«Մասնակից:Soghanna/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը '== Պատկերասրահ == <gallery> Պատկեր:Nerses Nersisyan 4.jpg|մինի|Նորսես Ներսիսյանը ժամկետային զինծառայող Հ...'-ով
(Փոխվում է էջը '== Պատկերասրահ == <gallery> Պատկեր:Nerses Nersisyan 4.jpg|մինի|Նորսես Ներսիսյանը ժամկետային զինծառայող Հ...'-ով)
Պիտակ: Փոխարինում
 
== Պատկերասրահ ==
{{Տեղեկաքարտ Անձ}}
<gallery>
'''Ներսես Գևորգի Ներսիսյան''' {{ԱԾ}}, ռազմական գործիչ, ազատամարտիկ, «Արծիվ 11» ջոկատի հրամանատար։
Պատկեր:Nerses Nersisyan 4.jpg|մինի|Նորսես Ներսիսյանը ժամկետային զինծառայող Հունան Գալստյանի հետ
Պատկեր:Nerses Nersisyan 3.jpg|մինի|Զոհվելուց մեկ օր առաջ
Պատկեր:Nerses Nersisyan 2.jpg|մինի|Ներսես Ներսիսյանը (կենտրոնում) իր մարտական ընկերների հետ
Պատկեր:Nerses Nersisyan 1.jpg|մինի|Ներսես Ներսիսյանը (ձախից երրորդը) իր կամավորական ընկերների հետ
 
</gallery>
== Կենսագրություն ==
Ծնվել է 1963 թվականի հունիսի 5-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում: Ավարտել է Մյասնիկյանի միջնակարգ դպրոցը: 1981 թվականին ավարտել է պրոֆտեխուսումնարանի գինեգործության բաժինը: 1982-1984 թվականներին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է [[Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն|Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում]] (ԳԴՀ): 1985 թվականին աշխատել է վարորդ Բաղրամյանի ԱՏԾ-ում: 1988 թվականից ակտիվ մասնակցել է Ղարաբաղի շարժմանը և անդամագրվել է Բաղրամյանի շրջանում կազմավորված «Բաղրամյան» ջոկատին: 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտերին<ref>{{Cite web|url=https://www.aliqmedia.am/2021/02/02/5580/|title=Պատերազմական դրվագներ։ Ներսես Ներսիսյան {{!}} Aliq Media Armenia|date=2021-02-02|website=Aliq Media Armenia {{!}}|accessdate=2021-04-23}}</ref>:
 
1990 թվականին հունվարի 24-ից մասնակցել է Երասխի, Կոռնիձորի, Էդիլլուի, Բլութանի, Խրմնջուղի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
 
1992 թվականի փետրվարի 1-ից մարտի 4-ը մասնակցել է Հադրութի պաշտպանական մարտերին:
 
1992 թվականի դեկտեմբերի 4-31-ը՝ Լաչինի, Ղոչազ պաշտպանական մարտերին:
 
1992 թվականին մասնակցել է Մարտակերտում Ղարաչինարիի և մի շարք այլ գյուղերի պաշտպանությանը: Նույն թվականին [[Վազգեն Սարգսյան]]ի հրամանով օրինականացվել են բոլոր կամավորական ջոկատները և որոնք հետագայում ազգային բանակի հիմք են հանդիսացել: Ջոկատի հիման վրա կազմավորվել է 76 հոգուց բաղկացած վաշտ, որը հետո միացել է [[Ռուբիկ Եղոյան]]ի գումարտակին<ref>{{Cite web|url=https://www.anews.am/post/____5-31|title=Ներսես Ներսիսյան. Իրական լեգենդը|last=Anews|date=2021-04-08|website=anews|language=en|accessdate=2021-04-23}}</ref>:
 
1993 թվականի սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ը N50091 գումարտակում Բաղրամյանի 70 հոգանոց ջոկատի հրամանատարն է եղել և իր ջոկատի հետ միասին մասնակցել է Ֆիզուլիի, Հորադիզ (գյուղ)|Հորադիզի ազատագրական մարտերին:
 
1993 թվականին «Բաղրամյան» ջոկատի հիմքի վրա ստեղծվել է Բաղրամյան վաշտը, որի հրամանատար է նշանակվել Ներսես Ներսիսյանը:
 
1993 թվականին վաշտը մասնակցել է Ֆիզուլու շրջանի ազատագրմանը և պաշտպանությանը:
 
1993 թվականին՝ Երկրապահ Կամավորականների Միություն հասարակական կազմակերպության հիմնադրման օրվանից Ներսեսը միացել է ԵԿՄ-ին և մնացել մինչև մահ:
 
1993 թվականից եղել է Արմավիր՝ Բաղրամյանի տարածաշրջանի ԵԿՄ-ի (Երկրապահ Կամավորականների Միություն) նախագահ:
 
1994 թվականի հունվարի 4-ից ապրիլի 24-ը 5-րդ բրիգադայի կազմում 150 հոգուց բաղկացած ջոկատով մասնակցել է Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն, Մաղավուզ, Թալիշ գյուղերի, իսկ արդեն հունվարի 11-ին՝ Հակոբ-Կամարի ազատագրմանը: Ապրիլի 24-ին Մատաղիսի համար մղվող մարտերի ժամանակ դիպուկահարի գնդակից, ուսի հատվածում՝ սրտից մի քանի սանտիմետր վերև ստացել է ծանր վիրավորում:
 
