գյուտերն» ու «էվրիկաները»։
 
== Գրականություն ==