«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Armenian_reform_package_in_Ottoman_Empire_1912-1914.png|մինի|Արևմտյան Հայաստանի վարչատարածքային բաժանումը Օսմանյան կայսրությունում հայկական բարեփոխումների վերջնական նախագծին համապատասխան, որը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին Օսմանյան և Ռուսական կայսրությունների ներկայացուցիչների կողմից և նախատեսում էր 2 նահանգների ստեղծում մեծ տերությունների կողմից նշանակվող գլխավոր տեսուչների վերահսկողության ներքո։]]
'''Հայկական բարեփոխումների ռուս-թուրքական համաձայնագիր''', իրենից ներկայացնում էր 1912-14 թվականներին եվրոպական տերությունների կողմից մշակված բարեփոխումների ծրագիր, որը նախատեսում էր երկու գավառների ստեղծում Արևմտյան Հայաստանում, որոնք ղեկավարվելու էին եվրոպական երկու գլխավոր տեսուչների կողմից։ Նրանք նշանակվելու էին հայերի հետ կապված հարցերի վերահսկողության համար<ref>Davison, Roderic H. "[https://www.jstor.org/discover/10.2307/1840566?uid=3739560&uid=2&uid=4&uid=3739256&sid=21101125321511 The Armenian Crisis, 1912-1914]," ''[[The American Historical Review]]'' 53 (Apr., 1948), pp. 481-505.</ref><ref>{{in lang|hy}} Karapetyan, N. V. (1981). "Հայկական բարենորոգումների խնդիրը 1912-14 թվականներին" [The Issue of the Armenian Reforms in the Years 1912-14] in ''Հայ Ժողովրդի Պատմություն'' [History of the Armenian People], eds. [[Tsatur Aghayan]] et al. Yerevan: Armenian Academy of Sciences, vol. 6, pp. 520-35.</ref>: Գլխավոր տեսուչները ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնելու արևելյան վեց վիլայեթներում (նահանգներում), որտեղ բնակվում էր հայ բնակչության հիմնական մասը, և նրանց նստավայրերը լինելու էին Էրզրումը և Վանը: Բարեփոխումների փաթեթը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին<ref>{{cite book|title=Armenia on the Road to Independence, 1918|last=Hovannisian|first=Richard G.|publisher=University of California Press|year=1967|isbn=0-520-00574-0|location=Berkeley|pages=38–39|authorlink=Richard G. Hovannisian}}</ref>, սակայն 1914 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմին Թուրքիայի անդամակցությունից մի քանի շաբաթ անց, ի վերջո այն չեղյալ է հայտարարվել։
[[Պատկեր:Autonomus_Armenian_province_project_1913.png|մինի|Օսմանյան կայսրության կազմում ինքնավար հայկական նահանգը, որի ստեղխումը առաջարկել է Ռուսական կայսրությունը, Հայկական ազգային ժողովը և հայկական կաթողիկոսարանը 1913 թվականին: Հայտնի՝ որպես Մանդելշտամի ծրագիր։]]
 
Տող 6.
Բալկանյան պատերազմները հնարավորություն ստեղծեցին Օսմանյան կայրսրության տիրապետության տակ գտնվող հայերի կենսապայմանների բարելավման նոր ծրագրերի վերածննդի համար։ Ֆրանսիացիները, անգլիացիները և իտալացիները ձգտում էին սահմանափակել Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում, մինչդեռ ռուսական կառավարությունը խրախուսում էր հայոց կաթողիկոսին Կովկասի կառավարչապետի միջոցով դիմել օսմանյան կառավարությանը՝ հայաբնակ վիլայեթներում բարեփոխումների օգտին միջամտելու խնդրանքով: Այդպիսի մի նախագիծ պատրաստվել էր Անդրե Մանդելշտամի՝ Կոնստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանատան թարգմանչի և արևմտահայության ազգային ժողովի ներկայացուցիչների կողմից: Այն ներկայացվել և քննարկվել է Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանների հանդիպման ժամանակ։
 
Նախագիծը ենթադրում էր վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Էլազըղ և Սիվաս) միասնական նահանգի կազմավորում, որը ղեկավարվելու էր օսմանահպատակ քրիստոնյայի կամ եվրոպական գեներալ-նահանգապետի ղեկավարությամբ: Գեներալ-նահանգապետը պետք է իշխանությունների կողմից նշանակվեր հաջորդ հինգ տարիների համար։ Գերմանիան դեմ է արտահայտվել այս նախագծին և զգալի փոփոխությունների է հասել, այդ թվում կարողացել է մեկ միասնական նահանգը բաժանել երկու առանձին նահանգների։նահանգների<ref>Reynolds, Michael A. (2011). ''Shattering Empires: The Clash and Collapse of the Ottoman Empires, 1908-1918''. Cambridge: Cambridge University Press, pp. 73-77.</ref>։
 
== Ծրագիր ==
Բարեփոխումների փաթեթը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին Օսմանյան կայսրության<ref>Şeyhun, Ahmed. "Said Halim and the Armenian Reform Project of 1914," ''Journal of the Society for Armenian Studies'' 19/2 (2010), pp. 93-108.</ref> և Ռուսաստանի միջև։ Առաջին երկու տեսուչներ են ընտրվել Վեստենենկը և Հոֆը։Հոֆֆը<ref>Kévorkian, Raymond (2011). ''The Armenian Genocide: A Complete History''. London: I. B. Tauris, p. 171.</ref>։ Հոֆֆը արդեն Վանում էր, իսկ Վեստենենկը պատրաստվում էր մեկնել Էրզրում և ստանձնել իր պաշտոնը, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ինչից հետո Օսմանյան կայսրությունը հրաժարվեց կատարել բարեփոխումները։բարեփոխումները<ref>Hovannisian. ''Armenia on the Road to Independence'', p. 39.</ref><ref>L. C. Westenek, "Diary Concerning the Armenian Mission," ''[[Armenian Review]]'' 39 (Spring 1986), pp. 29-89.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==