1994 թվականին ստացել է կապիտանի սպայական կոչում:
 
2016 թվականին մասնակցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված [[Քառօրյա պատերազմ]]ին։
 
«Շենիկ» ՋՕԸ-ում եղել է Բաղրամյան տեղամասի պետ:
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերին կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար և մերժում է ստացել 57 տարեկան լինելու պատճառով: Չի նահանջել և հավաքագրել է մոտ 93 կամավորական, ստեղծել «Արծիվ 11» ջոկատը, որն էլ հոկտեմբերի 2-ին իր հրամանատարությամբ մեկնել է առաջնագիծ՝ Եղնիկներ։ 10 օր կռվելուց հետո «Արծիվ 11» ջոկատի առաջ կարևոր մարտական առաջադրանք է դրվել հոկտեմբերի 12-ին՝ ութ անդամներով պետք է բարձրանային Արեգա սարը և պահեին լքված դիրքը: Ամբողջ գիշեր ութ հոգով պահել են դիրքը, լույսը բացվելուն պես հակառակորդը սկսել է ռմբակոծել: Ներսեսը հասցրել է եռագույնը մխրճել դիրքի վրա: Կարճ ժամանակ անց արկի պայթյունից Ներսեսը ծանր վիրավորվել է, իսկ երկու երիտասարդ կամավորականները զոհվել են: Ներսեսը մահացել է ճանապարհին շտապ օգնության մեքենայով բուժկետ տեղափոխելիս<ref>{{Cite web|url=https://forrights.am/2021/04/07/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d5%b9%d5%b6%d5%b9%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%b9%d5%a5%d5%bd-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4/|title=«Պատերազմում ոչնչի մասին չես մտածում, չգիտես՝ ողջ կմնաս, կվիրավորվես, թե․․․կմեռնես» {{!}} Forrights.am|last=forrights|language=hy|accessdate=2021-04-23}}</ref>:
 
Ամուսնացած էր, ուներ 3 երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ:
 
== Պարգևներ և անդամակցություն ==
*Երկրապահ կամավորականների միություն 1990 թվականից  ԵԿՄ անդամ, Բաղրամյան
*Երկրապահ կամավորականների միություն, ՀՀ ԵԿՄ վարչության անդամ
*Մասնակցել է ԵԿՄ 4-րդ համագումար  1990 թվական դեկտեմբեր
*Ծովակալ Հ. Ս. Իսակովի մեդալ, Հայաստան 5-րդ բրիգադ մեդալ 1992-1994 թվականներ «Մարտական գործողությունների մասնակից» մեդալ        
*Մայրական երախտագիտություն  մեդալ 1999 թվական մայիսի 8
*ՀՀ Պաշտպանության Նախարարություն Վազգեն Սարգսյան մեդալի վկայական, 2003 թվական փետրվարի 7
*[[Արիության մեդալ (Հայաստան)|«Արիության մեդալ»]] 2005 թվական
*ԼՂՀ մեդալի վկայական 2007 թվական
*[[Մարտական ծառայության մեդալ (Հայաստան)|Մարտական ծառայության մեդալ]] 2007 թվական մայիսի 4
*ՀՀ Երկրապահ կամավորականների միություն մեդալի վկայական, Հայաստանի երկրապահ հուշամեդալ 2008 թվական սեպտեմբերի 20
*ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալի վկայական 2012 թվական հունվարի 19
*ՀՀ Երկրապահ կամավորականների միություն 5-րդ բրիգադ «20 տարի հոբելյանական մեդալի» վկայական 1992-2012 թվականներ, 20 տարի , 2012 թվական նոյեմբերի 28        
*ՀՀ Երկրապահ կամավորականների միություն ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալի վկաայկան 2013 մայիսի 7, 1993-2013 թվականներ
*ՀՀ Երկրապահ կամավորականների միություն , երկրապահ կամավորականի վկայականը ներկայացնողը իրավունք ունի օգտվելու ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից և երաշխիքներից 2014 թվական սեպտեմբերի 9
*ՀՀ Երկրապահ կամավորականների միություն ԵԿՄ 25 տարի հոբելյանական մեդալի վկայական, 2015 թվական մայիսի 23
*ՀՀ Երկրապահ կամավորականների միություն «Եռասերունդ երկրապահ» մեդալի վկայական 2016 թվական սեպտեմբերի 19
*[[ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ|Սպարապետ Վազգեն Սարգսյանի մեդալ]], 2017 թվական ապրիլի 28
*Մեդալ հայրենիքի պաշտպան, Երկրապահ կամավորականների միություն
*ՀՀ Երկրապահ կամավորների միություն 5-րդ բրիգադ 25 տարի հոբելյանական մեդալի վկայական
*ՀՀ Երկրապահ կամավորականների միություն, շքանշանի վկայական
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
                                                                                
== Արտաքին հղումներ ==
*[https://nkrmil.am/news/view/3149 Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները]