«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Էքզիստենցիալիզմ''' կամ, '''գոյության փիլիսոփայություն''', կամ '''գոյութենապաշտություն''' ({{lang-lat|exsistentia}}՝ գոյություն), գեղարվեստական-փիլիսոփայական, միաժամանակ ընդգծված հակագիտապաշտական, իռացիոնալ, երբեմն ասվածաբանական և աթեիստական միտումներով տարածված հոսանք, ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը։ Ձևավորվել է [[20-րդ դար]]ի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը։ Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը։
 
Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցություն են թողել [[Սյորեն Կիերկեգոր]]ի, [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]], [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի, [[Միգել դե Ունամունո]]յի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև [[Էդմունդ Հուսեռլ|Է. Հուսեռլի]] ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան։