«Մասնակից:ArmSirius/Սևագրություն 6»–ի խմբագրումների տարբերություն

Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
(Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը)
Պիտակ: Դատարկում Manual revert
 
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Իվո Սանադեր''' ({{lang-hr|Ivo Sanader}}, {{ԱԾ}}), խորվաթ պետական և քաղաքական գործիչ։ 2000-2009 թվականներին զբաղեցրել է Խորվաթական ժողովրդավարական համագործակցության նախագահի պաշտոնը, 2003-2009 թվականներին եղել է Խորվաթիայի վարչապետը։
 
== Կենսագրություն ==
Ավարտելով կաթոլիկ վարժարանը՝ մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է փիլիսոփայություն Հռոմում, այնուհետև ավարտել Ինսբրուկի համալսարանը, որտեղ զբաղվել է հնագիտությամբ և գրականագիտությամբ: 1982 թվականին վերադարձել է Հարավսլավիա, աշխատել որպես խմբագիր։ 1980-ական թվականների երկրորդ կեսին կրկին բնակություն է հաստատել Ավստրիայում։
 
== Վաղ գործունեություն ==
Մերձենալով խորվաթ ընդդիմադիր գործիչների հետ՝ միացել է շարժմանը, որն ապագայում դարձել է Խորվաթական ժողովրդավարական համագործակցության (ՔԴՄ) հիմքը, որը խոշորագույն խորվաթական կուսակցությունն է և հանդես է եկել Ազգային անկախության օգտին: Հիմնադրել է դրա բաժանմունքը Ավստրիայում։ Առաջին անգամ ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի ստորին պալատ 1992 թվականին։ 1992-1993 թվականներին զբաղեցրել է գիտության և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը, որից հետո անցել է դիվանագիտական աշխատանքի՝ զբաղեցնելով Խորվաթիայի արտգործնախարարի տեղակալի պաշտոնը 1993-1995 թվականներին և 1996-2000 թվականներին: Այդ ընթացքում (1995-1996) գլխավորել է Խորվաթիայի նախագահի աշխատակազմը։
 
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներին:
 
== Խորվաթիայի վարչապետ ==
2003 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Ստյեպան Մեսիչն առաջին անգամ Իվո Սանադերին հանձնարարել է կառավարություն ձևավորել։ ՔԴՄ-ն, որի առաջնորդը Սանադերն էր, ընտրություններում խորհրդարանում 152 տեղերից 66-ն է ստացել: 2007 թվականի նոյեմբերին հերթական ընտրություններում կուսակցությունը՝ Սանադերի ղեկավարությամբ, կրկնեց իր արդյունքը՝ նվաճելով մանդատների նույն քանակը։
 
== Հրաժարական ==
2009 թվականի հուլիսի 1-ին Սանադերն անսպասելիորեն հայտարարել է կառավարության ղեկավարի և ՔԴՄ-ի նախագահի պաշտոններից պաշտոնաթող լինելու մասին<ref>[https://archive.is/20120905091919/www.izvestia.ru/news/news208902 Известия. Ру: Премьер Хорватии неожиданно подал в отставку]{{ref-ru}}</ref><ref>[http://www.rg.ru/2009/07/07/horvatia-site-anons.html Российская газета: Правительство Хорватии впервые возглавила женщина]{{ref-ru}}</ref>։ Հրաժարական տալով՝ Սանադերը հայտարարել է, որ ամբողջությամբ լքում է մեծ քաղաքականությունը։
 
2010 թվականի հունվարի 3-ին՝ Խորվաթիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ անց, որում կուսակցության թեկնածու Սանադերան ՔԴՄ-ն ընդամենը 3-րդ տեղն է զբաղեցրել ձայների 12 %-ով, Սանադերը հայտարարել է, որ քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշումը սխալ է եղել և հայտարարել է ակտիվ քաղաքական գործունեությանը վերադառնալու իր մտադրության մասին<ref>[https://www.vecernji.hr/vijesti/sanader-odluka-da-se-povucem-iz-aktivne-politike-bila-je-pogreska-74610 Sanader: Odluka da se povučem iz aktivne politike bila je pogreška] // ''Večernji list'', 3.01.2010.</ref>։ Հաջորդ օրը ՔԴՄ-ի ղեկավարությունը Սանադերին հեռացրել է կուսակցությունից<ref>[https://www.index.hr/vijesti/clanak/video-kosor-se-usprotivila-sanader-izbrisan-iz-clanstva-hdza/468350.aspx Kosor se usprotivila: Sanader izbrisan iz članstva HDZ-a!] // ''Index.hr'', 4.01.2010.</ref>։
 
== Ձերբակալություն ==
2010 թվականի դեկտեմբերի 10-ին Սանադերը ձերբակալվել էր Զալցբուրգում՝ կոռուպցիայի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվելու պատճառով։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին կաշառք ստանալու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման<ref>[http://newsru.com/world/20nov2012/sanander.html Бывшего премьер-министра Хорватии посадили на десять лет за взятку]</ref>։
 
2019 թվականի դեկտեմբերի 30-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Դատարանի վճռով նախատեսված էր նաև Սանադերից 10 միլիոն եվրո գանձել պետության եկամուտների համար<ref>[http://www.politika.rs/scc/clanak/444995/Sanader-osuden-na-sest-godina-zatvora-zbog-primanja-mita Политика Online - Санадер осуђен на шест година затвора због примања мита<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>։
 
== Պարգևներ ==
Իվո Սանադերը պարգևատրվել է մեծ ժապավենով և աստղով և Ելենա թագուհու շքանշանով<ref>[http://narodne-novine.nn.hr/clanci/sluzbeni/262805.html Narodne novini: Odluka kojom se odlikuju Redom kneza Trpimira s ogrlicom i Danicom] {{ref-hr}}</ref><ref>[http://narodne-novine.nn.hr/clanci/sluzbeni/339961.html Narodne novini: Odluka o odlikovanju Veleredom kraljice Jelene s lentom i Danicom] {{ref-hr}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
19 129

edits