«Խոսրով Կոտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 27.
'''Խոսրով Գ''' ({{ԱԾ}}), [[Մեծ Հայք]]ի Արշակունի թագավոր մոտ [[330]]–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ [[Տրդատ երրորդ|Տրդատ Գ]] Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ [[Սանատրուկ Արշակունին]]։ [[Պարսկաստան|Պարսից]] [[Շապուհ Բ|Շապուհ II]] արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ [[բդեշխ]] [[Բակուր (Աղձնիքի բդեշխ)|Բակուրը]]։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս [[Վրթանես Ա Պարթև]]ի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց [[Աղձնիք]]ն ու [[Միջագետք Հայոց|Հայոց Միջագետքը]]։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ [[Որդունիներ]]ին ու [[Մանավազյաններ]]ին, բռնագրավեց նրանց կալվածքները։Նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
[[Պատկեր:Arshakid Armenia 298-387.tif|ձախից|մինի|[[Արշակունիների թագավորություն|Արշակունյաց Հայաստանը]] 298-387 թթ.]]
Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ [[Այրարատ]], գրավեց [[Վաղարշապատ]]ը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին [[Արագածոտն]]ի [[Ցլու գլուխ]] կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր [[Կագովիտ]] գավառի [[Դարույնք]] ամուր բերդում։ [[Վաչե Մամիկոնյան]]ը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և [[Օշականի ճակատամարտ 336 թ.|Օշականի ճակատամարտ]]ում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց [[Արշավիր Կամսարական]]ին, վախճանված [[Մանաճիհր Ռշտունի (4-րդ դար)|Մանաճիհրին]] փոխարինեց որդին՝ [[Զորա ՌշտունինՌշտունի]]ն, [[Գուգարք|Գուգարաց]] Միհրան բդեշխին՝ [[Խորխոռունիներ|Խորխոռունյաց]] նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց [[Դվին]] քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճարի մայր և [[Խոսրովի անտառ|Խոսրովակերտ]] [[արգելանոց]]–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ [[337]]–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց [[Մծբին]]ը, իսկ մի այլ զորամաս [[Զարևանդ|Հեր–Զարևանդով]] խորացավ Հայաստան։ Խոսրովը [[Բզնունիներ|Բզնունյաց]] նախարար [[Դատաբե Բզնունի|Դատաբեին]] հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով [[Վան]]ա լճի հյուսիս–արևելյան ափին, [[Առեստ]] ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները [[Սասանյաններ|Սասանյան Իրանի]] հետ և ավելի մերձեցավ [[Բյուզանդիա|կայսրությանը]]։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ [[Արշակունիներ]]ի տոհմական գերեզմանոցում։
 
==Արշակունիների հարստություն==