«Արմավիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 82.
Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12, տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ։ Երևանի պարսկական խանության ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների և այստեղ տեղակայված պարսկական խանի զորքերի հաշվին, վերածվեց մոտ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի, ըստ հայկական աղբյուրների, Սարդարապատը ուներ մոտ երկու հազար հիմնական բնակչություն, մեծ մասամբ հայեր, բերդը ուներ նաև խաղողի և այլ պտղատու այգիներ, բամբակի և քրնջութի ցանքատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատկի պահեստները։
 
1827 թվականի սեպտեմբերի 20, Պասկևիչի և Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավվել այն, ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը։ Այստեղ է գտնվել նաև Արգիշտի Ա-ի Արմավիր-Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը:[[Պատկեր:Արմավիր_կայարան_.jpg|մինի|283.993x283.993px|Արմավիր կայարան 1927թ|alt=]]Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայում կազմում եմ [[Արմավիրի մարզ]]ի Արմավիր, [[Հայկավան (Արմավիրի մարզ)|Հայկավան]], [[Այգեշատ]], [[Բամբակաշատ]], [[Ջրաշեն]], [[Նոր Արտագերս]] և [[Նալբանդյան]] գյուղերը։
 
Ներկայիս Արմավիր քաղաքը որպես բնակավայր հիմնադրվել է 1903 թվականին։ Դեռևս 1899 թվականին, երբ կառուցում էր Թիֆլիս(Թբիլիսի) - Երևան երկաթուղին, սկսվեց նաև Սարդարապատ կիսակայարանի կառուցումը, որը տևեց 4 տարի և ավարտվեց 1903 թ ականին։ Կիսակայարանի մոտ կառուցել էին նայև երկաթուղին սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակարաններ և հենց այդ թաղամասը դարձավ ապագա քաղաքի հիմքը։ Քանի որ, նորաստեղծ բնակավայրը տրանսպորտային կարևոր նշանակություն ունեցող՝ Թիֆլիս - Երևան երկաթուղու կայարան էր, այն սկսեց արագորեն զարգանալ։ Չնայած հայ ժողովրդի համար ծանր հանգամանքներին, արդեն 1926 թվականի մարդահամարի տվյալներով բնակավայրն ուներ մոտ 600 բնակիչ։ 1931 թ. Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարությունը, հաշվի առնեկլով երկրի տնտեսության համար կայարանի նշանակությունը անվանակոչում է Հոկտեմբերյան, իսկ 1935 թվականին նկատի ունենալով նաև բնակչության արագ աճը շնորհում է քաղաքի կարգավիճակ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արմավիր» էջից