«Եղիա Տեմիրճիպաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
Տող 10.
| վախճանի վայրը = [[Կ. Պոլիս]] ([[Թուրքիա]])
}}
'''Եղիա Տեմիրճիպաշյան''' ([[1851]], [[մայիսի 8]] - [[1908]], [[հուլիսի 19]]), - արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։
 
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է [[Օհաննես Պատվելի]]ի դպրոցում, ապա ժամանակի լավագույն` [[Խասգյուղի Ներսիսյան վարժարան]]ում` աշակերտելով [[Թովմաս Թերզյան]]ին և [[Մատաթիա Գարագաշյան]]ին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում [[Մինաս Չերազ]]ի հետ։ Դասընկերներից էր նաև [[Ռեթեոս Պերպերյան]]ը։ 1866-ին փոխադրվում է Խասգյուղ` Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ 1870-ին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։