«Մասնակից:Նարեկ Տիտանյան/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
 
Տող 1.
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D1%86%D0%B0%D1%80%D1%82,_%D0%9A%D0%BE%D0%BD%D1%81%D1%82%D0%B0%D0%BD%D1%86%D0%B8%D1%8F
 
'''Կոնստանցիա Մոցարտ''' ({{lang-de|Maria Constanze Caecilia Josepha Johanna Aloisia}}),{{ԱԾ}}), [[Երգիչ|երգչուհի]], [[Հուշագրություն|մեմուարիստ]], կոմպոզիտոր [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի]] կինը, [[Կարլ Մարիա ֆոն Վեբեր|Կարլ Մարիա ֆոն Վեբերի]] զարմուհին։
== Կենսագրություն ==
 
Կոնստանցիան Ֆրանց Ֆրիդոլին Վեբերի ընտանիքի չորս աղջիկներից երրորդն էր։ Մեծացել է [[Մանհայմ|Մանհայմում]], որտեղ հայրն աշխատում էր որպես թատրոնի կոնտրաբասիստ և հուշարար։ Մոցարտի հետ առաջին անգամ հանդիպել է թատրոնում 1777 թվականին, թեև այդ ժամանակ կոմպոզիտորը սիրահարվել է նրա ավագ քրոջը՝ [[Ալոիզիա Վեբեր|Ալոիզիային]], որը նույն թատրոնի նախկին օպերային երգչուհին էր։
 
Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 1781 թվականին, երբ Կոնստանտիայի ընտանիքը տեղափոխվել է [[Վիեննա]]։ Ալոիզան այդ ժամանակ արդեն ամուսնացած էր։ Մոցարտը որոշ ժամանակ ապրել է նրանց տանը, հետո բամբասանքների պատճառով ստիպված է եղել լքել նրանց, սակայն շուտով՝ 1782 թվականի օգոստոսի 4-ին, ամուսնացել է Կոնստանցիայի հետ՝ առանց ծնողների թույլտվությունը ստանալու։ Երաժշտագետները ընդունում են այն ազդեցությունը, որը Կոնստանցիան ունեցել է Մոցարտի ստեղծագործական ոգեշնչման վրա։
 
Մոցարտի հետ ավելի քան ութ տարվա համատեղ կյանքի ընթացքում Կոնստանցիան 6 անգամ երեխայի է սպասել, սակայն երեխաներից չորսը մահացել է մանուկ հասակում։ Բացի այդ, ամուսնության վերջին տարիներին նա տանջվել է հաճախակի ուղևորություններից և ֆինանսական խնդիրներից, իսկ 1791 թվականին՝ Մոցարտի մահից հետո, մենակ է մնացել երկու երեխաների և ամուսնու չվճարված պարտքերի հետ։ Կարիքից դրդված՝ նա քույրերի՝ Ժոզեֆայի և Ալոիզիայի հետ կազմակերպել է մի քանի համերգային շրջագայություն, որտեղ կատարվել են Մոցարտի ստեղծագործությունները, իսկ 19-րդ դարի վերջին վաճառել է Մոցարտի ստեղծագործությունների ձեռագրերը։
 
1809 թվականին Կոնստանցիան [[Բրատիսլավա|Բրատիսլավայում]] ամուսնացել է դանիացի դիվանագետ Գեորգ Նիկոլաուս Նիսենի հետ, որի հետ մեկ տարի անց մեկնել է [[Կոպենհագեն]]։ 1824 թվականի օգոստոսին զույգը տեղափոխվել է [[Զալցբուրգ]], որտեղ Կոնստանցիան ամուսնու հետ սկսել է աշխատել Մոցարտի կենսագրության վրա։ Նիսենը մահացել է 1826 թվականին, իսկ Կոնստանցիան երկու տարի անց հրատարակել է կենսագրությունը։ Մոցարտի կյանքի և ստեղծագործության հետազոտողները չափազանց զգույշ են վերաբերում այդ կենսագրությանը․ Կոնստանցիան հակված էր Մոցարտի նամակներից ջնջել իրեն դուր չեկած հատվածները։ Կենսագրության մեջ ևս, ինչպես գրում է Ալֆրեդ Էյնշտեյնը, կային «լռության, կոծկումի և նույնիսկ կեղծիքի հատվածներ»։ Հենց Կոնստանցիային է պատկանում Մոցարտի կյանքի մի քանի ոչ ճշմարտանման անեկդոտ, որոնք նյութ են ծառայել նրա վաղ կենսագրությունների համար<ref name="ein">{{книга |автор = Эйнштейн А.|заглавие= Моцарт. Личность. Творчество/ Пер. с нем.|оригинал=Mozart. Sein Charakter. Sein Werk|ссылка=|ответственный = |место= М. |издательство= Музыка|год=1977 |том=|страниц=454|страницы=83, 88|isbn=}}</ref><ref>{{статья|автор=Штейнпресс Б. С.|заглавие= Моцарт В. А. |ссылка= |язык= |издание=Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша|тип= |место=М.|издательство=Советская энциклопедия|год=1976|том=3|страницы=701}}</ref>։
 
Կոնստանցիան թաղվել է Զալցբուրգի՝ Մոցարտների տոհմական դամբարանում։
 
== Կերպար կինոյում ==
* «[[Ամադեուս (ֆիլմ)|Ամադեուս]]» (1984)
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* Constantin von Wurzbach: [[s:de:BLKÖ:Mozart, Constanze|Mozart, Constanze]]. In: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. Band 19, Verlag L. C. Zamarski, Wien 1868, S. 295—297.
* Erich Valentin: Das Testament der Constanze Mozart-Nissen. Mit biographischen Notizen über Constanze und Georg Nikolaus Nissen. In: Neues Mozart-Jahrbuch. 2, 1942, ZDB-ID 206550-2, S. 128—175.
 
== Արտաքին հղումներ ==
* {{cite web|author=Antonicek Th.|title=Nissen, Konstanze von|url=http://www.biographien.ac.at/oebl/oebl_N/Nissen_Konstanze_1762_1842.xml?frames=yes|publisher=Österreichisches Biographisches Lexikon 1815-1950 [2003-]|accessdate=2016-07-03}}
* {{cite web|title=Mozart, Constanze|url=http://www.leo-bw.de/web/guest/detail/-/Detail/details/PERSON/wlbblb_personen/11873721X/person|publisher=Landeskunde Entdecken Online - Baden-Württemberg (LEO-BW) [2015-]|accessdate=2016-07-03}}
* {{cite web|title=Mozart, Constanze|url=http://bmlo.de/Q/GND=11873721X|publisher=Bayerisches Musikerlexikon Online (BMLO) [2005-]|accessdate=2016-07-03}}
* {{cite web|title=Mozart, Constanze|url=http://www.statistik-bw.de/LABI/PDB.asp?ID=11873721X|publisher=Personendatenbank der Landesbibliographie Baden-Württemberg [2011-]|accessdate=2016-07-03}}