«Ճագարաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
 
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:EXPOINTER 2013 42 Rabbits.JPG|մինի|Էքսփոյնթեր ցեղի ճագար]]
 
'''Ճագարաբուծություն''', [[անասնապահություն|անասնապահության]] ճյուղ, զրաղվում է [[ճագարներ]]ի բուծմամբ՝ միս, [[մորթի]] և աղվամազ ստանալու համար։ Ճագարի միսը դյուրամարս, դիետիկ սննդամթերք է (շատ է սպիտակուցի և ավելի քիչ ճարպի՝ հատկապես խոլեսթերինի պարունակությունը)։ Մորթին արժեքավոր հումք է մորթեղենի արդյունաբերության համար։ Աղվամազը թեթև է, փափուկ, տաք, օգտագործվում է տրիկոտաժ պատրաստելու համար։ [[Կաշի|Կաշվից]] պատրաստում են թեթև կոշիկներն կաշվե իրեր։ Ճագարները նաև լաբորատորային (կենսաբանական, բժշկական, անասնաբուժական փորձերի համար) կենդանիներ են։ Ճագարները պատկանում են կրծողների կարգի նապաստակների ընտանիքին։ Ծագել են վայրի ճագարներից։ Ընտանիները վաղահաս են և բնութագրվում են ինտենսիվ աճով։ Կարող են բազմանալ ամբողջ տարին։ Սեռահասուն են դառնում 3-4 ամսականում։ Հղիության տևողությունը 28-32 օր է։ Մեկ մայր ճագարը տարեկան կարող է պտղաբերել 3-6 անգամ (յուրաքանչյուր ծնից ստացվում է 6-8, երբեմն՝ մինչև 15 և ավելի ձագ)։ Նորածին ճագարի կենդանի զանգվածը 60-70 գրամ է, այն կրկնապատկվում է 6-րդ օրը, իսկ 30 օրականում ավելանում 9-10 անգամ։ Կյանքի տևողությունը 7-10, իսկ տնտեսական օգտագործման ժամանակաշրջանը 2-3 տարի է։ Հիմնական կերերն են․ կանաչ խոտաբույսերը, կերային արմատապտուղները, գազար-կաղամբային սիլոսը, մանրացողուն խոտը, հացահատիկը, համակցված կերը և այլն։ Օժանդակ տնտեսություններում կարելի է օգտագործել նաև սննդի թարմ մնացորդները։ Լավագույն մորթի ստացվում է աշնանը և ձմռանը։ Աշխարհում բուծվում է մոտ 60 ցեղ, որոնք ըստ մազածածկի բնույթի բաժանվում են մորթատու և աղվամազատու խմբերի։
{{Գյուղատնտեսություն-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=56}}
 
Տող 8 ⟶ 9՝
[[Կատեգորիա:Ճագարներ]]
[[Կատեգորիա:Գյուղատնտեսական կենդանիներ]]
 
 
{{Անավարտ}}