«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Armenian_reform_package_in_Ottoman_Empire_1912-1914.png|մինի|Արևմտյան Հայաստանի վարչատարածքային բաժանումը Օսմանյան կայսրությունում հայկական բարեփոխումների վերջնական նախագծին համապատասխան, որը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին Օսմանյան և Ռուսական կայսրությունների ներկայացուցիչների կողմից և նախատեսում էր 2 նահանգների ստեղծում մեծ տերությունների կողմից նշանակվող գլխավոր տեսուչների վերահսկողության ներքո։|320x320փքս]]
'''Հայկական բարեփոխումների ռուս-թուրքական համաձայնագիր''', իրենից ներկայացնում էր 1912-14 թվականներին եվրոպական տերությունների կողմից մշակված բարեփոխումների ծրագիր, որը նախատեսում էր երկու գավառների ստեղծում [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանում]], որոնք ղեկավարվելու էին եվրոպական երկու գլխավոր տեսուչների կողմից։ Նրանք նշանակվելու էին հայերի հետ կապված հարցերի վերահսկողության համար<ref>Davison, Roderic H. "[https://www.jstor.org/discover/10.2307/1840566?uid=3739560&uid=2&uid=4&uid=3739256&sid=21101125321511 The Armenian Crisis, 1912-1914]," ''[[The American Historical Review]]'' 53 (Apr., 1948), pp. 481-505.</ref><ref>{{in lang|hy}} Karapetyan, N. V. (1981). "Հայկական բարենորոգումների խնդիրը 1912-14 թվականներին" [The Issue of the Armenian Reforms in the Years 1912-14] in ''Հայ Ժողովրդի Պատմություն'' [History of the Armenian People], eds. [[Tsatur Aghayan]] et al. Yerevan: Armenian Academy of Sciences, vol. 6, pp. 520-35.</ref>: Գլխավոր տեսուչները ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնելու արևելյան վեց վիլայեթներում (նահանգներում), որտեղ բնակվում էր հայ բնակչության հիմնական մասը, և նրանց նստավայրերը լինելու էին [[Էրզրում|Էրզրումը]] և [[Վան|Վանը]]: Բարեփոխումների փաթեթը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին<ref>{{cite book|title=Armenia on the Road to Independence, 1918|last=Hovannisian|first=Richard G.|publisher=University of California Press|year=1967|isbn=0-520-00574-0|location=Berkeley|pages=38–39|authorlink=Richard G. Hovannisian}}</ref>, սակայն 1914 թվականի դեկտեմբերի 16-ին՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմին]] Թուրքիայի[[Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում|Օսմանյան կայսրության անդամակցությունից]] մի քանի շաբաթ անց, ի վերջո այն չեղյալ է հայտարարվել։
[[Պատկեր:Autonomus_Armenian_province_project_1913.png|մինի|Օսմանյան կայսրության կազմում ինքնավար հայկական նահանգը, որի ստեղխումը առաջարկել է Ռուսական կայսրությունը, Հայկական ազգային ժողովը և հայկական կաթողիկոսարանը 1913 թվականին: Հայտնի՝ որպես Մանդելշտամի ծրագիր։|321x321փքս]]
 
== Նախապատմություն ==
[[Բալկանյան պատերազմներ (1912-1913)|Բալկանյան պատերազմները]] հնարավորություն ստեղծեցին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայրսրության]] տիրապետության տակ գտնվող հայերի կենսապայմանների բարելավման նոր ծրագրերի վերածննդի համար։ Ֆրանսիացիները, անգլիացիները և իտալացիները ձգտում էին սահմանափակել Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում, մինչդեռ ռուսական կառավարությունը խրախուսում էր հայոց կաթողիկոսին Կովկասի կառավարչապետի միջոցով դիմել օսմանյան կառավարությանը՝ հայաբնակ վիլայեթներում բարեփոխումների օգտին միջամտելու խնդրանքով: Այդպիսի մի նախագիծ պատրաստվել էր Անդրե[[Անդրեյ Մանդելշտամի՝Մանդելշտամ]]<nowiki/>ի՝ Կոնստանդնուպոլսում[[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] Ռուսաստանի դեսպանատան թարգմանչի և արևմտահայության ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից: Այն ներկայացվել և քննարկվել է Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանների հանդիպման ժամանակ։
 
Նախագիծը ենթադրում էր վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Էլազըղ և Սիվաս) միասնական նահանգի կազմավորում, որը ղեկավարվելու էր օսմանահպատակ քրիստոնյայի կամ եվրոպական գեներալ-նահանգապետի ղեկավարությամբ: Գեներալ-նահանգապետը պետք է իշխանությունների կողմից նշանակվեր հաջորդ հինգ տարիների համար։ Գերմանիան դեմ է արտահայտվել այս նախագծին և զգալի փոփոխությունների է հասել, այդ թվում կարողացել է մեկ միասնական նահանգը բաժանել երկու առանձին նահանգների<ref>Reynolds, Michael A. (2011). ''Shattering Empires: The Clash and Collapse of the Ottoman Empires, 1908-1918''. Cambridge: Cambridge University Press, pp. 73-77.</ref>։
 
== Ծրագիր ==
Բարեփոխումների փաթեթը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին Օսմանյան կայսրության<ref>Şeyhun, Ahmed. "Said Halim and the Armenian Reform Project of 1914," ''Journal of the Society for Armenian Studies'' 19/2 (2010), pp. 93-108.</ref> և Ռուսաստանի միջև։ Առաջին երկու տեսուչներ են ընտրվել [[Լուիս Վեստենենկ|Վեստենենկը]] և [[Նիկոլայ Հոֆֆ|Հոֆֆը]]<ref>Kévorkian, Raymond (2011). ''The Armenian Genocide: A Complete History''. London: I. B. Tauris, p. 171.</ref>։ Հոֆֆը արդեն Վանում էր, իսկ Վեստենենկը պատրաստվում էր մեկնել Էրզրում և ստանձնել իր պաշտոնը, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ինչից հետո Օսմանյան կայսրությունը հրաժարվեց կատարել բարեփոխումները<ref>Hovannisian. ''Armenia on the Road to Independence'', p. 39.</ref><ref>L. C. Westenek, "Diary Concerning the Armenian Mission," ''[[Armenian Review]]'' 39 (Spring 1986), pp. 29-89.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==