«Վահե Մխիթարյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (ներկայացնում եմ ջնջման)
 
== Կենսագրություն ==
Վահե Մխիթարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 11-ին ՀՀՀայաստանի [[Տավուշի մարզ|Տավուշի մարզի]]ի [[Վերին Կարմիրաղբյուր]] գյուղում։ Ընտանիքի անդրանիկ զավակն էր, ունի նաև կրտսեր քույր։ Հայրը՝ Արմեն Սամվելի Մխիթարյանը, ունի միջնակարգ կրթություն և զբաղվում է արտագնա աշխատանքով, իսկ մայրը՝ Լուսիկ Վիլիկի Մանուչարյանը, ավարտել է [[Բերդ (քաղաք)|Բերդի]] հումանիտար քոլեջը տեխնիկ-մենեջերի մասնագիտությամբ ու աշխատել գյուղի մանկապարտեզում։ Հայրական կողմի պապիկի եղբայրը՝ [[Վասակ Մխիթարյան|Վասակ Հակոբի Մխիթարյանը]], զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 29-ին սահմանամերձ [[Այգեպար]] գյուղի պաշտպանության մարտերի ընթացքում՝ գլխին ստացած հրազենային վնասվածքներից։ Վահեի մորեղբայրը՝ Արթուր Վիլիկի Մանուչարյանը, 1990-2007 թվականների ընթացքում ծառայել է ՀՀՀայաստանի զինված ուժերի հյուսիս-արևելյան սահմանամերձ զորամասերից մեկում՝ զբաղեցնելով դասակի հրամանատարից մինչև մարտկոցի հրամանատարի պաշտոն․ այժմ պահեստազորի սպա է՝ կապիտան։
 
Մեծանալով ընտանիքում հարազատների հերոսությունների մասին պատմությունների ազդեցության տակ ու նրանց խիզախության օրինակն աչքի առաջ ունենալով՝ Վահեն դաստիարակվել է որպես հայրենապաշտ ու ազգանվեր հայ, որի համար հայրենիքը բարձրագույն արժեք է, իսկ նրան ծառայելը՝ բարձրագույն պատիվ։
2019 թվականի հուլիսի 5-ին զորակոչվել է հայկական բանակ, Արմավիրի մարզի ուսումնական 4-րդ գումարտակում ստացել մեխանիկ-վարորդի մասնագիտություն ու տեղափոխվել Արցախի Հանրապետության Իվանյանի տանկային զորամաս։
 
2020 թվականի արցախյան Երկրորդ պատերազմի առաջին օրերից որպես տանկիստ մասնակցել է մարտական գործողություններին ու աչքի ընկել անձնվեր խիզախությամբ։ Թշնամուն պատճառել է մեծաքանակ մարդկային կորուստներ, ինչպես նաև թափանցելով նրանց դիրքերը՝ առգրավել երկու տանկ<ref>{{Cite web|url=https://yerkirmedia.am/hy/telecast/30/2350/?fbclid=IwAR3QJhJWI3peOCZFVIC8bClUODml0tXQkNeM0H0KHLNWaLqxo2fInU4qfCE|title=Ձեզ բացակա չենք դնի․ Վահե Արմենի Մխիթարյան|website=yerkirmedia.am|accessdate=2021-03-20}}</ref>։ Ընկերոջ հետ շրջափակման մեջ է ընկել Ջրականում, դուրս գալուց հետո ասել․ «Եթե այսքանից հետո փրկվեցինք, ուրեմն՝ անմահ ենք»։ Վերջին անգամ ծնողների հետ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում<ref>{{Cite web|url=https://journalist.am/archives/24480|title=«Ասա մայրիկին, որ ընկնելու պահին հասցրել եմ նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա» {{!}} Ժուռնալիստիկայի ֆակուլտետ|last=Journalist.am|language=hy-AM|accessdate=2021-03-20}}</ref>։ Մարտադաշտում հերոսաբար պայքարելով 33 օր՝ նահատակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ԱԹՍ-ի պատճառած բեկորային վնասվածքից։
 
== Լրացուցիչ տեղեկություն ==
{{external media|width=210px|align=right|video1=[https://www.facebook.com/watch/?v=268947701512766 Հուշ-երեկո`երեկո՝ նվիրված հերոս Վահե Մխիթարյանի ծննդյան 20-ամյակին]}}
Վահեի ամենասիրած տոնը եղել է Նոր Տարին, անտարբեր չի եղել նաև քաղցրավենիքի հանդեպ։ Երկրպագել է ֆուտբոլիստ [[Հենրիխ Մխիթարյան|Հենրիխ Մխիթարյանին]]ին, լսել հիմնականում պարային երաժշտություն, շատ է սիրել «Չենք տա Շուշին մենք ուրիշին» երգը։ Նպատակ է ունեցել ծառայությունն ավարտելուց հետո աշխատել ու հիմնել սեփական բիզնեսը։
 
== Պարգևներ ==
37 347

edits