«Տաջիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 109 բայտ ,  1 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
չNo edit summary
'''Տաջիկներ''' (ինքնանվանումը՝ թոշիկ, [[պարսկերեն]]՝ تاجيک‎, [[տաջիկերեն]]՝ Тоҷик), ազգ՝ [[Տաջիկստան]]ի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը աշխարհում՝ 18-27 միլիոն։ Ավելի քան 11 միլիոն տաջիկ ապրում են [[Աֆղանստան]]ում։ Տաջիկների առավելագույն մասը խոսում է [[տաջիկերեն]], որը պատկանում է [[հնդեվրոպական լեզվաընտանիք]]ի, մերձպամիրյան ժողովուրդներն ու յագնոբցիները խոսում են նույն լեզվաընտանիքի արևելաիրանական խմբի յուրահատուկ լեզուներով ու [[բարբառ]]ներով։
 
Հավատացյալները մուսուլմաններ են (հիմնականում [[սուննի]], մասամբ՝ [[շիա]], մերձպամիրյան տաջիկները՝ իսմաիլական)։ Մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի վերջին, 1-ի սկզբին եվրասիական տափաստաններից եկած իրանալեզու ցեղերը բնակություն են հաստատել [[Միջին Ասիա]]յում և միախառնվել ուշ բրոնզի դարաշրջանի տեղաբնիկ ցեղերին։ Միջին Ասիայի հիմնական բնակչությունը դարձել է իրանալեզու։ Տաջիկները ձևավորվել են Հին Բակտրիայի, Սողդիանայի տարածքներում, [[Ֆերգանայի հովտումհովիտ|Ֆերգանայի հովտ]]ում և ներկայիս Միջին Ասիայից հարավ ընկած շրջաններում։
 
Ըստ լեզվաբանի տվյալների՝ [[սողդեր]]ի հետնորդները համարվում են յագնոբցիները։ Մերձպամիրյան տաջիկների ձևավորման մեջ կարևոր դեր են խաղացել սակերի ցեղերը։ Մ․ թ․ ա․ [[2-րդ դար]]ում Կսկտրիա են թափանցել թոխարները, որոնց կազմի մեշ մտել են նաև սակեր։ Սակա-թոխարների մի ճյուղը՝ քուշանները ստեղծել են հզոր [[Քուշանական թագավորությունըպետություն|Քուշանական թագավորություն]]ը, որի թուլացման հետևանքով 4-5-րդ դարերում Միջին Ասիա են ներխուժել հեփթաղները։ [[6-րդ դար]]ի Թյուրքական խաքանության ստեղծմամբ ուժեղացել է թյուրք, ցեղերի ներթափանցումը։ Արաբների նվաճումների ժամանակ ([[8-րդ դար]]) այժմյան ՏաջիկՏաջիկստանի ԽՍՀ-իՀանրապետության տարածքում առաջացել են սողդիանական, ֆերգանական և թոխարական էթնիկական շրջանները, որոնց բնակչությունը հարյուրամյակներ շարունակ պահպանել է մշակութային և կենցաղային որոշ առանձնահատկություններ։ Տեղական իրանալեզու բնակչության մեջ ներթափանցել են եկվոր, այդ թվում՝ թյուրքա- լեզու խմբերը, որոնք որոշակի դեր են ունեցել տաջիկների էթնոգենեզում։ VIII-X դարերում, Սամանյանների պետության ստեղծմանը զուգահեռ, ավարտվել է նաև տաջիկների էթնիկ, միջուկի ձևավորումը։ Տիրապետող դարձած տաջիկ լեզվով զարգացել են մշակույթն ու [[գիտություն]]ը, ստեղծվել է հարուստ գրականություն։ Սէակայն տաջիկ լեզուն ոչ միայն պահպանվել, այլև դարձել է տիրապետող, թյուրք կառավարողների պետական լեզուն։ [[1868]] թվականին Տաջիկներով բնակեցված տարածքի հյուսիսային շրջանները մտան [[Ռուսաստան]]ի կազմի մեջ, իսկ հարավային շրջանները մնացին [[Բուխարա|Բուխարայի ամիրայության]] տիրապետության տակ։ Տաջիկների հիմնական զբաղմունքը ոռոգովի հողագործությունն Էր և այգեգործությունը։ Անասնապահությունը կրում Էր օժանդակ բնույթ։ Զարգացած Էին արհեստները (այդ թվում՝ գեղարվեստական)։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=591}}
42 530

edits